ՔՊ կուսակցության ներսում խմորումների մասին խոսակցությունը վարչապետի խոսնակը որակել է սին ու դատարկ: Նազելի Բաղդասարյանը նշել է, որ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությանն իրենց ցուցակում ներառված անձինք կառավարման մեծ փորձ ունեն, և քաղաքացիների վստահությունն ակնհայտ կդառնա մարտի 30-ին: Նա նաև հիշեցրել է քաղաքապետի պաշտոնակատար նշանակվելուց հետո Սարիկ Մինասյանի կատարած աշխատանքը: Խոսելով մրցակիցների մասին՝ Բաղդասարյանը նշել է՝ թույլ չեն տալու, որ կրիմինալը վերադառնա քաղաք:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։