• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ. մարտահրավերներ և հնարավորություններ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ. մարտահրավերներ և... 21:53
Չքաղաքականացնե՜լ. Սուրեն Թովմասյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Սուրեն Թովմասյանի հետ 17:48
Այլ հայացք. ԱՄՆ-Իրան գործարքի ազդեցությունը Հայաստանի վրա Այլ հայացք. ԱՄՆ-Իրան գործարքի... 15:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Աջափնյակում սպանության և սպանության փորձի աղմկահարույց դեպքով քրեական վարույթի նախաքննությունը, երկու կազմակերպիչների մասով, ավարտվել է
Իրավունք
17:4813 Նմբ, 2024

Աջափնյակում սպանության և սպանության փորձի աղմկահարույց դեպքով քրեական վարույթի նախաքննությունը, երկու կազմակերպիչների մասով, ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է  2024 թ. հունիսի 11-ին Երևան քաղաքի Շինարարներ փողոցում Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանության և վերջինիս ուղեկցողի՝ 35-ամյա Բ․Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձի վարույթի՝ երկու մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, որի նախաքննության կատարումը հետագայում շարունակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, իրականացված հսկայածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, հանցագործության կատարմանը նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը, անհատականացվել են նրանց գործողությունները, որոնց նախաքննական մարմնի կողմից տրվել են համարժեք իրավական գնահատականներ:

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, ՀՀ ԱԱԾ հետ սերտ համագործակցությամբ իրականացված նախաքննության ընթացքում փաստվել է, որ Ս.Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով Ռ.Ստեփանյանը մի խումբ անձանց՝ Ա.Կուրեղյանի, Հ.Սահակյանի և Սու.Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն և փամփուշտներ, այնուհետև Ա.Կուրեղյանի հետ կազմակերպել և ղեկավարել են մյուս հանցակիցների գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024 թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Ս.Գրիգորյանին:

Քննությամբ պարզվել է, որ Չաղ Ռուստամ մականվամբ հայտնի Ռ.Ստեփանյանի և Ֆազ մականվամբ հայտնի Ս.Գրիգորյանի միջև, անձնական հարցի կապակցությամբ, դեռևս 2018 թվականից ձևավորվել են թշնամական հարաբերություններ: Իրավիճակն առավել լարվել է 2020 թ. դեկտեմբերին, որի պատճառը եղել է Ռ.Ստեփանյանի մտերիմ անձի ինստագրամյան էջից սեռական բնույթի հայհոյանքների տեսքով մեկնաբանություններ գրելը Ս․Գրիգորյանի և վերջինիս մտերմուհու վերաբերյալ:

Այս կապակցությամբ Ս.Գրիգորյանը, պատժելու նպատակով, համախոհների հետ առևանգել են Ռ.Ստեփանյանի հիշյալ մտերիմին, վերջինիս իր կամքին հակա­ռակ, ապօրինի ազատությունից զրկելով, ծեծի են ենթարկել՝ պահանջելով հայտնել վիրավորական գրառում­ներ կատարած անձի տվյալները, և միայն Ռ.Ստեփանյանի միջամտությամբ նա ազատ է արձակվել՝ հետագայում վիրավորական գրառումներ կատարած անձի տվյալները հայտնելու պայմանով:

Որոշ ժամանակ անց Ս.Գրիգորյանը հեռախոսազանգով Ռ.Ստեփանյանի հիշյալ մտերիմ անձից կրկին փորձել է պարզել իրեն հետաքրքրող տեղեկությունները, սակայն ստանալով մերժում՝ սպառնացել է սպանել վերջինիս և իր հետ գտնվողներին։ Ս.Գրիգորյանի եղբայրը, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, 2021 թ. հունվարի 13-ին Թոխմախի գերեզմանատան ավտոկայանատեղիում, Ռ.Ստեփանյանի մտերիմի և նրա հետ եղած անձանց պատժելու շարժառիթով, կրակոցներ են արձակել իրենց ավտոմեքենաների մեջ գտնվող Ռ.Ստեփանյանի, Ա.Կուրեղյանի և նրանց մյուս կողմնակիցների ուղղությամբ:

Այս դեպքերից հետո Ս.Գրիգորյանի և Ռ.Ստեփանյանի միջև ձևավորվել են լարված, թշնամական հարաբերություններ:

Քննությամբ պարզվել է, որ հետագայում վերջիններիս մտերիմների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջադեպեր, այդ թվում` զենքի գործադրմամբ, որոնց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Ձևավորված թշնամական հարաբերությունների վերջնարդյունքում Ռ.Ստեփանյանը Ս.Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու հերթական պլանն է կազմել:

Մասնավորապես՝ նրան սպանելու իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, իր մտերիմներ Ա.Կուրեղյանի, ով միաժամանակ հանդիսացել է Ռ.Ստեփանյանի ու նրա ընտանիքի անդամների անձնական վարորդը, Հ.Սահակյանի և Սու.Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել ակոսափող հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ և առնվազն 54 փամփուշտ, ինչպես նաև՝ հանցանքի կատարումը հեշտացնելու, անվրեպ իրականացնելու, հնարավոր հետքերը թաքցնելու համար անհրաժեշտ առարկաներ, մասնավորապես՝ հեռադիտակ, ձեռնոցներ, դիմակներ, ոստիկանության համազգեստ, ռադիոկապի սարքեր, լապտեր, դյուրավառ հեղուկ, ավտոմեքենայի կեղծված հաշվառման համարանիշներ, Opel Astra մակնիշի ունիվերսալ թափքով ավտոմեքենա, որն արտաքնապես նույնանման է եղել իրական հաշվառման համարանիշներով Opel Astra մակնիշի ունիվերսալ թափքով ավտոմեքենային:

Դեպքի օրը՝ 2024 թ. հունիսի 11-ին, Ռ.Ստեփանյանի և Ա.Կուրեղյանի հետ ունեցած պայմանավորվածություններն իրագործելով՝ Սու.Գրիգորյանը և Հ.Սահակյանը, իրենց հետ վերցնելով ապօրինի կերպով ձեռք բերված փամփուշտներով լիցքավորված ինքնաձիգը, հանցագործությունն իրագործելու համար ձեռք բերված վերոհիշյալ պարագաները, կեղծված հաշվառման համարանիշներով Opel Astra մակնիշի ավտոմեքենայով ժամը 21:00-ի սահմաններում, Ս.Գրիգորյանի սպանությունն իրագործելու համար հարմար պահ ընտրելու նպատակով, դարանակալել և հետապնդել են վերջինիս:

Ժամը 23:15-ի սահմաններում Ս.Գրիգորյանը ընկերների ուղեկցությամբ դուրս է եկել Երևան քաղաքի Շինարարների փողոցի 25-րդ հասցեում գտնվող բուքմեյքերական գրասենյակից և նստել է մայթեզրին կայանված իրեն պատկանող Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին, ավտոմեքենայի առջևի աջ նստատեղին նստել է նրան ուղեկցողներից Բ.Սիմոնյանը:

Նկատելով, որ Ս.Գրիգորյանը պատրաստվում է հեռանալ՝ Հ.Սահակյանը, Opel Astra մակնիշի ավտոմեքենան կտրուկ վարելով առաջ, շրջանցել է Ս.Գրիգորյանի ավտոմեքենան հետևից ուղեկցող, փողոցի բանուկ մասը մասնակի փակած ավտոմեքենան, ձախ կողմից շրջանցել է նաև Ս.Գրիգորյանի վարած ավտոմեքենան, կտրուկ կանգնել դրա առջևի հատվածում՝ արգելափակելով առաջընթացը: Նույն պահին հիշյալ Opel Astra մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ նստատեղին նստած Սու.Գրիգորյանն իր մոտ ապօրինի կերպով պահվող «ԱԿ-103» տեսակի ինքնաձիգից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, առնվազն 20 կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետևանքով Ս.Գրիգորյանը գլխի և մարմնի տարբեր հատվածներում ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, իսկ Բ.Սիմոնյանը՝ հրազենային բեկորային կույր վիրավորման ձևով վնասվածք՝ առողջության կարճատև քայքայումով: Հանցանքի կատարումն ավարտելուց անմիջապես հետո Հ.Սահակյանը և Սու.Գրիգորյանը, այլ ավտոմեքենաներին բախված լինելու պատճառով չկարողանալով դեպքի վայրից հեռանալ իրենց Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, այն թողնելով դեպքի վայրում, դիմել են փախուստի: Բ.Սիմոնյանը և Ս.Գրիգորյանը անմիջապես տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ վերջինս րոպեներ անց մահացել է:

Հ.Սահակյանը և Սու.Գրիգորյանը, դեպքի վայրից տարբեր ուղղություններով դիմելով փախուստի, ճանապարհին տարբեր վայրերում գցել են ինքնաձիգը, իրենց հագին եղած ոստիկանության համազգեստները, դրանցից մեկի գրպանում առկա փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, լապտերը, ռադիոկապի երկու սարքերը, դիմակներն ու մեկ զույգ ձեռնոցը։  Ապա փախչելով տարբեր ուղղություններով՝ այնուհետև երկուսն էլ միմյանցից առանձին գնացել են Ռ.Ստեփանյանին պատկանող, Կոտայքի մարզում գտնվող տուն, որտեղ նրանց սպասել է Ա․Կուրեղյանը, իսկ քիչ անց նրանց է միացել նաև Ռ.Ստեփանյանը: Ավելի ուշ խմբի՝ հանցագործությունը կատարած երկու անձինք, «Զվարթնոց» օդանավակայանով հատելով ՀՀ սահմանը, մեկնել են ՌԴ:

Պարզվել է, որ Ա.Կուրեղյանը ողջ ընթացքում կազմակերպել է Սու.Գրիգորյանի և Հ․Սահակյանի տարբեր տեղաշարժերը, անհրաժեշտ գնումների կատարումը, գործողությունները։

Ձեռնարկված միջոցների արդյունքում հանցագործության կազմակերպիչները՝ Ռ.Ստեփանյանը և Ա.Կուրեղյանը, հայտնաբերվել  և ձերբակալվել էին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրանց մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով: Որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորում:

Վերջիններիս մասն առանձնացվել է առանձին վարույթում և հայտարարվել նախաքննության ավարտի մասին: Վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Սու.Գրիգորյանի և Հ.Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով, 335-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- ասված է հաղորդագրության մեջ:  

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ30
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Չարամիտ քայլ. Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանը 00:4129 Հնս, 2026
  • Ներգաղթը նպաստում է Հայաստանի տնտեսական ակտիվությանը 22:4028 Հնս, 2026
  • ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ. մարտահրավերներ և հնարավորություններ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5128 Հնս, 2026
  • Ժողովուրդը կարողացել է հաղթահարել ժողովրդական կարգի տապալման փորձը. Սրբուհի Գալյանը՝ ՍԴ-ում 21:5028 Հնս, 2026
  • Եվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ. Լևոն Ազիզյան 21:4628 Հնս, 2026
  • Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան 21:0928 Հնս, 2026
  • Լուրեր | Կեղծ նարատիվներ. Մոսկվան ուղղորդում է, հայաստանյան ընդդիմությունը՝ գեներացնում 21:0028 Հնս, 2026
  • Հայցեր երեք երկրում՝ տարբեր երկրի քաղաքացիությամբ. կհրաժարվի՞ Կարապետյանը ՌԴ և Կիպրոսի անձնագրերից 20:5928 Հնս, 2026
  • 300.000 ադրբեջանցիների վերադարձ. ո՞րն է ՀՀ-ում էմոցիոնալ տագնապ առաջացնող կեղծ նարատիվների շարժառիթը 20:2028 Հնս, 2026
  • Էստոնիայում կանցկացվի հայկական արտադրանքի ցուցահանդես | Հարցազրույց Փիրուզա Հարությունյանի հետ 19:5428 Հնս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 28.06.2026 19:2028 Հնս, 2026
  • Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը 18:2328 Հնս, 2026
  • Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան 16:1728 Հնս, 2026
  • Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը 16:0928 Հնս, 2026
  • Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ 16:0228 Հնս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղությունները 15:3328 Հնս, 2026
  • «Երբեք ուշ չէ». Իսրայելի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 14:4428 Հնս, 2026
  • Սոցցանցերում տարածված տեղեկությունները Բագրատաշենի մաքսակետի մասին չեն համապատասխանում իրականությանը. ՊԵԿ 14:3828 Հնս, 2026
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով 13:1228 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:5128 Հնս, 2026
  • ՃՏՊ՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ 12:4428 Հնս, 2026
  • Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է շինարարության փուլ 12:2528 Հնս, 2026
  • Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 770 տոննա հացահատիկ 12:2428 Հնս, 2026
  • Հայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է Իռլանդիային 11:4028 Հնս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում 10:4328 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:3828 Հնս, 2026
  • Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում 10:3528 Հնս, 2026
  • Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները 10:2528 Հնս, 2026
  • Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը 10:2128 Հնս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 08:5028 Հնս, 2026
  • Տարիքը խոչընդոտ չէ թվային հմտություններին 00:5428 Հնս, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 446 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:2728 Հնս, 2026
  • Լիբանան-Իսրայել սահմանին հիմնականում հանդարտ է եղել 23:5427 Հնս, 2026
  • «Կոնդի» զարգացման հայեցակարգը մշակելիս ուսումնասիրվել է Աթենքի «Պլակա» պատմական թաղամասի օրինակը 23:1827 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի կանոնադրության ստորագրման 81-ամյակին Հայաստանը միացել է խորհրդանշական ստորագրմանը 22:5127 Հնս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ապագայի հարցը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4027 Հնս, 2026
  • ՍԴ-ն մերժել է ԱԺ ընտրության արդյունքի քննությունը կասեցնելու միջնորդությունը. 2-րդ օրվա նիստը 22:2727 Հնս, 2026
  • 7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը 22:1027 Հնս, 2026
  • Սերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասին 21:5127 Հնս, 2026
  • ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ին 21:3427 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ՍԴ-ն անցել է հարց ու պատասխանի փուլին, կքննարկվեն միջնորդությունները 21:0027 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.06.2026 20:5327 Հնս, 2026
  • Ստուբը ստորագրել է Ֆինլանդիայում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնող օրինագիծը 20:3827 Հնս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 20:2727 Հնս, 2026
  • Վենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը մոտենում է 1000-ին 20:1827 Հնս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի միջև փաստաթղթի ստորագրումը 19:5827 Հնս, 2026
  • Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ 19:4127 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ 19:3027 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 19:2727 Հնս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդավան գյուղի մանկապարտեզը 19:1927 Հնս, 2026
  • Ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները 19:0327 Հնս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը 18:4327 Հնս, 2026
  • Գլենդելի նոր ոստիկանապետը հայ է 18:1427 Հնս, 2026
  • Վարչապետի՝ Կոնդ այցելության ընթացքում դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը 17:5027 Հնս, 2026
  • Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում 17:4427 Հնս, 2026
  • Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում 17:3627 Հնս, 2026
  • Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր 17:3227 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 17:2527 Հնս, 2026
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. պետությանը կվերադարձվի 305 միլիոն դրամ 17:2327 Հնս, 2026
  • Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց 17:0227 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | | 27.06.2026 17:0027 Հնս, 2026
  • Հայաստանը՝ GovTech ինդեքսով թվային կառավարման առաջատար. ինչ փոփոխություններ են ազդել ցուցանիշի վրա 16:4227 Հնս, 2026
  • Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրավիճակը կրկին լարվել է 16:2427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 16:2227 Հնս, 2026
  • Թրամփը սպառնացել է 100 տոկոս մաքսատուրք սահմանել եվրոպական որոշ երկրների ապրանքների համար 16:0727 Հնս, 2026
  • Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի 15:4927 Հնս, 2026
  • Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել 15:3927 Հնս, 2026
  • Ավագ դպրոց ընդունվելը՝ էլեկտրոնային. 1-ին դասարանի դեպքում ևս էլ. ստորագրության կարիք կա 15:1227 Հնս, 2026
  • Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի 15:0727 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին 15:0127 Հնս, 2026
  • Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վոլգոգրադում գործարանի և այլ թիրախների 14:5127 Հնս, 2026
  • 212 մլն 844 հազար հատ գործարք, 3 տրլն 759 մլրդ դրամի շրջանառություն՝ երեք ամսում 14:3327 Հնս, 2026
  • Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել մարտերը դադարեցնելու շուրջ 14:1427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 14:0227 Հնս, 2026
  • Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ» թեմային 13:5927 Հնս, 2026
  • Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ 13:4627 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի, վիրավորներինը՝ 3360-ի 13:3927 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ 13:2827 Հնս, 2026
  • Փամբակ գետում դի է հայտնաբերվել 13:0727 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Ավագ դպրոցի սովորողների հայտագրումը կսկսվի հուլիսի վերջին՝ թվայնացված հարթակում 13:0027 Հնս, 2026
  • ՍԴ-ում շարունակվում է յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը. նիստը մեկնարկել է ԲՀԿ-ի դիմումի ներկայացմամբ 12:4827 Հնս, 2026
  • Մահացել է Ռաիսա Մկրտչյանը 12:3627 Հնս, 2026
  • Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսին հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել 12:3327 Հնս, 2026
  • Իրանը թիրախավորել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտները 12:2727 Հնս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում 12:1627 Հնս, 2026
  • Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ 12:0227 Հնս, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի թիրախավորման 11:5127 Հնս, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին 11:3627 Հնս, 2026
  • Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները 11:2727 Հնս, 2026
  • Բուրկինա Ֆասոն հայտարարել է Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին 11:1727 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 11:0827 Հնս, 2026
  • ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 11:0427 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում 10:4927 Հնս, 2026
  • ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան 10:3727 Հնս, 2026
  • Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր 10:1927 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում 10:1227 Հնս, 2026
  • Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում 10:0327 Հնս, 2026
  • Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան 09:4227 Հնս, 2026
  • Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը 09:3327 Հնս, 2026
  • Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը 09:2227 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015