Ինչպես է Միքայել Մինասյանը հանցավոր ճանապարհով տիրացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 25 տոկոս բաժնեմասին, ընդ որում 12.5 տոկոսը ձեռք է բերել ընդամենը 50 հազար դրամով, օտարել՝ 30 միլիարդով: Սերժ Սարգսյանի փեսան միայնակ չի գործել, նրանից բացի գործով մեղադրյալ է եւս 10 անձ:
Հանցավոր շղթան բացահայտում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Պարզվում է գործարքի համար բանկից վերցրած 46 միլիոն դոլարի վարկը փակվել է կոմբինատի միջոցների հաշվին:
Այս գործով, բացի Միքայել Մինասյանից, հետախուզվում է եւս երեք անձ. երկուսը կալանավորված են: Նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան