Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է հինգ թեկնածու: Մրցութային հանձնաժողովն արդեն ինը ժամ ծանոթանում է հավակնորդների ծրագրերին, նրանց անձնական գործերին: Մանրակրկիտ ուսումնասիրություն է արվում, հատկապես՝ բարեվարքության տեսանկյունից: Ակնկալվում է, որ վաղն արդեն կոմիտեի նոր նախագահի անունը հայտնի կդառնա:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։