«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հիմա արդեն ժամանակի հարց է»,- նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական լրատվամիջոցների հարցազրույցում:
Վարչապետը դրական է գնահատել Անկարայի հետ հարաբերությունների դինամիկան: Անդրադարձել նաև «Զանգեզուրի միջանցք» խոսույթին, նշել, որ այն անընդունելի է մեզ համար, որովհետև տարածքային պահանջ է պարունակում Հայաստանի դեմ։
Երկրի ղեկավարն ընդգծել է՝ եթե խոսքը տրանսպորտային հաղորդակցության և տնտեսական հաղորդակցության մասին է, մենք բաց ենք և պատրաստ ենք տարածաշրջանային, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության պայմաններով:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։