Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Մագդեբուրգում մասնակցել է «Սպորտը, արվեստը, ինժեներիան և ստեղծագործական արդյունաբերությունը որպես ձեռնարկատիրական գործոն» միջազգային տնտեսական համաժողովին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Իր ելույթում դեսպան Ենգիբարյանն անդրադարձել է Հայաստանում վերջին տարիներին սպորտի, արվեստի և առաջատար տեխնոլոգիաների, հատկապես՝ արհեստական բանականության ոլորտում արձանագրված զարգացումներին, ինչպես նաև դրանցում դիվանագիտության դերակատարությանը։
Համաժողովին մասնակցել են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանի նախագահ, դոկտ. Գունար Շելենբերգերը, Մագդեբուրգի քաղաքապետ Սիմոնե Բորիսը, Գերմանիայում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, դիվանագետներ, սպորտի և այլ բնագավառների ներկայացուցիչներ։