Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների շփումների համար, ինչը կնպաստի երկկողմ հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան նպատակ ունի նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
Հայաստանին և Ադրբեջանին, խաղաղության պատմական պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առիթով, շնորհավորել են Չինաստանը, Միացյալ Նահանգները, ՀԱՊԿ-ն ու Եվրամիությունը, հարևան Վրաստանն ու Իրանը: Շնորհավորանքներ են հնչում աշխարհի տարբեր մայրաքաղաքներից: Ողջույնի խոսքերը ուղեկցվում են սեղմ ժամկետում պայմանագիրը ստորագրելու կոչերով:
Մանրամասները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։