Գլխավոր դատախազությունը շարունակում է ապօրինի օտարված գույքի բացահայտման և այն բանակին վերադարձնելուն ուղղված աշխատանքները: Այս մասին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասել է պաշտպանության նախարարի հետ Զինվորական դատախազության անցյալ տարվա աշխատանքների ամփոփման ժամանակ: Անդրադառնալով բանակում ցավալի իրադարձություններին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է այն, որ չբացահայտված դեպքեր չկան: