Ընդդիմությունը պատրաստվում է միավորվել ու ստեղծել համակարգող խորհուրդ, անցկացնել համատեղ ուժեղ հանրահավաք, հայտարարել է Սամվել Կարապետյանը մի քանի լրատվամիջոցի խմբագիրների հետ հանդիպմանը: Ըստ Կարապետյանի՝ հանրահավաքը կլինի Սահմանադրական դատարանի նիստի օրերի ընթացքում, որով վիճարկում են ընտրության արդյունքները:
«Ուժեղ Հայաստան»-ի ղեկավարին հարցրել են իրենց պարտության պատճառների մասին, արդյոք նա շարունակելու է մնալ Հայաստանում և ունի արդյոք պլան Բ: Ռուսաստանաբնակ գործարարը իր առաջին քայլն է համարել օրինական ճանապարհով իշխանության հեռացումը, կարևոր համարել միջազգային կառույցների ներկայացուցիչների, դիվանագետների հետ հանդիպումը: Հավելել՝ անկախ այն բանից՝ կվերցնեն, թե չեն վերցնի մանդատները պայքարելու են: Իշխանությունը արդեն գործ կունենա ոչ թե երեք գլխի, այլ 500 հազար գլխի հետ: Ինչ կփոխի ընդդիմության համախմբումը՝ վերլուծել է փորձագետը:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան