• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Տարածաշրջանը վերջապես կարող է շունչ քաշել. Էրդողանը՝ Իրան-ԱՄՆ համաձայնության մասին. «Հարևաններ» Տարածաշրջանը վերջապես կարող է... 12:35
Բաց հարթակ. Հասարակությունը չի աջակցել պետականամետ ընդդիմությանը. Շիրինյան Բաց հարթակ. Հասարակությունը չի... 20:32
Վաշինգտոն-Թեհրան համաձայնություն. ի՞նչ կփոխվի Վաշինգտոն-Թեհրան համաձայնություն. ի՞նչ կփոխվի 20:11
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ներխուժել են առանձնատուն, տանտերերին կապել աթոռներին, հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր․ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
Իրավունք
12:3010 Փտր, 2024

Ներխուժել են առանձնատուն, տանտերերին կապել աթոռներին, հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր․ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է

Պարզվել են Երևան քաղաքում ամիսներ առաջ մի խումբ անձանց կողմից կատարված ավազակության դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի չափը, ինչպես նաև՝ քննության համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:
 
Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ, հետևողական և մարտավարական առումով արդյունավետ պլանավորված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 53 և 37 տարեկան անձինք, ավազակությամբ հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով, 2023 թ. հուլիսի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, խմբի կազմում, օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք են գործել Երևանի բնակչին պատկանող առանձնատուն։
 
Ապօրինի կերպով ձեռք բերված, իրենց հետ նախապես վերցրած և ապօրինի պահվող հրազեն հանդիսացող, չպարզված տեսակի կարճափող հրացանի և ատրճանակի գործադրման սպառնալիքներով կոտրելով տանտերերի կողմից դիմադրություն ցույց տալու հնարավորությունը՝ վերջիններիս պառկեցրել են հատակին և կպչուն ժապավեններով կապել նրանց ձեռքերը:
 
 
Այնուհետև, փոխլրացնելով միմյանց գործողությունները, տանտերերի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանցից պահանջել են ներկայացնել տանն առկա գումարն ու թանկարժեք զարդերը։ Ապա առանձնատան առկա չհրկիզվող պահարանից և տարբեր հատվածներից հափշտակել են ընդհանուրն առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 20.000.000 ՀՀ դրամին համարժեք տարբեր արտարժույթի և անվանական արժեքների թղթադրամներ, ոսկյա զարդեր, ոսկյա «Ռոլեքս» տեսակի ժամացույց, դյուրակիր համակարգիչ և ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև՝ տանտիրոջ անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրազենը և գազային ատրճանակը:
 
Տուժողների կողմից իրավապահ մարմիններին կատարվածի մասին հայտնելու հնարավորությունից զրկելու, իրենց կողմից կատարված հանցանքը թաքցնելու և հափշտակված գույքն անխոչընդոտ տնօրինելու նպատակով վերջիններիս տեղափոխել են առանձնատան լոգասենյակ, կապել աթոռներին, ապա հափշտակված իրերը բեռնել են առանձնատան բակում կայանված, տանտիրոջը պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 15.480.000 ՀՀ դրամ արժողության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, որով և դիմել են փախուստի՝ տանտերերին պատճառելով, նախնական տվյալներով, առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 35.480.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
 
Նախաքննության ընթացքում, Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում գողոնի մի մասը՝ ավտոմեքենան և հափշտակված զենքերից մեկը, հայտնաբերվել է:
 
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել հսկողություն իրականացնող դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակությունը) 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 2-րդ մասով և 338-րդ հոդվածի (Հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելը) 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցել վերոհիշյալ անձանց նկատմամբ, որոնք բավարարվել են:
 
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է և հայտարարվել հետախուզում:
 
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նշված անձանց, ինչպես նաև գողոնն ամբողջությամբ հայտնաբերելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց կողմից կիրառված հրազենների ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
 
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Դիտումների քանակ3495
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ինտերնետ շահումով խաղերի ոլորտը կարգավորելու համար առաջարկվում են նոր արգելափակումներ 12:4517 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանը կմասնակցի Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին 12:3817 Հնս, 2026
  • ԱԺ-ում քննարկվել են օրինապահ հարկ վճարողների պայմաններն ու գործիքակազմն առավել գրավիչ դարձնելու առաջարկները 12:3217 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն մերժել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրին ծանոթանալու Իսրայելի խնդրանքը. Channel 12 12:2417 Հնս, 2026
  • Կկանոնակարգվի կեղծ և ժամկետանց դեղերի ոչնչացման գործընթացը, պատշաճ վերահսկողություն կսահմանվի. նախագիծ 12:1717 Հնս, 2026
  • Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կա զոհ 12:1017 Հնս, 2026
  • Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին 12:0517 Հնս, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 12:0317 Հնս, 2026
  • Գեղամ Նազարյանն առաջարկում է մեռելոցները նորից նշել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում 11:5917 Հնս, 2026
  • Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը 11:5217 Հնս, 2026
  • Իրանը սկսել է նավթ արտահանել ամերիկյան շրջափակման դադարեցումից հետո. CNN 11:4517 Հնս, 2026
  • Առաջարկվում է 2027 թ. հունվարի 1-ից բարձրացնել բանկերի կողմից ֆիզիկական անձանց և կազմակերպություններին վճարվող շահաբաժնի հարկման դրույքաչափերը. Պողոսյան 11:3717 Հնս, 2026
  • «Գոնե մի 100 մանեթ տան». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել 11:3117 Հնս, 2026
  • Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում են ներկայացրել 11:2317 Հնս, 2026
  • Ազգային ժողովն ընդունեց 2025-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը և մի շարք այլ նախագծեր 11:1917 Հնս, 2026
  • Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի. ԱԺ-ում քննարկվել են առաջարկվող փոփոխությունները 11:0517 Հնս, 2026
  • Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ 10:5417 Հնս, 2026
  • Վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար․ Շիրակի մարզի մի քանի բնակավայրերում գազ չկա 10:4717 Հնս, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:2417 Հնս, 2026
  • Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են 10:1317 Հնս, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը 10:0917 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Ընտրակաշառքի համար պատասխանատվությունը խստացվելու է | 17.06.2026 10:0017 Հնս, 2026
  • Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը 09:5017 Հնս, 2026
  • Ապրանքների ներմուծման սահմանափակումների պատճառները քաղաքական չեն․ Ռոսսելխոզնադզոր 09:3017 Հնս, 2026
  • Նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և զենքի մատակարարում Ուկրաինային․ G7 երկրների խոստումը 09:1817 Հնս, 2026
  • Էրեբունի վարչական շրջանում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:1217 Հնս, 2026
  • ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը 08:5617 Հնս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2317 Հնս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 07:5917 Հնս, 2026
  • Հայտնի են Հայաստանի մրցակիցները 2026/27 մրցաշրջանի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում 01:1217 Հնս, 2026
  • Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները 00:4417 Հնս, 2026
  • Իրանի ներկայիս ղեկավարությունը շատ ռացիոնալ է. Թրամփ 00:2517 Հնս, 2026
  • Հայաստանը ներգրավվելու է Եվրոպան Կասպյան տարածաշրջանին կապող նախագծերում 23:5116 Հնս, 2026
  • Տարածաշրջանում խաղաղությունն արդեն գործնական արդյունքներ է տալիս. Ֆիդան 23:2716 Հնս, 2026
  • 21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը 23:1516 Հնս, 2026
  • Հուլիսի 1-ից կգործարկվի անապահովության գնահատման նոր համակարգը. փորձարկվել է Կոտայքում և Սյունիքում 23:0016 Հնս, 2026
  • Գերմանիայում ՀՀ դեսպանատանը պատվո մեդալ է հանձնվել Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի նախագահին 22:5516 Հնս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը կքննվի վաղը 22:4816 Հնս, 2026
  • 18 տարի անց թենիսի Դևիսի գավաթը Հայաստանում է 22:3916 Հնս, 2026
  • 12-ամյա տղան դեռ զգում է թմրանյութի հետևանքները, որտեղից է այն հայտնվել օրգանիզմում. կա մեղադրյալ 22:2116 Հնս, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0816 Հնս, 2026
  • Օրենսդիրներն իրավապահներից պահանջում են հայտնաբերել ընտրահանցագործությունների ամբողջական սխեման 21:5716 Հնս, 2026
  • Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ․ Հայհիդրոմետ 21:4116 Հնս, 2026
  • Ռուստամ Բաքոյանը Ստրասբուրգ է գործուղվել 21:2516 Հնս, 2026
  • Ռուսական սահմանափակումներն ու հայկական սցենարը 21:1116 Հնս, 2026
  • Լուրեր 21։00 | TRIPP-ը բացելու է նաև Պարսից ծոց-Սև ծով հաղորդակցության ուղիները.վարչապետի անդրադարձը 21:0016 Հնս, 2026
  • Երեխաների սնուցումը վաղ տարիքում 20:5816 Հնս, 2026
  • Քրեաօլիգարխիկ համակարգի հետ կոմպրոմիս չի լինելու. ՀՀ վարչապետ 20:5416 Հնս, 2026
  • Սկսել ենք ավելի շատ ներդրումներ անել ապագայի համար. ֆինանսների նախարար 20:5116 Հնս, 2026
  • Ջորջ Դոքմեջյանի հիշատակին 20:4816 Հնս, 2026
  • Լավրովը և Ֆիդանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը 20:4516 Հնս, 2026
  • Երևանում բացվել է Նորայր Մնացականյանի հուշաքարը 20:4216 Հնս, 2026
  • 44 միլիոնանոց գույքը թույլ են տվել վաճառել 6 միլիոնով. դատախազության բացահայտումը 20:3916 Հնս, 2026
  • Յունիս 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3816 Հնս, 2026
  • «Չլվացվող կառուցվածքներ». մեկ փերֆորմանս՝ շատ կարծրատիպեր 20:3416 Հնս, 2026
  • Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել 20:3116 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 16.06.2026 20:2916 Հնս, 2026
  • Ողջունել եմ Նիդերլանդների աջակցությունը տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը. Ալիև 20:2616 Հնս, 2026
  • Քննարկվել են Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի գործունեության հարցեր 20:2216 Հնս, 2026
  • Ուկրաինայից պղպեղ կամ հայկական այլ ապրանք չի վերադարձվել. տարածվող լուրերը կեղծիք են 20:1816 Հնս, 2026
  • Պուտինը և Թրամփը չեն քննարկել Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելու հնարավորությունը. Ուշակով 20:1316 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 16. 2026 20:0816 Հնս, 2026
  • «Հանուն Հանրապետության» կուսակցությունը կդիմի ՍԴ՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքները 20:0416 Հնս, 2026
  • Զելենսկին հրաժարվել է Մոսկվայում հանդիպում անցկացնելու Կրեմլի առաջարկից 19:5716 Հնս, 2026
  • Հրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայում բռնկված հրդեհի տարածումը 19:5216 Հնս, 2026
  • Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Գանայի նախագահին 19:4516 Հնս, 2026
  • «Անդակո» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 665 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:3916 Հնս, 2026
  • Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է 19:2816 Հնս, 2026
  • Խորհրդարանը քննարկել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ու հարակից օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները 19:2416 Հնս, 2026
  • Ծնողը կարող է բացակայել աշխատանքից և վարձատրվել. ԱԺ-ում քննարկվել է «ծնողական ժամ» սահմանելու մասին նախագիծը 19:1316 Հնս, 2026
  • Մաշտոցի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել 19:0616 Հնս, 2026
  • Լուրեր 19։00 | Կեղծ լուր Ուկրաինայից բեռների վերադարձի մասին․ ի՞նչ են ասում արտահանողն ու ՍԱՏՄ-ն 19:0016 Հնս, 2026
  • Բոլոր երեխաները հավասար են, սիրված ու ընդունված 18:5716 Հնս, 2026
  • G7-ի շրջանակում Պուտինի հետ հանդիպելու՝ Զելենսկու հրավեր չենք ստացել. Պեսկով 18:4916 Հնս, 2026
  • Նոր կարգավորումներ են առաջարկվում մշակութային օրենսդրությունը կանոնակարգող օրենքում 18:4216 Հնս, 2026
  • Դիմում է ներկայացվել ԿԸՀ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով 18:3016 Հնս, 2026
  • Քննարկվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման օրենսդրական փոփոխությունների փաթեթը 18:2816 Հնս, 2026
  • Գոհունակությամբ նշում եմ Հայաստանի ակտիվ գործունեությունը՝ որպես ՇՀԿ-ի երկխոսության գործընկեր. Նուրլան Երմեկբաև 18:2016 Հնս, 2026
  • Լավրովն ու Ֆիդանը բանակցություններում հատուկ ուշադրություն են դարձրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը 18:0816 Հնս, 2026
  • 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից 18:0416 Հնս, 2026
  • Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին 18:0116 Հնս, 2026
  • Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում 17:5116 Հնս, 2026
  • Սիբիհան շնորհավորել է Ռուբիոյին Իրանի հետ գործարքի կապակցությամբ 17:4216 Հնս, 2026
  • Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը 17:3316 Հնս, 2026
  • Կառավարությունն առաջարկում է ներդնել տեսակապի համակարգ դատավարության և քրեակատարողական փուլերում 17:2116 Հնս, 2026
  • ՀՀ-ի տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող՝ 12,4 միլիոն դոլար արժեքով, 67 հա մակերեսով հողատարածք. Դատախազություն 17:1316 Հնս, 2026
  • Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը 17:0416 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Այսուհետ յուրաքանչյուր տարին լինելու է հետհեղափոխական ՀՀ-ի լավագույն տարին. վարչապետ 17:0016 Հնս, 2026
  • Պետք է լուծարել կաշառք բաժանած կուսակցությունները. «Հանրապետություն» կուսակցություն 16:5216 Հնս, 2026
  • Թրամփը հայտնել է Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին 16:4616 Հնս, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը 16:3716 Հնս, 2026
  • Առանց ԱՄՆ-ի Իսրայելը գոյություն չէր ունենա. Թրամփ 16:3216 Հնս, 2026
  • Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է | ՈՒՂԻՂ 16:3016 Հնս, 2026
  • Վարորդական իրավունքից զրկված անձանց՝ վարորդականը վերականգնելու կարգը կփոխվի. նախագիծ 16:2316 Հնս, 2026
  • Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները 16:2016 Հնս, 2026
  • ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված 16:1116 Հնս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է 16:0316 Հնս, 2026
  • Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարարն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ համագործակցության ընթացքին 15:5316 Հնս, 2026
  • Պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշառք բաժանող քաղաքական ուժերը չունենան որևէ շանս՝ ՀՀ-ում քաղաքական ազդեցություն ունենալու. Փաշինյան 15:4816 Հնս, 2026
  • Հանդիպում Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ քննարկվել է ռազմավարական հուշագրի իրականացումը. ԲՏԱ նախարար 15:4016 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015