Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Էմանուել Մակրոնի ուղերձը, այն որակել «նյարդային և ագրեսիվ»: ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Փարիզի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է Ռուսաստանի համար: Լավրովը անհեթեթ է համարել Ռուսաստանի կողմից Եվրոպայի դեմ պատերազմ նախապատրաստելու մեղադրանքները: Նա մեկնաբանել է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ուժերի հնարավոր տեղակայման հարցը, ընդգծել՝ դա անընդունելի է:
«Դա Ռուսաստանի համար նույնն է, ինչ ՆԱՏՕ-ի ընդլայնումը, դաշինքի անմիջական մասնակցությունը հակամարտությանը», - հավելել է Լավրովը։
Ռուս դիվանագետը նաև համոզմունք է հայտնել, որ Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության դադարեցումը կարող է նպաստել հակամարտության դադարեցմանը: Նա շեշտել է՝ եկել է պատերազմը դադարեցնելու ժամանակը:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։