Ջրվեժի դպրոցի 3-րդ հարկից ցած ընկած տղայի վիրահատությունը հաջող է եղել, ոտքի, քթի կոտրվածք, ճակատային հատվածում վնասվածք ունի: Դպրոցում նախատեսված միջոցառումը հետաձգել են, որ տղան ապաքինվի ու հասցնի մասնակցել: Ըստ ականատեսների՝ նա ինքն է ցատկել պատուհանից, պատճառը չի նշում: Փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, և իրավապահները փորձում են պարզել դեպքի հանգամանքները:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։