Առաջիկա հինգ տարվա համար Հայաստանի ներդրումային ռազմավարությունն է հրապարակել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը: Որպես առաջնահերթություն նշվել է մրցունակ մասնավոր հատվածի ու կանաչ տնտեսության անցմանն աջակցելը:
Նշվում է, որ ծրագրերը միտված են տնտեսության և արտահանման դիվերսիֆիկացմանը՝ համադրելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հետ: Բանկի Երևանի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ այս ռազմավարությամբ Հայաստանի տնտեսությունում իրենց ներդրումները կգերազանցեն 1 մլրդ եվրոն:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: