Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության նորանշանակ ղեկավար Միխեիլ Մաղլակելիձեի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում ՀՀ և Վրաստանի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։