ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները փետրվարի 10-14-ը մասնակցել են Հունաստանի Եվելպիդոն ռազմական դպրոցի (SSE) կազմակերպած ձմեռային ուսումնական վարժանքին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Հունաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի և Սլովակիայի կուրսանտների հետ նրանք մասնակցել են ինտենսիվ պարապմունքների, որոնք ներառում էին․
-
փոքր մասշտաբի մարտավարական վարժանքներ․
-
արագ արձագանքման մարտական կրակային պատրաստություն․
-
անհատական և խոշոր տրամաչափի զենքերից կրակային պատրաստություն․
-
ձմեռային պայմաններում գոյատևման հմտությունների զարգացում։

Միջազգային նմանօրինակ պատրաստության ծրագրերը զարգացնում են կուրսանտների հմտությունները, ամրապնդում պաշտպանության ոլորտում համագործակցությունը և ապագա սպաներին նախապատրաստում դիմակայելու մարտահրավերներին։
