• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պատերազմի և խաղաղության թեմային ռեժիսորները սկսել են ավելի հաճախ անդրադառնալ. Վարդիկյան Բաց հարթակ․ Պատերազմի և... 20:47
Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» 19:40
Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 12:5814 Դեկ, 2023

Խաղաղությունը ժողովուրդների տնտեսական, մշակութային կապերի հնարավորություն է, և դա է պատճառը, որ մեր մոտեցումներն ամբողջացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը, որը կրում է «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագիրը:

Այն ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից է:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր ներկայացուցիչ տիկին Ռաբաբ Ֆաթիմա,

Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի նախագահ պարոն Լեվոկմամբ Պլամբե,

Հարգելի նախարարներ,

«Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրի ներքո անցկացվող Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հանդիպման հարգելի ներկայացուցիչներ,

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետությունում այս կարևորագույն թեմայով կարևորագույն միջոցառումը կազմակերպելու և ներկա լինելու առիթով:

Պիտի արձանագրեմ, որ, ընդհանուր առմամբ, մենք ժամանակի ընթացքում նաև վերանայում ենք տրանսպորտային կոմունիկացիաների դերակատարումն այն առումով, որ սովորաբար մեր առաջին ընկալումն այն է, որ տրանսպորտային կոմունիկացիաները կարևոր են ապրանքների և մարդկանց տեղափոխության համար: Բայց վերջին շրջանում նաև մեր օրակարգերի բերումով մենք արձանագրում ենք տրանսպորտային կոմունիկացիաների դերակատարման կարևորությունը տարածաշրջանային կայունության, անվտանգության և ընդհանրապես՝ խաղաղության պահանջի և խաղաղության հաստատման բերումով, որովհետև մեր համոզմունքն այն է, և մենք այդ համոզմունքն արտահայտում ենք թեմային առնչվող բոլոր միջազգային հարթակներում, որ խաղաղությունն առաջին հերթին ժողովուրդների տնտեսական, մշակութային կապերի հնարավորություն է և առկայություն: Իսկ այդ կապերն ակնհայտորեն չեն կարող տեղի ունենալ առանց տրանսպորտային կոմունիկացիաների:

Սա է պատճառը, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շատ կարևոր թեմայով մեր մոտեցումներն ամբողջացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ, որն, ըստ էության, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու մասին է, և որն ուղիղ առնչություն ունի դեպի ծով ելք ունենալու ավելի մեծ հասանելիությունների հետ:

Դուք երևի տեղյակ եք, որ ավելի քան 30 տարի Հայաստանի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ են, և այսօր մենք շատ ենք խոսում տարածաշրջանային երկրները և կոմունիկացիաները բացելու հնարավորության մասին: Շատ կարևոր եմ համարում այս հեղինակավոր լսարանում արձանագրել Հայաստանի պատրաստակամությունը՝ շատ կոնկրետ և գործուն քայլեր իրականացնելու մեր տարածաշրջանում կոմունիկացիաների բացման վերաբերյալ, ինչը գործնականում արտահայտում է մեր նախագիծը հետևյալում:

Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնում ստեղծել, վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով: Առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ, և երկրորդը՝ հարավային ուղին, որն այլոց շարքում կապում է նաև Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Ընդ որում՝ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և ընդհանրապես՝ արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղիով: Այս պատրաստակամությունը մենք հայտնել ենք պաշտոնապես և այսօր նույնպես հայտնում ենք:

Հաջորդը վերաբերում է ավտոճանապարհներին, որոնք, ընդ որում, կարող են ունենալ հյուսիսային ուղի, այսպես ասած՝ միջին ուղի և հարավային ուղի, որը, ինչպես տեսնում եք, նոր հնարավորություններ կբացի մեր տարածաշրջանի համար: Ըստ էության, Հայաստանը «Խաղաղության խաչմերուկի» միջոցով կարող է կապվել և կապել այլ երկրները հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք առանցքով:

Ընդ որում՝ մենք նույն խնդիրը և պատրաստակամությունը ցուցաբերում ենք նաև Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու, Հայաստան-Թուրքիա՝ նախկինում գոյություն ունեցած երկու ավտոճանապարհները վերակառուցելու և վերաբացելու առումով, որը, կարծում ենք, էական ազդեցություն կունենա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ընդհանրապես՝ միջազգային տնտեսական հարաբերությունների և մշակութային, քաղաքական կապերի և ընդհանրապես՝ գլոբալ անվտանգության հարցերի վրա:

Շատ կարևոր է արձանագրել, թե որոնք են այս սկզբունքները, որոնք, մեր կարծիքով, պետք է դրվեն «Խաղաղության խաչմերուկի» գործարկման հիմքում: Ավելի ճիշտ՝ ոչ միայն մեր կարծիքով, այլև դրանք միջազգայնորեն ընդունված ակնհայտ սկզբունքներ են:

Առաջինն այն է, որ բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրագծերը, պետք է գործեն այն երկրների իրավազորության և սուվերենության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են:

Հաջորդ խնդիրը և սկզբունքը հետևյալն է. յուրաքանչյուր պետություն իր պետական ինստիտուտների միջոցով ապահովում է իր տարածքում այդ կոմունիկացիաներում սահմանային հսկողությունը, մաքսային հսկողությունը և անվտանգությունը բոլոր ենթակառուցվածքների, այդ թվում՝ դրանցով քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը: Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ այս խնդրի լուծման համար, ներառյալ՝ անվտանգությունն ապահովելու համար, վերջերս Հայաստանի կառավարության որոշմամբ Ազգային անվտանգության ծառայությունում ստեղծվեց հատուկ ստորաբաժանում, որի առանձնահատուկ նպատակը հենց տարածաշրջանային կոմունիկացիաների անվտանգության ապահովումն է:

Հաջորդ սկզբունքը հետևյալն է. բոլոր ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային բեռնափոխադրումների և հաղորդակցության համար: Երկրները ենթակառուցվածքներն օգտագործում են հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա:

Վերը հիշատակված սկզբունքների շրջանակներում կարող են տեղի ունենալ ընթացակարգերի որոշ պարզություններ փոխադարձության և հավասարության սկզբունքով:

Հարգելի ներկաներ,

Ինչպես նկատեցիք՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն այս քարտեզում արտահայտում է հիմնականում երկաթուղիները և ճանապարհները, կարող է օգտակար լինել նաև արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ ուղղություններով էլեկտրահաղորդման գծերի, մալուխների, գազատարների կառուցման և անցման համար: Իհարկե, սա շատ ավելի մեծ գործընթաց է և նախագիծ է, քան տարածաշրջանայինը, ինչպես արդեն ասացի, միջազգայնորեն էական ազդեցություն կարող է ունենալ:

Թեմայի հետ առնչվելով, ըստ էության, այս նախագիծն առնչվում է դեպի ծով ելք չունեցող երկու երկրների՝ Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանին:

Այսօր էլ, ըստ էության, մենք դեպի ծով ելքի հնարավորություն ունենք բարեկամական, եղբայրական Վրաստանի և բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով: Բայց մենք կարծում ենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կընդլայնի դեպի ծով ելքի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հնարավորությունները, և նաև, ընդհանուր առմամբ, մուլտիմոդալ բեռնափոխադրումների ավելի լայն հնարավորություններ կստեղծի, ինչպես նաև նշված ուղղություններով շատ էական հնարավորություններ կարող են բացվել խողովակաշարերի համար, մալուխների համար, էլեկտրահաղորդման գծերի համար:

Բայց, իհարկե, այս ամենը հնարավոր է, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվի խաղաղություն: Հիմնական հարցը, որ հնչում է՝ ինչքանո՞վ է հնարավոր խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ի՞նչ սկզբունքների շրջանակներում այն պետք է տեղի ունենա:

Ինչպես նշված է այս սահիկում, հիմնական սկզբունքները երեքն են, որոնցից մեկին ես, ըստ էության, արդեն անդրադարձա, որ տրանսպորտային ապաշրջափակման մասին համաձայնությունները պիտի տեղի ունենան երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա:

Առաջին սկզբունքը հետևյալն է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 800 քառակուսի կիլոմետր է, իսկ Ադրբեջանի տարածքը՝ 86 600 քառակուսի կիլոմետր:

Հաջորդը սկզբունքը հետևյալն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Նրանց համար, ովքեր գուցե լավ տեղեկացված չեն, ասեմ, որ Ալմա-Աթայի հռչակագիրը մի փաստաթուղթ է, որով երկու իրողություն արձանագրվեց: Առաջինը՝ որ Խորհրդային Միությունն այլևս գոյություն չունի, և երկրորդը՝ որ խորհրդային հանրապետությունները, տվյալ դեպքում՝ Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրած 12 հանրապետությունները, անկախություն են ստանում խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով: Հետևաբար՝ վարչական սահմանները վերածվում են պետական սահմանների, և ստորագրած երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այդ սահմանների հիման վրա:

Շատ կարևոր է արձանագրել, որ այս երեք սկզբունքները, պայմանավորվածություններն արձանագրվել են Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների արդյունքներով, մասնավորապես, մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպման արդյունքներով: Եվ եթե Ադրբեջանը չի հրաժարվում այս պայմանավորվածություններից և սկզբունքներից, մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է շատ իրատեսական: Իմ կողմից ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատել է և վերահաստատում է հավատարմությունը նշված պայմանավորվածություններին: Հիմնական հարցը, որ ծագում է՝ ինչքանո՞վ է հավանական, որ առաջիկայում, մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի:

Ընդհանրապես, նաև այս հարցին պատասխանելու մի քանի մոտեցում կա. կարելի է կենտրոնանալ փաստերի վրա, որոնք վկայում են այն մասին, որ նման իրադարձության հավանականությունը մեծ չէ, և կարելի է կենտրոնանալ այնպիսի փաստերի վրա, որոնք վկայում կամ խոսում են այն մասին, կամ կարող են ավելի դրական պատկերացում ստեղծել այն մասին, որ նման զարգացումների հավանականությունը մեծ է: Եվ օբյեկտիվորեն պետք է ասել, որ երկու խումբ փաստերն էլ գոյություն ունեն:

Բայց քանի որ երեկ տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն, Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացել է գերեվարված անձանց փոխանակություն, և Հայաստանի 31 ներկայացուցիչներ և 1 զինվորական Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի կողմից վերադարձվել է Հայաստանին, ես չէի ուզենա կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա:
Եվ կուզենայի առնվազն երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձել և ջանքեր գործադրել, որպեսզի հետագա բոլոր լուրերն ավելի շատ վկայեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման և ոչ թե հակառակի մասին:

Հարգելի ներկաներ,

Եվս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրի ներքո անցկացվող հանդիպման առիթով: Այս կարևոր խորհրդաժողովին մաղթում եմ հաջողություն, որովհետև քննարկվող թեման շատ կարևոր է, և ինչպես արդեն ասացի, ունի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, անվտանգային, մշակութային և գլոբալ կայունությանն առնչվող համատեքստ: Համոզված եմ, որ այսօրվա հանդիպման քննարկումները, եզրակացություններն իրենց նպաստը կբերեն մեր տարածաշրջանի, դեպի ծով ելք չունեցող երկրների և ընդհանրապես գլոբալ զարգացմանը, կայունությանը և անվտանգությանը:


Շնորհակալ եմ»:

Երևանում ընթացող միջոցառումը հանդիսանալու է 2024թ. հունիսին Կիգալիում կայանալիք Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC) երրորդ համաժողովին ընդառաջ կազմակերպվելիք պաշտոնական թեմատիկ հանդիպում:

Միջոցառմանը մասնակցում են 30-ից ավելի արտասահմանյան պատվիրակություններ, որոնց թվում են՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Բոտսվանայի և Նեպալի արտաքին գործերի նախարարները, Զիմբաբվեի, Էսվատինիի և Լեսոթոյի տրանսպորտի նախարարները, Մալավիի զբոսաշրջության նախարարը, Պարագվայի և Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարները, Տաջիկստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի տրանսպորտի փոխնախարարները:

Միջոցառմանը մասնակցում են նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես օրինակ՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիման, ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատիանա Մոլչանը, ՏՐԱՍԵԿԱՅԻ Գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևը, Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալը:

Տեսաուղերձներով հանդես կգան ՄԱԿ Աֆրիկայի, ինչպես նաև ՄԱԿ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովների, Համաշխարհային մաքսային կազմակերպության և Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղարները:

Դիտումների քանակ75
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Խնդիրներ հանրակրթության ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5012 Սեպ, 2026
  • ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով 21:2112 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայության ղեկավարությունն աշխատանքային այցով Տավուշում էր 21:0612 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ գործարարի դիմումով գործ՝ Օզի դեմ. ԱՄՆ պաշտոնյան հայտնի է հակահայ պնդումներով 21:0012 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 20:5812 Սեպ, 2026
  • Առաջին օգնություն. գիտելիք, որը կարող է կյանք փրկել 20:5212 Սեպ, 2026
  • Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը 20:4712 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:3612 Սեպ, 2026
  • Կհայտարարվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին 20:2212 Սեպ, 2026
  • Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանները՝ տավուշցի երեխաներին հյուր 20:0812 Սեպ, 2026
  • Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը 19:5512 Սեպ, 2026
  • Պեղումներ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել 19:3812 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 19:2312 Սեպ, 2026
  • Թեհրանը չի խոնարհվելու. Փեզեշքիան 19:1112 Սեպ, 2026
  • ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters 18:4912 Սեպ, 2026
  • ՔՊ քաղաքական ժողովից հետո. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2812 Սեպ, 2026
  • ՌԴ-ի դեմ «դժոխային» պատժամիջոցները քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ 18:1612 Սեպ, 2026
  • Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին 17:5912 Սեպ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:4112 Սեպ, 2026
  • 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին 17:3612 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ 17:1412 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Արևելք-Արևմուտք նավթամուղը՝ ԱԹՍ-ների թիրախում. Սաուդյան Արաբիան չի պատասխանի 17:0012 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 16:4612 Սեպ, 2026
  • Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել 16:1812 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:5912 Սեպ, 2026
  • Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա 15:4912 Սեպ, 2026
  • Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար 15:4112 Սեպ, 2026
  • Հուլիսին ՀՀ համախառն միջազգային պահուստների մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 6 մլրդ դոլար 15:2712 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է 15:0212 Սեպ, 2026
  • Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր» 14:5812 Սեպ, 2026
  • Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան 14:4112 Սեպ, 2026
  • Սևանի ափին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:2912 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը 14:1112 Սեպ, 2026
  • Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին 13:5212 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 12-17-ը Արարատյան դաշտում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:3312 Սեպ, 2026
  • Իրաքի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթատարին 13:1912 Սեպ, 2026
  • Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները 13:0712 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | «Վարչապետի գավաթ»-ի հեծանվավազքի հաղթողներին կպարգևատրի օլիմպիական խաղերի չեմպիոնը 13:0012 Սեպ, 2026
  • Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար 12:3412 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3212 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2112 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը 11:1812 Սեպ, 2026
  • Հայաստանում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները 11:1512 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:0812 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում 10:3012 Սեպ, 2026
  • Սևանի սեզոնի համարյա փակումը․ Նիկոլ Փաշինյան 10:0912 Սեպ, 2026
  • Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:5312 Սեպ, 2026
  • 80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:3112 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը 09:2312 Սեպ, 2026
  • Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5112 Սեպ, 2026
  • Օրը սկսել ենք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3312 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2412 Սեպ, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 310 մլն դրամի հարկ է վճարել 01:0012 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է հրադադար հաստատել ընդունելի պայմաններով, այլ ոչ թե վերջնագրերով. Բուդանով 00:4512 Սեպ, 2026
  • Ներկայացվել են «L’Œuvre d’Orient» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջիկա նախագծերը 00:1912 Սեպ, 2026
  • Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի. գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է 00:0412 Սեպ, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելության հրավերները 23:4411 Սեպ, 2026
  • ՀՀ-Լեհաստան ռազմատեխնիկական գործակցությունն ամրապնդվում է 23:1811 Սեպ, 2026
  • Մայր թատրոնի 105-րդ թատերաշրջանը կբացվի «Ռոմեո և Ջուլիետ»-ով 22:5911 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի մասնակիցներին 22:5111 Սեպ, 2026
  • Դատարանի անկախությունը թալանչու օգտին է ու ընդդեմ բռնաբարված երեխաների՞. վարչապետի հանձնարարականը 22:3011 Սեպ, 2026
  • Նոր սերնդի կենսաչափական անձնագրերը կփոխարինեն գործող փաստաթղթերին․ ՆԳ նախարար 22:1911 Սեպ, 2026
  • Հարցազրույց Վարշամ Սարգսյանի հետ 22:0611 Սեպ, 2026
  • Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 26-30-ը կգործուղվի Լոնդոն 21:5611 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը 21:4211 Սեպ, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԵԱՀԿ ֆորումում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը 21:2011 Սեպ, 2026
  • Օտարերկրյա քաղաքացին արգելափակվել էր ժայռի մեջ․ փրկարարները նրան դուրս են բերել 21:0611 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5411 Սեպ, 2026
  • «Անցյալի ապագա». նոր շունչ՝ ազգային տարազներին 20:4611 Սեպ, 2026
  • ԵՄ-ն հաստատել է զենք գնելու համար Ուկրաինային 6,1 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը 20:3711 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 11. 2026 20:2811 Սեպ, 2026
  • Հութիները գրավել են Բաբ էլ Մանդեբի նեղուցի ամենամեծ կղզին 20:1911 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել անտառների պահպանության ուղղությամբ 20:0911 Սեպ, 2026
  • Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին 20:0011 Սեպ, 2026
  • Որ Լիսկան լինի դոկտոր, պրոֆեսոր, Ծառուկյանն էլ գրքի հեղինակ... Փաշինյանը՝ կրթության վիճակի մասին 19:5211 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.09.2026 19:4211 Սեպ, 2026
  • Լիտվան կարող է դառնալ ռուսական միջուկային զենքի թիրախ. Պեսկով 19:3611 Սեպ, 2026
  • Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև 19:2811 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները 19:2111 Սեպ, 2026
  • Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 19:1611 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին 19:0611 Սեպ, 2026
  • Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի խնդրանքը՝ հարվածելու հութիներին. Axios 19:0411 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՀԷՑ-ի պետականացման հարցը՝ նոր փուլում․ երբ նախագիծը կմտնի Կառավարության օրակարգ 19:0011 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր 18:5711 Սեպ, 2026
  • Միոմաներ. աֆրիկացի բուժառուն վիրահատվել է Հայաստանում 18:4111 Սեպ, 2026
  • Վենսն ու Ռուբիոն վաղաժամ են համարում 2028 թվականի նախագահի ընտրությանն իրենց թեկնածությունը քննարկելը 18:3211 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց 18:2411 Սեպ, 2026
  • Հատուկ պահպանվող բնություն 18:1511 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները 18:0611 Սեպ, 2026
  • Երբ արվեստն ու բիզնեսը նույն լեզվով են «խոսում» 18:0411 Սեպ, 2026
  • Մեծ պատիվ էր և մեծ պատասխանատվություն. վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետը հեռանում է պաշտոնից 17:5511 Սեպ, 2026
  • Հայաստանի ճանապարհներին ավելի քան 100 մարդու կյանք է փրկվել․ կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են 17:4811 Սեպ, 2026
  • Շրջանառության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության 35-ամյակին նվիրված հուշադրամ 17:3911 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը Հայաստանում Պակիստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները 17:2811 Սեպ, 2026
  • Երևան-Գառնի-Գեղարդի վանք ճանապարհի հիմնանորոգումն ավարտվում է 17:2111 Սեպ, 2026
  • Ես հրաժարական կտամ մինչև սեպտեմբերի վերջ. Վուչիչ 17:1311 Սեպ, 2026
  • Արտաշատում գտնվող անշարժ գույքը կօտարվի էլեկտրոնային աճուրդով 17:0611 Սեպ, 2026
  • Լուրեր 17։00 | Խաղողը կմթերվի ամբողջ ծավալով․ ինչ աջակցություն է առաջարկում Կառավարությունը 17:0011 Սեպ, 2026
  • Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը 16:5811 Սեպ, 2026
  • Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը 16:5111 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015