Հանրային խորհրդի հետ կապված փաստահավաք հանձնաժողով ստեղծելու նախագիծն ԱԺ-ում է: Կառավարությունում նախագծի քննարկման ժամանակ նշվեց՝ սա յուրօրինակ ռեստարտ է լինելու Հանրային խորհրդի համար: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Ըստ ընթացակարգերի և կանոնակարգերի, որոնցով կաշխատեն հանձնաժողովը և Հանրային խորհուրդը, և կպահանջվեն լրացուցիչ ծախսեր, բնականաբար, մենք դրանք կնախատեսենք, որովհետև այս ուղղությունը մեզ համար շատ կարևոր է, և դրա համար է, որ մենք նախագիծը ներկայացրել ենք ԱԺ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մասնակցային կառավարման բարեփոխումներին, ապա նախատեսվում է առաջիկայում նոր ստորաբաժանում ստեղծել, որը թույլ կտա ավելի մեծ մասնակցություն ապահովել ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության համար՝ օրենքներ, ռազմավարություններ քննարկելու, ինչից, ըստ Արայիկ Հարությունյանի, օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն բողոքում է քաղհասարակությունը: