Խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվել է Բաբկեն Թունյանի հեղինակած Հարկային օրենսգրքում լրացումների նախագիծը:
Ֆինանսների նախարարի տեղակալն ընդգծել է, որ օրենսդրական նախաձեռնությունն ունի կարգավորման երկու հիմնական առարկա. ավտոմեքենաների վարձույթով զբաղվող տնտեսվարողները կունենան հարկային միջավայրի բարելավում, իսկ լիզինգային ոլորտում հնարավորություն կլինի առանց լրացուցիչ հարկային բեռի ֆինանսավորել ավտոմեքենաների գնման գործարքները:
Օրենսդիրներն այսօր քվեարկությամբ ավելի քան 100 նախագիծ են ընդունել, այդ թվում՝ Oրհներգի օրենքում փոփոխությունները:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: