• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ Հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ 22:00
«Նոր ուժի»-ի խոստումները | Աննա Դանիելյանի հարցազրույցը Հակոբ Կարապետյանի հետ «Նոր ուժի»-ի խոստումները |... 20:04
ԱՄՆ-ը և Իրանը շատ մոտ են համաձայնությանը, բայց դեռ չեն հասել դրան․ Վենս. «Հարևաններ» ԱՄՆ-ը և Իրանը շատ... 20:03
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:4613 Դեկ, 2024

ԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների, այդ թվում՝ էներգակիրների միասնական շուկա ստեղծելու տրամաբանությամբ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ,
Նիստի հարգելի մասնակիցներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա եզրափակիչ հանդիպմանը։

Նախ ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ այսօրվա հանդիպման հյուրընկալության և բարձր մակարդակով կազմակերպման համար։

Հարգելի Օլժաս Աբայի, ընդունեք շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով։ Համոզված եմ, որ Ձեր փորձը, բարձր պրոֆեսիոնալիզմը և գործարարական հատկությունները կօգնեն Ձեզ այսուհետ ևս հաջողությամբ լուծել Ղազախստանի Հանրապետության շահերն առաջ տանելու խնդիրները։

Գործընկերներ,

Ժամանակակից իրողությունների պայմաններում ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը՝ տարբեր մասշտաբների ներդրում ունենալով մեր պետությունների տնտեսական աճի դինամիկայի մեջ։

ԵԱՏՄ անդամ երկրների տարածքներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը բազային սկզբունք է։ Համագործակցության արդյունավետությունը գնահատելու առանցքային չափանիշներից մեկը, իհարկե, մնում է փոխադարձ առևտրի խոչընդոտների բացահայտումն ու վերացումը, ինչն ամրագրված է Հայաստանի նախագահության առաջնահերթ ուղղություններում։

Այս համատեքստում մենք ողջունում ենք Հանձնաժողովի ջանքերը՝ դինամիկան վերլուծելու և խոչընդոտների առաջացման և վերացման հիմնական միտումները բացահայտելու գործում: Այս անընդհատ աշխատանքը մշտապես մնում է մեր ուշադրության կենտրոնում, և դրա վերջնական նպատակը մեր երկրների բիզնեսի համար նոր հնարավորություններ ստեղծելն է:

Նաև կարևոր ենք համարում Էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհային քարտեզի արդյունավետ իրականացումը։ Սա թույլ կտա ոչ միայն հեշտացնել թվային առևտրի ընթացակարգերը, այլև գործընթացի բոլոր մասնակիցների համար ստեղծել ավելի կանխատեսելի և կայուն միջավայր, որն իր հերթին կդառնա ԵԱՏՄ ներքին շուկայի կայուն գործունեությունն ապահովելու ևս մեկ գործիք։

ԵԱՏՄ-ի նպատակների և խնդիրների իրականացման տեսանկյունից առանցքային տարր էր կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկումը։ Սա նշանակալի քայլ է մեր երկրներում արդյունաբերության մրցունակության բարձրացման ուղղությամբ, և ճիշտ մոտեցում ցուցաբերելու պարագայում կարող է նպաստել բարձր տեխնոլոգիական արտադրանքի ստեղծմանը և արդյունաբերական համագործակցության ընդլայնմանը։

Մենք աջակցում ենք այս մեխանիզմի հնարավորությունների մասին իրազեկմանը` նպատակ ունենալով հայաստանյան ձեռնարկությունների մասնակցությունը հեռանկարային կոոպերացիոն նախագծերին: Մեր երկրի արդյունաբերական ներուժը, ներառյալ ոսկերչության և դեղագործության ոլորտները, ինչպես նաև ագրովերամշակումը, զարգացման զգալի հեռանկարներ ունի անդամ այլ երկրների գործընկերների հետ համագործակցության շրջանակներում։

Ֆինանսական աջակցության մեխանիզմի արդյունավետ իրականացման համար մենք աջակցում ենք միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկն ընդլայնելու և հայտերի քննարկման ժամկետների օպտիմալացման առաջարկներին, ինչը լրացուցիչ հնարավորություններ կբացի և կարագացնի համատեղ նախաձեռնությունների իրականացման գործընթացը։

Մեկ այլ առանցքային թեմա է ԵԱՏՄ-ի տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացումը, որտեղ անդամ երկրների հնարավորություններն ամբողջությամբ չեն օգտագործվում։ Այս համատեքստում հարկ եմ համարում ևս մեկ անգամ նշել մեր տարածաշրջանի համար մասշտաբային «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի կարևորությունը, որը ենթադրում է մի շարք տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ստեղծում և արդիականացում։

Հայաստանի Հանրապետության նախաձեռնած այս նախագիծը, ի վերջո, բարենպաստ պայմաններ կապահովի բոլոր շահագրգիռ պետությունների միջև տրանսպորտային և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա:

Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ և անդամներ,

ԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների, այդ թվում՝ էներգակիրների միասնական շուկա ստեղծելու տրամաբանությամբ։ Սակայն գործնականում այս սկզբունքի իրականացումը բախվում է տարբեր դժվարությունների, ինչի հետևանքով հայտարարված նախաձեռնությունների մի մասը լիարժեքորեն չի գործում։

Հաշվի առնելով այս ոլորտի բարդ կառուցվածքը՝ էներգակիրների միասնական շուկայի ձևավորման արդյունավետությունն ու պատշաճ ժամանակին իրականացումը կախված է կողմերի՝ փոխզիջումային լուծումներ գտնելու պատրաստակամությունից։

Վստահ եմ, որ համակարգված մոտեցումը, շահերի համաձայնեցումը և փոխզիջումների գնալու պատրաստակամությունը կօգնի ամրապնդել էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև կարագացնի էներգակիրների միասնական շուկայի ստեղծման գործընթացը։

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Վերջում թույլ տվեք ևս մեկ անգամ հաստատել Հայաստանի Հանրապետության փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը՝ ուղղված Եվրասիական տնտեսական միության գործունեության արդյունավետության և գործնական արդյունքների բարձրացմանը։

Քանի որ սա միջկառավարական խորհրդի այս տարվա վերջին նիստն է, ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Խորհրդի բոլոր անդամներին արդյունավետ աշխատանքի և Հայաստանի նախագահության նախաձեռնությունների գործնական իրականացմանն աջակցելու համար:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, որոնք վերաբերել են արդյունաբերական ոլորտում համագործակցությանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում էլեկտրոնային առևտրի զարգացմանը, էներգետիկ ռեսուրսների ոլորտում ընդհանուր շուկայի ձևավորմանը, Եվրասիական տնտեսական միության 2025 թվականի բյուջեի նախագծին և այլն:

Ստորագրվել են նիստում ընդունված որոշումների արձանագրությունները:

Դիտումների քանակ452
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Նախընտրական շրջանում կրիպտոարժույթով զեղծարարության ռիսկերը մեծ են. ԱՀԾ 00:3330 Մայ, 2026
  • 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն անակնկալ է պատրաստել 00:2930 Մայ, 2026
  • 35 տարի անց Խանջյան բնակավայրը մանկապարտեզ ունի 00:1830 Մայ, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի սիրողական մրցաշարի մասնակիցների հետ 00:0630 Մայ, 2026
  • RISE 2026. կցուցադրվեն հայկական ռազմական արտադրանքները․ ԲՏԱ նախարար 23:5029 Մայ, 2026
  • ՌԴ-ն փորձում է խափանել վարչապետ Փաշինյանի հաղթանակը հայաստանյան ընտրություններում. Reuters 23:2729 Մայ, 2026
  • Քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին Աբովյանում 23:1029 Մայ, 2026
  • Ստատուս քվոն փոխվեց, քանի որ ՌԴ-ն որոշեց. ԼՂ վերաբերյալ նախընտրական շահարկումներ և ժամանակի քրոնիկոն 23:0029 Մայ, 2026
  • Ոլորտի պատասխանատուները քննարկել են անտառապատման և անտառվերականգնման ոլորտի վերաբերյալ հարցեր 22:4829 Մայ, 2026
  • Նոր սպառազինությունները որակապես և քանակապես գերազանցում են նախկինների օրոք ունեցածը. փորձագետ 22:3029 Մայ, 2026
  • Քննարկվել են Հանրապետության հրապարակի և Օպերային թատրոնի 100-ամյակների միջոցառումների առաջարկները 22:1829 Մայ, 2026
  • Հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ 22:0129 Մայ, 2026
  • Մեկնարկել է ոչ նյութական մշակութային ժառանգության միջսերնդային փոխանցման ծրագիրը 21:4529 Մայ, 2026
  • Սարդարապատից՝ Գավառ. ազգային տարազների ցուցադրություն 21:3329 Մայ, 2026
  • Կեղծ աստղագուշակներ, կլոն կայքեր, Storm-1516. The Insider-ի նոր հետաքննությունը ՌԴ միջամտության փորձերի մասին. մաս 2 21:3029 Մայ, 2026
  • «Բնական» կամ «վիտամինային» լինելը դեռ չի նշանակում, որ հավելումը լիովին անվտանգ է. ՀՎԿԱԿ 21:1729 Մայ, 2026
  • Կեղծ աստղագուշակներ, կլոն կայքեր, Storm-1516. The Insider-ի նոր հետաքննությունը ՌԴ միջամտության փորձերի մասին 21:0129 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | 50 մլն դոլար, 100 000 ընտրող․ ինչպես է ՌԴ-ն փորձել ազդել ՀՀ ընտրությունների վրա. Reuters-ի անդրադարձը 21:0029 Մայ, 2026
  • 35 տարի անց Խանջյան բնակավայրը մանկապարտեզ ունի 20:5729 Մայ, 2026
  • ԵՊԲՀ դոցենտը՝ էնդոկրինոլոգիայի եվրոպական դասագրքի համահեղինակ 20:4229 Մայ, 2026
  • ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները կենթարկվեն սովորական միգրացիոն պահանջներին. Պուտին 20:4229 Մայ, 2026
  • Մայիսի 29-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3029 Մայ, 2026
  • «Անկախ դիտորդ» դաշինքը իշխանության զավթման փորձի ու փողերի լվացման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Դատախազություն 20:2529 Մայ, 2026
  • ԵՄ-ն Հունգարիային 16 մլրդ է հատկացնում նախկինում սառեցված միջոցներից 20:2429 Մայ, 2026
  • Բնական աղետներին արագ արձագանքելու ուսումնավարժանք 20:2129 Մայ, 2026
  • OpenAI-ի հետ համագործակցությամբ՝ սեպտեմբերից Հայաստանի կրթական համայնքին հասանելի կդառնան ChatGPT Edu-ն և Codex-ը. ԿԳՄՍՆ 20:1829 Մայ, 2026
  • Դիլիջանցի կրտսեր դպրոցականների նախագծային աշխատանքը 20:1529 Մայ, 2026
  • ԵԱՏՄ երկրները չեն ցանկանում, որ Հայաստանը դուրս գա միությունից. Լուկաշենկո 20:0629 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 29.05.2026 20:0529 Մայ, 2026
  • ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով 19:3129 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 29. 2026 19:2929 Մայ, 2026
  • Հայաստանը նախաձեռնել է «Կրթություն հանուն խաղաղության» ՄԱԿ բանաձևի նախագիծ 19:1629 Մայ, 2026
  • Ռումինիան Ռուսաստանի գլխավոր հյուպատոսին հայտարարել է անցանկալի անձ և փակում է հյուպատոսությունը 19:0329 Մայ, 2026
  • Անհայտ կորած անձանց իրավունքներին առնչվող հարցերը պետք է մշտապես պետության ուշադրության կենտրոնում լինեն. ՄԻՊ 18:5329 Մայ, 2026
  • Ուսումնական տարվա ավարտը` մրցանակաբաշխությամբ 18:4129 Մայ, 2026
  • Զիջումները ստանում են հրթիռների, այլ ոչ թե բանակցությունների միջոցով. Ղալիբաֆ 18:3729 Մայ, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները գիշերային շրջայցի ընթացքում գողություն են բացահայտել 18:1629 Մայ, 2026
  • Լուկաշենկոն և Պուտինն անդրադարձել են ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցին 17:5229 Մայ, 2026
  • Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու ուղղությամբ. Պապոյան 17:4629 Մայ, 2026
  • Դեպի Եվրամիություն Հայաստանի շարժման հարցում ամեն ինչ պարզ է և թափանցիկ. Պեսկով 17:3529 Մայ, 2026
  • Խուզարկություններ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Աբովյանի և Արթիկի գրասենյակներում․ ընտրակաշառքի գործով կա 7 ձերբակալված 17:2829 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանների բացահայտման արդյունքում հայտնաբերվեց 5 կգ մարիխուանա․ երկու անձ կալանավորվել է 17:2129 Մայ, 2026
  • Փեզեշքիանը ցանկանում է զարգացնել այլընտրանքային առևտրային միջանցքները և օգտագործել հարևան երկրների հնարավորությունները 17:0329 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ն մտադիր է հետագայում ևս բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին. Մհեր Գրիգորյան 17:0029 Մայ, 2026
  • ՌԴ-ն ցանկանում է 50 մլն դոլարով 100,000 հայի ուղարկել ՀՀ` Փաշինյանի դեմ քվեարկելու. Reuters 16:4629 Մայ, 2026
  • Ճանապարհը ժամանակավորապես կփակվի. վարորդներին առաջարկվում է Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհահատվածը շրջանցել 16:4529 Մայ, 2026
  • Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնելու վերաբերյալ սուտ մատնություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 16:4329 Մայ, 2026
  • Հանրապետության տոնի առթիվ ՔԿ նախագահի հրամանով մի շարք ծառայողներ պարգևատրվել են 16:3629 Մայ, 2026
  • Ուժեղ քամու հետևանքով Գեղարքունիքի մի շարք գյուղեր հոսանքազրկվել են 16:2929 Մայ, 2026
  • Յուրաքանչյուր ընտրող տեղամասում պետք է ստանա 18 քվեաթերթիկ. ԿԸՀ 16:2429 Մայ, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել Շողակաթ համայնքի ղեկավարի և կառուցապատողի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 16:0329 Մայ, 2026
  • «Գրանդ Քենդիի» անունից ստացվող հաղորդագրությունը կեղծիք է. Սամվել Մարտիրոսյան 15:5929 Մայ, 2026
  • Նախընտրական շրջանում կրիպտոարժույթով զեղծարարության ռիսկերը մեծ են. ԱՀԾ 15:5329 Մայ, 2026
  • ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության կարևոր ուղղություն է երրորդ երկրների հետ առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացումը. Մհեր Գրիգորյան 15:4229 Մայ, 2026
  • Երևան քաղաքի պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել 15:2129 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | «Դիշովկեքից էսօր փող ուզեցի, չտվին». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր գաղտնալսում 15:0029 Մայ, 2026
  • Նյու Բրանսվիկի Գերագույն դատարանի նախագահի հետ քննարկվել են անչափահասների հանցավորության կանխարգելման հարցեր 14:5329 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են Իրանի տնտեսությունում ներդրումների համար հիմնադրամ ստեղծելու հարցը. The New York Times 14:5129 Մայ, 2026
  • ՀԾԿՀ-ն և շվեյցարական Helvetas-ը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները 14:3129 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը և Իրանը երկարաձգել են հրադադարը 13:5029 Մայ, 2026
  • Թեհրանը կարծում է, որ Չինաստանը կարող է դառնալ ԱՄՆ-ի և Իրանի միջև կարգավորման երաշխավորը 13:3029 Մայ, 2026
  • Պատմական մայրաքաղաք Արտաշատի պեղումների ընթացքում հայտնաբերված ութանիստ եկեղեցուն նվիրված բացառիկի ցուցադրություն Մատենադարանում 13:0429 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը նախնական համաձայնության են եկել, սակայն Թրամփը դեռևս չի հաստատել այն 13:0329 Մայ, 2026
  • Լուրեր 13։00 | 2018-ից գյուղվարկերի ծավալը աճել է 184%-ով․ ինչո՞վ է պայմանավորված բումը 13:0029 Մայ, 2026
  • Քառորդ դարի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսան դարձել է ՀՀ ֆինանսական համակարգի կայացման, ներդրումային մշակույթի ձևավորման առանցքային հարթակներից մեկը. Խաչատուրյան 12:5729 Մայ, 2026
  • Պուտինը և Լուկաշենկոն կարծիքներ են փոխանակել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ. Պեսկով 12:4629 Մայ, 2026
  • «Ընձի միլիոնըմ տվել են ըդոնք». ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել 12:3429 Մայ, 2026
  • Սպասվում են անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 12:3029 Մայ, 2026
  • Ռուսաստանը կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի 64.5 միլիոն շշի վաճառքը 11:5729 Մայ, 2026
  • «Ա. Ա. Բ պրոեկտ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 193 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 11:5229 Մայ, 2026
  • ՓԾ տնօրենն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր․ ծառայության լավարկման նպատակով տրվել են մի շարք հանձնարարականներ 11:3629 Մայ, 2026
  • Արմավիրի համայնքային ոստիկանները 44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել 11:2629 Մայ, 2026
  • Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում 11:1829 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում 11:1229 Մայ, 2026
  • Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ՝ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀԿԿ-ն իրազեկում է 11:0829 Մայ, 2026
  • Դասային աստիճանի շնորհում, Մխիթար Գոշի և Երախտագիտության մեդալներով պարգևատրում՝ Հանրապետության տոնի առթիվ 10:3029 Մայ, 2026
  • ԱԺ նիստին անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել 10:2329 Մայ, 2026
  • «Տառերի պուրակ»-ի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ 10:1729 Մայ, 2026
  • Լուրեր 10։00 | Հայաստանում գյուղատնտեսությունն արմատապես բարեփոխվել է. տնտեսագետ 10:0029 Մայ, 2026
  • Չկալովկա բնակավայրում կորած 6 տարեկան երկու երեխաները գտնվել են 09:5229 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը շատ մոտ են համաձայնությանը, բայց դեռ չեն հասել դրան․ Վենս 09:4629 Մայ, 2026
  • ԵԱՏՄ ֆորումում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ԱԲ պատասխանատու կիրառման վերաբերյալ 09:3429 Մայ, 2026
  • Ընտանեկան բռնության դեպքում առկա է նախապատմություն, որի ամբողջական գնահատումը կարևոր նշանակություն ունի․ ՆԳՆ 09:3029 Մայ, 2026
  • Սպիտակ քաղաքում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ 08:5029 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:3229 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:0429 Մայ, 2026
  • Պետությունն ընդլայնում է տավարաբուծության զարգացման ծրագիրը 23:5528 Մայ, 2026
  • «Մխիթար Գոշի» մեդալով է պարգևատրվել Բորյա Չիլինգարյանը․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե 23:4028 Մայ, 2026
  • Իսրայելը հարվածել է Բեյրութին 23:1628 Մայ, 2026
  • Թբիլիսիում նշել են Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրը 23:0028 Մայ, 2026
  • Պետաջակցության ծրագրերը նպաստել են գյուղվարկերի ծավալի աննախադեպ աճին 22:5028 Մայ, 2026
  • Տիգրան Դադունցը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով 22:3628 Մայ, 2026
  • Սերժ Սարգսյանն ասում էր՝ 80-ականների զենքեր. 2018-ի դրությամբ 70 %-ը եղել է 50-70-ականների. վարչապետ 22:2728 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն սահմանել է քվեաթերթիկների նմուշները 22:2028 Մայ, 2026
  • Հանրապետության տոնին նվիրված հուշամեդալ՝ Ֆեմիդայի և հայկական զարդանախշերի պատկերով 22:1228 Մայ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Պապիկյանի հետ 22:0228 Մայ, 2026
  • Շնորհակալություն ռազմարդյունաբերողներին՝ ինժեներից մինչև ձեռնարկատեր, պետական ծառայողից մինչև կիրառող զինվորներ․ Հակոբ Արշակյան 21:5128 Մայ, 2026
  • Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝ պարգևներ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին և ևս երկու ծառայողի 21:4028 Մայ, 2026
  • Սահակ Գրիգորյանին արդարադատության գեներալ-մայորի կոչում է շնորհվել 21:2628 Մայ, 2026
  • Տաթևիկ Սուջյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնում 21:1028 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015