Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից երեկ ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել, վերջինիս նկատմամբ սահմանվել են վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք»,- գրել է Կոստանյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեից
1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան նախօրեին հայտնել էին, որ քրեական գործով 10-ից ավելի մեղադրյալ կա:
Հիշեցնենք՝ փետրվարին
կալանավորվել էր 4 անձ, որոնցից 2-ը Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք էին:
Նրանք մեղադրվում են կաշառք ստանալու, տալու և օժանդակելու համար: