Կառավարությունը ավելի քան 2 մլրդ դրամ է հատկացրել Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի վերակառուցմանը: Ժամանակակից կրթության բոլոր պահանջներին համապատասխանող դպրոցը նախատեսված է 600 աշակերտի համար։ Բացման արարողությանը ներկա է եղել վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում առկա է հանրապետությունում արվեստի, սպորտի 100 դպրոցների կառուցման նախագիծ։ Պետության ղեկվարը դպրոցաշինության ծրագրերում ընդգծել է ամեն անգամ մի նոր բաղադրիչի ավելացումը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան