Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը Կանելոնես նահանգի Սաուսե քաղաքում մասնակցել է Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Խերվասիո Արտիգասի ծննդյան 262-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։


Միջոցառմանը ներկա են գտնվել Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսին, Ներկայացուցիչների պալատի նախագահ Ռոդրիգո Գոնյին, ինչպես նաև՝ մի շարք նախարարներ, օրենսդիրներ, օտարերկրյա դեսպաններ և այլ հյուրեր: