ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը ցույց տվեց, որ ռազմական ուժի կիրառման առումով իր լիազորությունները սահմաններ չունեն:
«Ես գիտեմ, որ գոյություն ունեն սահմանափակումներ, բայց տվյալ դեպքում դրանք չկան: Մենք ռազմական առումով լիակատար պարտության ենք մատնել նրանց»,- ասել է Թրամփը Axios-ի հետ հարցազրույցում:
Հարցին՝ արդյոք Թեհրանի հետ իր ստորագրած հուշագիրը նշանակում է այն անվերապահ կապիտուլյացիան, որի մասին ինքը խոսում էր, Թրամփը դրական է պատասխանել: «Գուցե դա հենց անվերապահ կապիտուլյացիա էր»,- նշել է նա:
Թրամփը նաև շեշտել է, որ եթե ինքը չլիներ, ապա Իսրայելը ոչնչացված կլիներ: «ԱՄՆ-ի ձեռքում են զենքերը, B2 ռմբակոծիչները»,- նշել է նա՝ հավելել՝ Իսրայելն իր հանդեպ մեծ հարգանք ունի և կանի այն, ինչ ինքն է ասում: