Զբոսաշրջության ոլորտի ռազմավարության մշակմանն ընդառաջ Զբոսաշրջության կոմիտեի նախագահը Գյումրիում ոլորտի մասնագետների հետ քննարկել է տնտեսության այս ճյուղի զարգացման հնարավորությունները: Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը կարևորել է Շիրակ օդանավակայանի վերագործարկումը։ Հաջորդ կարևոր ուղղությունը Արփի լիճ ազգային պարկն է: Կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ պարկի զարգացման ծրագիրը իր սեղանին է, լճի տարածքում նավամատույց է կառուցվելու։
Մանրամասները՝ Քրիստինա Մկրտչյանի ռեպորտաժում։