Հայաստանն ունի խաղաղության օրակարգ և կենտրոնացած է հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու վրա, հնդկական առաջատար լրատվամիջոցի հարցազրույցում ընդգծել է Արարատ Միրզոյանը: Լրագրողը հարցրել է նաև պաշտպանական ոլորտում գործակցության մասին: Արտգործնախարարը հույս է հայտնել, որ այս գործակցությունը շարունակաբար կխորանա, ընդգծել՝ Հայաստանը չունի որևէ ագրեսիայի մտադրություն որևէ երրորդ երկրի նկատմամբ: Անդրադառնալով Չաբահարի նավահանգիստը օգտագործելու հարցին՝ նախարարն ասել է՝ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Հայաստանը դիտարկում է ոչ միայն Հյուսիս-Հարավ, այլև Արևմուտք-Արևելք ուղղությունը։ Եթե այս նախագիծն իրականացվի, այն շահավետ կլինի բազմաթիվ միջազգային դերակատարների համար։
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։