• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առկա դինամիկան. Մեծ բանավեճ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առկա դինամիկան.... 22:34
Այլ հայացք 102-րդ ռազմաբազայի խնդրին Այլ հայացք 102-րդ ռազմաբազայի խնդրին 15:32
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում Tour of Armenia-ի եզրափակիչ՝... 13:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԱՆ-ն՝ Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզերի մասին
Իրավունք
16:4829 Ապր, 2024

ԱՆ-ն՝ Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզերի մասին

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների և Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում:
 
Թեզ 1. Իշխանության կողմից ՀՀ տարածքի փոփոխություն է իրականացվում։ «Տավուշի մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին», խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, որը քրեորեն պատժելի արարք է։ Պետական սահմանի փոփոխություն կարող է իրականացվել միայն հանրաքվեով։
 
Պատասխան - Հանձնաժողովների միջև ստորագրված Արձանագրությամբ և իրականացվող գործընթացով որևէ պարագայում խոսք անգամ չի կարող գնալ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մաս այլ պետությանը հանձնելու մասին: Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ փոփոխություն միայն հանրաքվեի միջոցով իրականացնելու պարտադիր պահանջի վերաբերյալ կարող ենք նշել, որ այո՝ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Կարևոր է, սակայն, ընդգծել, որ ՀՀ դե յուրե տարածքը ձևավորվել է ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով և Մինսկի համաձայնագրի ամրագրված սկզբունքների հիման վրա: Իրականացվող գործընթացը ոչ թե տարածքի փոփոխության, այլ պետական սահմանի վերարտադրությանը և տեղորոշմանն է առնչվում, իսկ «Պետական սահմանի» մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով, որտեղ խոսք չկա Պետական սահմանը հանրաքվեի միջոցով որոշելու մասին և տվյալ դեպքում որպես ՀՀ պետական սահմանի որոշման հիմք հանդիսացող միջազգային պայմանագրեր են հանդիսանում 1991 թ․ Ալմա Աթայի հռչակագիրը և Մինսկի համաձայնագիրը։ Սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա և այդ քարտեզների համաձայն Խորհդային Հայաստանին, և հետևաբար, Հայաստանի Հանրապետությանը պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել։
 
Թեզ 2. Այն 4 գյուղերը, որի տարածքում իրականացվում է սահմանազատում, պատկանում են ՀՀ-ին, քանի դեռ սահմանազատման գործընթացում հակառակը չի ապացուցվել։
 
Պատասխան - ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում առկա իրավական ուժ ունեցող քարտեզներով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում հանձնաժողովների համաձայնեցրած քարտեզներով քննարկվող 4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին։ Բացի այդ, ՀՀ տարածքում առկա վարչատարածքային միավորների՝ մարզերի ու համայնքների, այդ թվում՝ ՀՀ Տավուշի մարզում ընդգրված համայնքների տարածքները և բնակավայրերի ցանկը սահմանված են 07.11.1995 թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում, որտեղ խնդրո առարկա 4 գյուղերը ներառված չեն:
 
Հետևաբար նշված գյուղերի՝ ՀՀ-ին պատկանելության իրավական հիմքերի առկայության մասին խոսք լինել չի կարող։
 
Թեզ 3. Խախտվում են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, Տարածքի փոփոխության վերաբերյալ համաձայնության հնարավոր է հասնել միայն միջազգային պայմանագրերի միջոցով, ՀՀ պետական սահմանը սահմանազատվում է առանց համապատասխան միջազգային պայմանագրի կնքման և ԱԺ կողմից վավերացման, իսկ Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը իրավունք չունի ՀՀ սահմանի փոփոխության հարց որոշել:
 
Պատասխան - ՀՀ տարածքի կամ սահմանի փոփոխության գործընթաց չի իրականացվում: Ներկայումս իրականցվող գործընթացը պետական սահմանի վերարտադրության և տեղորոշման գործընթաց է արդեն իսկ ընդունված համապատասխան միջազգային պայմանագրերի՝ 1991 թ․ Ալմա Աթայի հռչակագրի և Մինսկի համաձայնագրի և դրանցով որոշված ու միջազգայնորեն ճանաչված ՀՀ պետական սահմանի հիման վրա։
Հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի համաձայնեցմանը, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելուն՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանազատման հանձնաժողովի՝ սահմանային անվտանգության հարցերով զբաղվելու մանդատը:
 
Հարկ է նկատել նաև, որ Հանձնաժողովների հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությամբ մատնանշված է, որ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը: Իսկ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է արդեն հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը վավերացման ենթակա կլինի ՀՀ Ազգային ժողովի կողմից:
Հետևաբար իրականացվող գործընթացը ամբողջությամբ իրավաչափ է և ներկայումս առկա չէ միջազգային պայմանագրի կնքման և վավերացման պարտադիր պահանջ:
 
Թեզ 4. Առանց քարտեզի վրա սահմանազատում իրականացնելու, ներկայումս իրականացվում է դեմարկացիա տեղանքում՝ սահմանային սյուներ տեղադրելու միջոցով, ինչը Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների միջև ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածության խախտում է:
 
Պատասխան - Սյուների տեղադրումը իրականացվում է կողմերի համաձայնեցրած քարտեզների հիման վրա՝ ՀՀ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կողմից, որը ձևավորվել է հենց նկարագրության նախագծի կազմման նպատակով, և այն հատվածներում, որտեղ տեղադրվում են սյուներ, առկա չէ որևէ տարաձայնություն երկու երկրների աշխատանքային խմբերի միջև: Տեղադրվող սյուները ծառայելու են որպես կողմնորոշիչ՝ Արձանագրություն-նկարագրությունը կազմելու և հանձնաժողովների հաստատմանը առաջիկայում ներկայացնելու համար: Սյուների տեղադրման գործընթացը որևէ կերպ չի հակադրվում հետագայում՝ միչև մայիսի 15-ը Արձանագրություն-նկարագրությունը հանձնաժողովների կողմից հաստատելուն:
 
Թեզ 5. Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, նրա գործունեության վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ և հանձնաժողովն իրավունք չունի որևէ որոշում կայացնելու
 
Պատաստխան - Հարկ է նկատել, որ ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ Վարչապետի 23.05.2022թ. N 570-Ա որոշմամբ, իսկ հետագայում՝ արդեն Կառավարության 14.12.2023 թ. թիվ 2154-Ա որոշմամբ հաստատվել է երկու երկրների հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը: Միաժամանակ, համաձայն հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ սահմանազատման գործընթացում իրենք առաջնորդվելու են Ալմա Աթայի 1991 թ. հռչակագրով և սահմանագծի առանձին հատվածների համաձայնեցումը ենթադրելու է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցմանն ուղղված գործընթաց, այսինքն՝ հանձնաժողովների գործունեությունը հիմնված է արդեն իսկ երկու երկրների կողմից ընդունված և պատշաճ ներպետական ընթացակարգեր անցած միջազգային պայմանագրերի վրա:
 
Նշված երկու որոշումների բովանդակությունից և անգամ ՀՀ հանձնաժողովի անվանումից ուղղակիորեն բխում է՝ հանձնաժողովի՝ ՀՀ Կառավարության և վարչապետի կողմից ստացած մանդատը երկու երկրների պետական սահմանի սահմանազատման և ՀՀ սահմանային անվտանգության հարցերով նիստեր, հանդիպումներ անկացնելու և այդ հանդիպումների արդյունքներով պայմանավորվածություններ ձեռք բերելու: Ընդ որում՝ աշխատակարգի 2.1-ին և 2.2-րդ կետերի համաձայն՝ նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներով կազմվում է գրավոր արձանագրություն, որը ստորագրվում է երկու Հանձնաժողովների նախագահների կողմից:
 
Վերոհիշյալ աշխատակարգով սահմանված կարգի պահպանմամբ Հանձնաժողովների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի նախնական համաձայնեցման, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելու վերաբերյալ:
 
Փորձագետներին և գործընթացով հետաքրքրված այլ անձանց հորդորում ենք զերծ մնալ հանրությանը մոլորեցնող և կեղծ տեղեկություններ տարածելուց»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Դիտումների քանակ972
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Tour of Armenia-ի հաղթողի կոչմանն արժանացած Սիմոնե Ռականին մրցանակը հանձնել է վարչապետը 22:5213 Սեպ, 2026
  • Չի կարողանում իր տարածքը պաշտպանել, ուր մնաց՝ մեզ Թուրքիայից պաշտպանի. փորձագետը՝ ռազմաբազայի մասին 22:4913 Սեպ, 2026
  • Վարչապետի տիկնոջ սկսած արշավը դարձել է ընտանեկան բռնության դեմ օրենսդրական փաթեթի հիմք 22:4413 Սեպ, 2026
  • Ամփոփվեց Tour of Armenia մրցաշարը. այն կլինի շարունակական. վարչապետ 22:3013 Սեպ, 2026
  • Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհից հեռացրել են տապալված ծառը՝ վերականգնելով երթևեկությունը 22:2213 Սեպ, 2026
  • Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առկա դինամիկան. Մեծ բանավեճ 21:5913 Սեպ, 2026
  • Անշարժ գույքի շուկայում գործարքների և գների աճը տրամաբանված է, ըստ մասնագետների, միտումը կպահպանվի 21:4213 Սեպ, 2026
  • Լուրեր | ՀՀ-ում ռուսական ռազմաբազան խոտանված մեքենայի նման ընդամենը տեղ է զբաղեցնում. փորձագետ 21:0013 Սեպ, 2026
  • Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան 20:3013 Սեպ, 2026
  • «Սարոյանը սիրում էր Հայաստանը, սիրում էր հայ լինելը» | Հարցազրույց Սքոթ Սեդրակյանի հետ 20:0313 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 13.09.2026 19:2313 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հետևողական հսկողական միջոցառումները անտառների պահպանության ուղղությամբ 18:5113 Սեպ, 2026
  • Tour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆ 18:3513 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Tour of Armenia հեծանվավազքի մրցանակաբաշխությանը 17:3913 Սեպ, 2026
  • Նոր խթան Հայաստանի հեծանվային սպորտին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:1613 Սեպ, 2026
  • Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին 16:5713 Սեպ, 2026
  • Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը 15:1713 Սեպ, 2026
  • Հանրապետությունում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է․ եղանակը Հայաստանում 14:1913 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երևանյան փուլի առաջին շրջանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:5013 Սեպ, 2026
  • Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում 13:3413 Սեպ, 2026
  • #DipTalk դեսպանների հետ. նոր դեսպանությունների հիմնում 13:1913 Սեպ, 2026
  • Ղազար Միրզոյանի տիեզերական ճամփորդությունը 13:1613 Սեպ, 2026
  • Մեր ժամանակների հերոսը․ Հասմիկ Մովսիսյան 13:1413 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում 13:1013 Սեպ, 2026
  • Վարչապետը Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել է պատարագի 13:0413 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարք Իջևանում և Հայաստանի այլ քաղաքներում 12:2413 Սեպ, 2026
  • «Ֆլեշ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 294 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 12:1513 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզում 11:2913 Սեպ, 2026
  • Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ 11:2613 Սեպ, 2026
  • Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը 10:2613 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0913 Սեպ, 2026
  • Նոր մասնագիտությունների առաջին շրջանավարտները 00:5713 Սեպ, 2026
  • Արմեն Սարգսյանի «Բացակայություններ»-ը՝ ընթերցողի սեղանին 00:4213 Սեպ, 2026
  • Պատրաստ ենք գործակցել BRICS-ի պետությունների հետ՝ հանուն տարածաշրջանային խաղաղության. Սի Ծինփին 00:2713 Սեպ, 2026
  • Ֆրանսիս Վեբեր՝ աշխարհահռչակ ֆիլմերի հայ սցենարիստը 00:1013 Սեպ, 2026
  • Գյումրիում հարևանների միջև ծեծկռտուքի հետևանքով 26-ամյա երիտասարդ է մահացել 23:4512 Սեպ, 2026
  • Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կմ. հայտնի են Tour of Armenia-ի երրորդ մրցափուլի հաղթողները 23:2312 Սեպ, 2026
  • Բարձր վարձատրվող հեշտ աշխատանք են առաջարկում և գումար հափշտակում. 15 տուժող դիմել է իրավապահներին 22:5512 Սեպ, 2026
  • Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն 22:1212 Սեպ, 2026
  • Խնդիրներ հանրակրթության ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5012 Սեպ, 2026
  • ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով 21:2112 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայության ղեկավարությունն աշխատանքային այցով Տավուշում էր 21:0612 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ գործարարի դիմումով գործ՝ Օզի դեմ. ԱՄՆ պաշտոնյան հայտնի է հակահայ պնդումներով 21:0012 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 20:5812 Սեպ, 2026
  • Առաջին օգնություն. գիտելիք, որը կարող է կյանք փրկել 20:5212 Սեպ, 2026
  • Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը 20:4712 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:3612 Սեպ, 2026
  • Կհայտարարվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին 20:2212 Սեպ, 2026
  • Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանները՝ տավուշցի երեխաներին հյուր 20:0812 Սեպ, 2026
  • Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը 19:5512 Սեպ, 2026
  • Պեղումներ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել 19:3812 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 19:2312 Սեպ, 2026
  • Թեհրանը չի խոնարհվելու. Փեզեշքիան 19:1112 Սեպ, 2026
  • ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters 18:4912 Սեպ, 2026
  • ՔՊ քաղաքական ժողովից հետո. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2812 Սեպ, 2026
  • ՌԴ-ի դեմ «դժոխային» պատժամիջոցները քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ 18:1612 Սեպ, 2026
  • Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին 17:5912 Սեպ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:4112 Սեպ, 2026
  • 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին 17:3612 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ 17:1412 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Արևելք-Արևմուտք նավթամուղը՝ ԱԹՍ-ների թիրախում. Սաուդյան Արաբիան չի պատասխանի 17:0012 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 16:4612 Սեպ, 2026
  • Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել 16:1812 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:5912 Սեպ, 2026
  • Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա 15:4912 Սեպ, 2026
  • Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար 15:4112 Սեպ, 2026
  • Հուլիսին ՀՀ համախառն միջազգային պահուստների մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 6 մլրդ դոլար 15:2712 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է 15:0212 Սեպ, 2026
  • Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր» 14:5812 Սեպ, 2026
  • Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան 14:4112 Սեպ, 2026
  • Սևանի ափին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:2912 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը 14:1112 Սեպ, 2026
  • Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին 13:5212 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 12-17-ը Արարատյան դաշտում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:3312 Սեպ, 2026
  • Իրաքի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթատարին 13:1912 Սեպ, 2026
  • Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները 13:0712 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | «Վարչապետի գավաթ»-ի հեծանվավազքի հաղթողներին կպարգևատրի օլիմպիական խաղերի չեմպիոնը 13:0012 Սեպ, 2026
  • Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար 12:3412 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3212 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2112 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը 11:1812 Սեպ, 2026
  • Հայաստանում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները 11:1512 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:0812 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում 10:3012 Սեպ, 2026
  • Սևանի սեզոնի համարյա փակումը․ Նիկոլ Փաշինյան 10:0912 Սեպ, 2026
  • Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:5312 Սեպ, 2026
  • 80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:3112 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը 09:2312 Սեպ, 2026
  • Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5112 Սեպ, 2026
  • Օրը սկսել ենք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3312 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2412 Սեպ, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 310 մլն դրամի հարկ է վճարել 01:0012 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է հրադադար հաստատել ընդունելի պայմաններով, այլ ոչ թե վերջնագրերով. Բուդանով 00:4512 Սեպ, 2026
  • Ներկայացվել են «L’Œuvre d’Orient» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջիկա նախագծերը 00:1912 Սեպ, 2026
  • Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի. գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է 00:0412 Սեպ, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելության հրավերները 23:4411 Սեպ, 2026
  • ՀՀ-Լեհաստան ռազմատեխնիկական գործակցությունն ամրապնդվում է 23:1811 Սեպ, 2026
  • Մայր թատրոնի 105-րդ թատերաշրջանը կբացվի «Ռոմեո և Ջուլիետ»-ով 22:5911 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի մասնակիցներին 22:5111 Սեպ, 2026
  • Դատարանի անկախությունը թալանչու օգտին է ու ընդդեմ բռնաբարված երեխաների՞. վարչապետի հանձնարարականը 22:3011 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015