Ընդունել եմ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին հայտնում է արդարադատության նախարար Սրբուհկ Գալյանը։
«Քննարկել ենք՝
-ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգն ու բարեփոխումների ընթացքը,
-Սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների ընթացիկ աշխատանքները,
-Վիզաների ազատականացման գործընթացն ու հետագա քայլերը:
Կարևորել ենք առաջիկայում Երևանում անցկացվելիք ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների երկխոսության և Արդարադատություն, ազատություն և անվտանգություն ենթակոմիտեների հանդիպումները»,-նշել է Գալյանը: