• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առկա դինամիկան. Մեծ բանավեճ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առկա դինամիկան.... 22:34
Այլ հայացք 102-րդ ռազմաբազայի խնդրին Այլ հայացք 102-րդ ռազմաբազայի խնդրին 15:32
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում Tour of Armenia-ի եզրափակիչ՝... 13:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
2023 թվականի ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 32 մլրդ 303 մլն դրամի վնաս. գլխավոր դատախազություն
Իրավունք
14:4819 Մար, 2024

2023 թվականի ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 32 մլրդ 303 մլն դրամի վնաս. գլխավոր դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2024 թվականի մարտի 18-ին տեղի է ունեցել դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ:

Նիստի ընթացքում ամփոփվել են դատախազության 2023 թվականի աշխատանքները:

Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը ներկայացրել է գլխավոր դատախազության տնտեսական գործունեության, պետական իշխանության, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունների աշխատանքը:

Այս համատեքստում Արթուր Պողոսյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին կտրուկ աճել է ինչպես տնտեսական հանցագործությունների քրեական վարույթների թվաքանակը (3946` 2291-ով կամ 138.4 %-ով ավելի, քան 2022 թվականին), այնպես էլ՝ նույն ժամանակահատվածում ավարտված քրեական վարույթների թիվը՝ կազմելով 564 քրեական վարույթ (281-ով կամ 99.2 %-ով ավելի, քան 2022 թվականին):

2023 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով (այդ թվում՝ ավարտված), վերականգնվել է 32 մլրդ 303 մլն 526 հազար դրամի վնաս (2022 թվականին՝ 23 մլրդ 185 մլն 788 հազար դրամի վնաս):

Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից 884 քրեական վարույթի նկատմամբ (2022 թվականին՝ 430) իրականացվել է դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում, որից 127-ը (2022 թվականին՝ 217)՝ կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով: Վերոնշյալ 884 քրեական վարույթներից ավարտվել է 217-ը, որից 30-ը՝ 89 անձի վերաբերյալ` մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան (2022 թվականին՝ 17-ը՝ 45 անձի վերաբերյալ):

2023 թվականի ընթացքում արձանագրվել է բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների 5206 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 2345 դեպքի դիմաց (դեպքերն աճել են 2861-ով կամ 122,0 %-ով):

2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թիվը կազմել է 4564 դեպք. դեպքերի թիվը 2022 թվականի համեմատ աճել է 2847-ով կամ 165,8 %-ով (արձանագրված դեպքերից իրացման նպատակով շրջանառությունը կազմել է 2802 դեպք. դեպքերի թիվը 2022 թվականի համեմատ աճել է 1771-ով կամ 171,8 %-ով):

2023 թվականի ընթացքում, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ապօրինի շրջանառությունից առգրավվել է 202 կիլոգրամ 60,038 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ` 2022 թվականի 119 կիլոգրամ 832,29 գրամի դիմաց: 8 քրեական վարույթով արձանագրվել է 5 մլրդ 592 մլն 541 հազար դրամի շրջանառություն: 2023 թվականի ընթացքում վերոնշյալ քրեական վարույթներից 6-ը՝ 15 անձի վերաբերյալ, որոնցով դրամաշրջանառությունը կազմել է շուրջ 3 մլրդ 565 մլն 919 հազար դրամ, մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան:

Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը ելույթի առաջին մասում անդրադարձել է պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կատարած աշխատանքին՝ մանրամասնելով, որ կատարվել է 383 ուսումնասիրություն, հայտնաբերվել՝ 447 իրավախախտում:

Հաշվետու ժամանակահատվածում Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված ուսումնասիրություններով արձանագրված ընդհանուր վնասը կազմել է 42 մլրդ 842 մլն 872 հազար դրամ (2022 թվականին՝ 39 մլրդ 945 մլն 824 հազար դրամ):

Ուսումնասիրության արդյունքներով՝ 2023 թվականի ընթացքում Դատախազության ստորաբաժանումների կողմից ներկայացվել է հանցանքի մասին 110 հաղորդում, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման, պաշտոնեական անփութության, կեղծիքի, վստահված գույքը հափշտակելու և այլ հանցագործությունների հատկանիշներով:

Նույն ժամանակահատվածում դատարան է ներկայացվել 342 հայց՝ որոնցից 59 հայց՝ քաղաքացիական դատավարության կարգով, 61 հայց՝ քրեական դատավարության կարգով և 222 հայց՝ վարչական դատավարության կարգով:

Անդրադառնալով Դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում մանկապարտեզների ապօրինի օտարումների հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն առանձնացրել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի չորս մանկապարտեզների՝ թիվ 132, 147, 159 և 199, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 304 մսուր մանկապարտեզի օտարման կապակցությամբ դատարան ներկայացված հայցերը (հայցերից բացի` նշված մանկարտեզների ապօրինի օտարումների դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ): Քրեական վարույթներ են նախաձեռնվել նաև Երևան քաղաքի 14 մանկապարտեզների օտարումների կապակցությամբ: Լիլիթ Գրիգորյանի խոսքով՝ Երևանից բացի, ուսումնասիրություններ են իրականացվում նաև մարզերում:

Գլխավոր դատախազի տեղակալը տվյալներ է ներկայացրել նաև հանրապետությունում մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ. արձանագրվել է դեպքերի 8.7 %-ով աճ: 7138 դեպքերից 36.6 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ 4525-ը կամ 63.3 %-ը՝ մարզերում, 3-ով նվազել է սպանության դեպքերի թիվը:

2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների էական՝ 17.9 %-ով նվազում: Նվազում է արձանագրվել կողոպուտի, բնակարանային գողությունների, վստահված գույքի հափշտակության դեպքերով:

Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը ներկայացրել է միջազգային-իրավական համագործակցության, իրավական ապահովման, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ոլորտներում Դատախազության իրականացրած աշխատանքները:

Եղիազար Ավագյանի գնահատմամբ՝ բարձրացել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ուղարկվող քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդությունների որակը, նվազել են հանձնման միջնորդությունների մերժումները, առաջընթաց է արձանագրվել Եվրոպական միության անդամ պետությունների կողմից հանձնման մասին միջնորդությունները բավարարելու հարցում:

Իրավական ապահովման համատեքստում 2023 թվականի ընթացքում մշակվել են քրեական դատավարության ոլորտին վերաբերող և Դատախազության գործունեությանն առնչվող նորմատիվ-իրավական ակտերի մի շարք նախագծեր, իրավասու պետական մարմիններ է ուղարկվել 10 օրենսդրական նախաձեռնություն:

2023 թվականի ընթացքում իրականացվել է 29 կարգապահական վարույթ՝ 41 դատախազի նկատմամբ, որոնց արդյունքներով՝

  • 8 դատախազի կողմից թույլ տրված թերացումները քննարկվել են օպերատիվ խորհրդակցություններում,
  • 9 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել արտահերթ ատեստավորում նշանակելու մասին,
  • 10 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն»,
  • 5 դատախազի նկատմամբ «խիստ նկատողություն»,
  • 1 դատախազի նկատմամբ «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով»,
  • 2 դատախազի նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժերը,
  • 5 դատախազի նկատմամբ իրականացված կարգապահական վարույթների ընթացքում վերջիններս ազատվել են զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն:

Ներկայացնելով պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ոլորտում կատարված աշխատանքները՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն առանձնացրել է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց նկատմամբ տույժի և խրախուսանքի միջոց կիրառելու մասին որոշումների ստուգմանն ուղղված աշխատանքները, խնդիրների վերհանումն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ներկայացնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում իրականացված աշխատանքները, ընդգծել է, որ Հակակոռուպցիոն դատարանի վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին 102 հայցադիմում, որոնցից 68-ը դատարան է ներկայացվել 2023 թվականի ընթացքում: Նշված 68 հայցադիմումների հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 416 մլրդ դրամ (այս փուլում մի շարք գույքերի շուկայական արժեքները դեռևս գնահատված չեն)։

Հաշվետու տարվա ընթացքում դատարան ներկայացված հայցերով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 810 անշարժ և 155 շարժական գույք, 230 իրավաբանական անձանցում մասնակցություն, 383 մլրդ 522 մլն դրամ։

Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարան էր ներկայացրել 21 հայցադիմում՝ շուրջ 100 միլիարդ դրամ հայցագնով (պահանջվել էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 200 անշարժ և 45 շարժական գույք, ինչպես նաև 45 իրավաբանական անձանցում մասնակցություն և շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ):

2023 թվականի ընթացքում Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանն է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 մլրդ 200 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 մլն դրամ:

Գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրված դեպքերը, դրանց բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա ընթացքում Զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2358 դեպք (2022 թվականին՝ 4570): Արձանագրվել է 2212 դեպքով կամ 48.4 %-ով նվազում: Դեպքերից 803-ը կամ 33.5 %-ը եղել են պատահարներ (2022 թվականին՝ 2874), 1555-ը կամ 66 %-ը ենթադրյալ հանցագործության դեպքեր (2022 թվականին՝ 1696), այդ թվում՝ 847-ը կամ 53.3 %-ը` զինվորական (2022 թվականին՝ 1028), 708-ը կամ 45.5 %-ը` այլ հանցագործություններ (2022 թվականի՝ 668)։

Զինվորական դատախազի խոսքով՝ 2023 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 2 մլրդ 482 մլն 453 հազար դրամ վնասը: Վերոնշյալ 2 մլրդ 444 մլն 517 հազար դրամ վնասը վերականգնվել է արտադատական կարգով՝ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում (47 նախազգուշացում է ուղարկվել 45 տնտեսվարող սուբյեկտի):

Գլխավոր դատախազի տեղակալների զեկույցներից հետո ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը և Դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալ Տաթևիկ Սարուխանյանը ներկայացրել են 2023 թվականի ընթացքում դատախազների, Դատախազության քաղաքացիական ծառայողների, հայեցողական պաշտոն զբաղեցնող և քաղաքացիական աշխատանք կատարող անձանց շրջանում անցկացված անանուն հարցման արդյունքները:

Համաձայն արդյունքների՝ հարցմանը մասնակցած դատախազների շուրջ 94%-ին լիովին գոհացնում է իր անմիջական վերադասի ղեկավարման հմտություններն ու արհեստավարժությունը, դատախազները կարծում են, որ Դատախազությունը գրավիչ է որպես գործատու և առկա չէ կադրային հոսունության բարձր ռիսկ, Դատախազության համակարգում վարվող մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականությունը մեծամասամբ ընկալվում է որպես արժանիքահենության, պրոֆեսիոնալիզմի և անաչառության սկզբունքներով առաջնորդվող քաղաքականություն, ստեղծված է առողջ աշխատանքային մթնոլորտ: Որպես հիմնական խնդիր՝ նշվել է ծանրաբեռնվածությունը:

Հարցման արդյունքների ներկայացմանը հաջորդել է առաջին անգամ դատախազի պաշտոն ստանձնող 43 դատախազների երդման արարողությունը:

Դատախազության 2023 թվականի աշխատանքների ամփոփումները եզրափակելով՝ հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել բոլոր դատախազներին և Դատախազության աշխատակիցներին՝ սրտացավ և նվիրված աշխատանքի համար:

Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է.

«Աշխատանքային ծանրաբեռնվածությունն այս տարի ինձ թույլ չտվեց ներկա գտնվել բոլոր մարզերի ու վարչական շրջանների ամփոփումներին, սակայն կատարված աշխատանքի մանրամասներին տեղեկացված եմ ոչ միայն ձեր զեկուցագրերից, այլև տարվա ընթացքում իմ տեղակալների և վերահսկող ստորաբաժանումների ղեկավարների ամենշաբաթյա զեկուցումներից:

Ես գիտեմ, որ ձեր աշխատանքը ծանրաբեռնված է, լարված, աշխատաժամանակը երկար է, իսկ հանգստի ժամանակը՝ քիչ: Ես միայն տեղեկացված չեմ, ես ինքս եմ ապրում նման ռեժիմով՝ ձեզնից յուրաքանչյուրի հետ միասին:

Իմաստուն մարդիկ անցյալից դասեր են քաղում ու ապագային երբեք հուսահատված չեն նայում: Մեր այսօրվա ծանրաբեռնված ու որակյալ աշխատանքը՝ արդարության նկատմամբ այսօրվա ու վաղվա վստահության վերականգնումն է. ես համոզված եմ, որ արդարության նկատմամբ վստահություն լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության մոտ: Դա են վկայում վերջին սոցիալական հարցումները, դա է վկայում Դատախազության դիմորդների թիվն ու մրցակցության բարձր շեմը, դա է վկայում Դատախազության հեղինակությունը:

Այսօր արդարությանն ու օրենքի գերակայությանը հավատարմության երդում տված դատախազներին ասում եմ՝ բարով եք եկել: Ես վստահ եմ, որ պատվով եք կրելու դատախազի ուսադիրները և պարզ ճակատով եք պաշտպանելու պետական շահը:

Անձնազոհությունը հասու է նվիրյալներին: Դատախազությունում աշխատում են և աշխատելու են նվիրյալները:

Կրկին շնորհավորում եմ, շնորհակալ եմ և վերահաստատում եմ՝ այս տարի էլ հեշտ չի լինի, բայց կլինի շատ հետաքրքիր»:            

 

Դիտումների քանակ32
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ 23:1913 Սեպ, 2026
  • Հրդեհ Էջմիածնում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից բնակարաններ 23:0313 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի հաղթողի կոչմանն արժանացած Սիմոնե Ռականին մրցանակը հանձնել է վարչապետը 22:5213 Սեպ, 2026
  • Չի կարողանում իր տարածքը պաշտպանել, ուր մնաց՝ մեզ Թուրքիայից պաշտպանի. փորձագետը՝ ռազմաբազայի մասին 22:4913 Սեպ, 2026
  • Վարչապետի տիկնոջ սկսած արշավը դարձել է ընտանեկան բռնության դեմ օրենսդրական փաթեթի հիմք 22:4413 Սեպ, 2026
  • Ամփոփվեց Tour of Armenia մրցաշարը. այն կլինի շարունակական. վարչապետ 22:3013 Սեպ, 2026
  • Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհից հեռացրել են տապալված ծառը՝ վերականգնելով երթևեկությունը 22:2213 Սեպ, 2026
  • Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առկա դինամիկան. Մեծ բանավեճ 21:5913 Սեպ, 2026
  • Անշարժ գույքի շուկայում գործարքների և գների աճը տրամաբանված է, ըստ մասնագետների, միտումը կպահպանվի 21:4213 Սեպ, 2026
  • Լուրեր | ՀՀ-ում ռուսական ռազմաբազան խոտանված մեքենայի նման ընդամենը տեղ է զբաղեցնում. փորձագետ 21:0013 Սեպ, 2026
  • Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան 20:3013 Սեպ, 2026
  • «Սարոյանը սիրում էր Հայաստանը, սիրում էր հայ լինելը» | Հարցազրույց Սքոթ Սեդրակյանի հետ 20:0313 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 13.09.2026 19:2313 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հետևողական հսկողական միջոցառումները անտառների պահպանության ուղղությամբ 18:5113 Սեպ, 2026
  • Tour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆ 18:3513 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Tour of Armenia հեծանվավազքի մրցանակաբաշխությանը 17:3913 Սեպ, 2026
  • Նոր խթան Հայաստանի հեծանվային սպորտին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:1613 Սեպ, 2026
  • Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին 16:5713 Սեպ, 2026
  • Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը 15:1713 Սեպ, 2026
  • Հանրապետությունում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է․ եղանակը Հայաստանում 14:1913 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երևանյան փուլի առաջին շրջանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:5013 Սեպ, 2026
  • Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում 13:3413 Սեպ, 2026
  • #DipTalk դեսպանների հետ. նոր դեսպանությունների հիմնում 13:1913 Սեպ, 2026
  • Ղազար Միրզոյանի տիեզերական ճամփորդությունը 13:1613 Սեպ, 2026
  • Մեր ժամանակների հերոսը․ Հասմիկ Մովսիսյան 13:1413 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում 13:1013 Սեպ, 2026
  • Վարչապետը Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել է պատարագի 13:0413 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարք Իջևանում և Հայաստանի այլ քաղաքներում 12:2413 Սեպ, 2026
  • «Ֆլեշ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 294 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 12:1513 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզում 11:2913 Սեպ, 2026
  • Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ 11:2613 Սեպ, 2026
  • Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը 10:2613 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0913 Սեպ, 2026
  • Նոր մասնագիտությունների առաջին շրջանավարտները 00:5713 Սեպ, 2026
  • Արմեն Սարգսյանի «Բացակայություններ»-ը՝ ընթերցողի սեղանին 00:4213 Սեպ, 2026
  • Պատրաստ ենք գործակցել BRICS-ի պետությունների հետ՝ հանուն տարածաշրջանային խաղաղության. Սի Ծինփին 00:2713 Սեպ, 2026
  • Ֆրանսիս Վեբեր՝ աշխարհահռչակ ֆիլմերի հայ սցենարիստը 00:1013 Սեպ, 2026
  • Գյումրիում հարևանների միջև ծեծկռտուքի հետևանքով 26-ամյա երիտասարդ է մահացել 23:4512 Սեպ, 2026
  • Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կմ. հայտնի են Tour of Armenia-ի երրորդ մրցափուլի հաղթողները 23:2312 Սեպ, 2026
  • Բարձր վարձատրվող հեշտ աշխատանք են առաջարկում և գումար հափշտակում. 15 տուժող դիմել է իրավապահներին 22:5512 Սեպ, 2026
  • Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն 22:1212 Սեպ, 2026
  • Խնդիրներ հանրակրթության ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5012 Սեպ, 2026
  • ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով 21:2112 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայության ղեկավարությունն աշխատանքային այցով Տավուշում էր 21:0612 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ գործարարի դիմումով գործ՝ Օզի դեմ. ԱՄՆ պաշտոնյան հայտնի է հակահայ պնդումներով 21:0012 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 20:5812 Սեպ, 2026
  • Առաջին օգնություն. գիտելիք, որը կարող է կյանք փրկել 20:5212 Սեպ, 2026
  • Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը 20:4712 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:3612 Սեպ, 2026
  • Կհայտարարվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին 20:2212 Սեպ, 2026
  • Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանները՝ տավուշցի երեխաներին հյուր 20:0812 Սեպ, 2026
  • Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը 19:5512 Սեպ, 2026
  • Պեղումներ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել 19:3812 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 19:2312 Սեպ, 2026
  • Թեհրանը չի խոնարհվելու. Փեզեշքիան 19:1112 Սեպ, 2026
  • ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters 18:4912 Սեպ, 2026
  • ՔՊ քաղաքական ժողովից հետո. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2812 Սեպ, 2026
  • ՌԴ-ի դեմ «դժոխային» պատժամիջոցները քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ 18:1612 Սեպ, 2026
  • Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին 17:5912 Սեպ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:4112 Սեպ, 2026
  • 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին 17:3612 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ 17:1412 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Արևելք-Արևմուտք նավթամուղը՝ ԱԹՍ-ների թիրախում. Սաուդյան Արաբիան չի պատասխանի 17:0012 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 16:4612 Սեպ, 2026
  • Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել 16:1812 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:5912 Սեպ, 2026
  • Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա 15:4912 Սեպ, 2026
  • Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար 15:4112 Սեպ, 2026
  • Հուլիսին ՀՀ համախառն միջազգային պահուստների մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 6 մլրդ դոլար 15:2712 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է 15:0212 Սեպ, 2026
  • Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր» 14:5812 Սեպ, 2026
  • Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան 14:4112 Սեպ, 2026
  • Սևանի ափին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:2912 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը 14:1112 Սեպ, 2026
  • Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին 13:5212 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 12-17-ը Արարատյան դաշտում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:3312 Սեպ, 2026
  • Իրաքի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթատարին 13:1912 Սեպ, 2026
  • Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները 13:0712 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | «Վարչապետի գավաթ»-ի հեծանվավազքի հաղթողներին կպարգևատրի օլիմպիական խաղերի չեմպիոնը 13:0012 Սեպ, 2026
  • Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար 12:3412 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3212 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2112 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը 11:1812 Սեպ, 2026
  • Հայաստանում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները 11:1512 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:0812 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում 10:3012 Սեպ, 2026
  • Սևանի սեզոնի համարյա փակումը․ Նիկոլ Փաշինյան 10:0912 Սեպ, 2026
  • Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:5312 Սեպ, 2026
  • 80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:3112 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը 09:2312 Սեպ, 2026
  • Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5112 Սեպ, 2026
  • Օրը սկսել ենք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3312 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2412 Սեպ, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 310 մլն դրամի հարկ է վճարել 01:0012 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է հրադադար հաստատել ընդունելի պայմաններով, այլ ոչ թե վերջնագրերով. Բուդանով 00:4512 Սեպ, 2026
  • Ներկայացվել են «L’Œuvre d’Orient» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջիկա նախագծերը 00:1912 Սեպ, 2026
  • Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի. գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է 00:0412 Սեպ, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելության հրավերները 23:4411 Սեպ, 2026
  • ՀՀ-Լեհաստան ռազմատեխնիկական գործակցությունն ամրապնդվում է 23:1811 Սեպ, 2026
  • Մայր թատրոնի 105-րդ թատերաշրջանը կբացվի «Ռոմեո և Ջուլիետ»-ով 22:5911 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015