Դատախազությունը բողոքարկում է 44-օրյա պատերազմի ընթացքում 400 հոգանոց զորքի մեջ խուճապ տարածելու հրաման տված բարձրաստիճան 2 սպայի պատիժը պայմանականորեն չկիրառելու դատարանի վճիռը: Թեև հրամանը ստացածները զինծառայողներին չէին փոխանցել, այդուհանդերձ իրավապահ կառույցը պահանջել էր ազատազրկել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին ու նույն կորպուսի զորամասերից մեկի հրամանատարին: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան