Ուկրաինայի նախագահ Զելենսկին այցելել է հարավարևելյան ռազմաճակատ, հանդիպել Զապորոժիեի պաշտպանների հետ, տեղեկացել հակաօդային պաշտպանության կազմակերպման աշխատանքներին: Նա զեկույցներ է լսել HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի գործարկման մասին:
Ուկրաինական կողմը հայտնում է, որ Ռուսաստանը պարբերաբար ավիահարվածներ է հասցնում Զապորոժիեին և հարակից շրջաններին։ Վերջին օրերին տասնյակ քաղաքացիներ են զոհվել և վիրավորվել: