Արարատի մարզի Այգավան գյուղի լցակայանը, որտեղ օրեր առաջ գազի հսկայական տարան պայթել է՝ լուրջ վնասվածք պատճառելով հարևանությամբ գտնվող երկու անձի, պարզվում է՝ տեսչականի կողմից քանիցս տուգանվել է տեխնիկական և հրդեհային անվտանգության տասնյակ խախտումների համար: Խախտումների մեծ մասն ընկերությունը ժամանակի ընթացքում վերացրել է, իսկ դրանցից մեկը, որով արգելվում է բնակելի տներից 25 մետր հեռավորության վրա նման օբյեկտի շահագործում, չի վերացվել:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։