• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ Մայիսի 25-ի վաղ առավոտյան... 00:03
Հարցազրույց Լևոն Զուրաբյանի հետ Հարցազրույց Լևոն Զուրաբյանի հետ 18:46
Չքաղաքականացնե՜լ. Անդրանիկ Հարությունյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Անդրանիկ Հարությունյանի հետ 17:40
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մենք շահագրգիռ ենք տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմամբ՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության վրա. Միրզոյան
Քաղաքականություն
16:1425 Հոկ, 2023

Մենք շահագրգիռ ենք տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմամբ՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության վրա. Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ, որում նշված է. 

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Հարգարժա՛ն տիկին նախարար,

Սիրելի՛ ընկեր, սիրելի՛ Մելանի,

Ողջունում եմ Ձեր այցը Հայաստան: Սա Կանադայի արտաքին գործերի նախարարի` երբևէ Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցն է։ Այն վկայությունն է մեր երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների, դրանց ընդլայնման հարցում և ապագայում առավել մեծ ձեռքբերումներ գրանցելու փոխադարձ պատրաստակամության, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին Կանադայի աջակցության։

Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնակա՛ն ներդրումը երկկողմ հարաբերությունների առավել խորացման գործում, ինչի արդյունքում այսօր ականատեսն ենք լինում Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացմանը: Այս որոշումը կայացվեց՝ հիմք ընդունելով Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի Հայաստան կատարած այցի արդյունքում ներկայացված «Աջակցություն հայկական ժողովրդավարությանը» զեկույցը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք կյանքի կոչել նաև զեկույցում ներկայացված մյուս բոլոր առաջարկությունները՝ որպես յուրահատուկ ճանապարհային քարտեզ:

Հարգելի՛ գործընկերներ,

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։ Սա համագործակցության լայն դաշտ է ստեղծում՝ ի նպաստ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և բարեկեցության ավելացման։

Առևտրի և տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով մենք դիտարկում ենք Կանադայի առավել ակտիվ ներգրավվածության հնարավորությունները: Պետք է նշեմ նաև միջխորհրդարանական երկխոսության և խորհրդարանական դիվանագիտության մասին, որոնք մշտապես կարևոր տեղ են զբաղեցրել մեր հարաբերություններում: 

Մեր երկրների, երկու ժողովուրդների միջև կապերի զարգացման գործում իր դերն ունի նաև Կանադայի հայ համայնքը։

Թե´ երկկողմ հարաբերությունների խորացման, թե´ տարածաշրջանային կայունության ամրապնդման համատեքստում մենք ողջունում ենք Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությանը միանալու, նրա մաս կազմելու՝ Կանադայի նախաձեռնությունը:

Այս վերջինը կցանկանայի հատուկ առանձնացնել, քանզի մեր տարածաշրջանը հիրավի կարիք ունի խաղաղության ապահովմանն ուղղված անկեղծ և գործուն քայլերի, որոնք միտված կլինեն միջազգային գործընկերների կողմից իրավիճակի օբյեկտիվ գնահատականի, մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության ապահովմանը և նոր արհավիրքների կանխմանը։

Տիկի՛ն նախարար,

Այս համատեքստում Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ։ Ցավալիորեն, մեր միջազգային գործընկերների բոլոր ուղերձները, Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր երկու որոշումները գործուն ազդեցություն չունեցան Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա, և արդյունքում Ադրբեջանն իր շարունակական գործողություններով իրականացրեց ԼՂ ամբողջական էթնիկ զտումը։ Հավելեմ, որ մենք վստահ ենք, որ առկա են կիրառելի մեխանիզմներ, որոնց արդյունավետ գործարկումը կարող է նպաստել տարածաշրջանում անպատժելիության մթնոլորտի հաղթահարմանը և իր հայրենիքից զրկված ժողովրդի իրավունքների հասցեագրմանը։

Օգտվելով այս առիթից՝ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Կանադայի կառավարությանն այս դժվարին պահին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրման նպատակով ԿԽՄԿ միջոցով հումանիտար աջակցություն տրամադրելու համար:

Հարգելի՛ ներկաներ,

Մեկ անգամ չէ, որ այս ամբիոնից վերահաստատել եմ Հայաստանի պատրաստակամությունն առաջ մղել խաղաղության օրակարգը՝ սատարել այդ ուղղությամբ մեր գործընկերների ջանքերին։ Այդ մասին այսօր խոսել ենք նաև նախարար Ժոլիի հետ։ Հայաստանն ակնկալում է, որ իր պատրաստակամությունը լիարժեք կփոխադարձվի տարածաշրջանի մյուս երկրների կողմից, ինչպես նաև լիակատար, գործնական աջակցություն կունենա մեր միջազգային գործընկերների կողմից։ Այդ կերպ մենք հնարավորություն ենք տեսնում կարգավորել առկա խնդիրներն այն սկզբունքների վրա, որոնք իրենց արտացոլումը գտան Գրանադայի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։ Այդ նպատակով առաջնային է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ բացառելով առավելապաշտական նկրտումները, երկու երկրների միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով Խորհդային Միության գլխավոր շտաբի ամենաթարմ քարտեզների վրա։ Մենք շահագրգիռ ենք նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմամբ՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության վրա, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքների՝ մի իրական «Խաղաղության խաչմերուկ» ստեղծելով Հայաստանի Հանրապետության տարածքում։

Տիկի՛ն նախարար,

Մենք քննարկել ենք նաև այլ հարցեր, բայց այսքանով եզրափակեմ խոսքս, դեռ հնարավորություն էլ կունենանք պատասխանել լրագրողների հարցերին: Կրկին շնորհակալություն եմ հայտնում այսօրվա մեր քննարկումների համար և խոսքը սիրով փոխանցում եմ Ձեզ»։

Դիտումների քանակ102
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Իրանը ցանկանում է վճարներ գանձել Հորմուզի նեղուցում «ծառայությունների» համար 17:0925 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Կրեմլի խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին և գազի գնին 17:0025 Մայ, 2026
  • Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով 16:5825 Մայ, 2026
  • Մինչև զորահանդեսը ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը խստիվ արգելվում են. ՊՆ 16:4725 Մայ, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների 16:2525 Մայ, 2026
  • Վերջին շրջանում ընտանեկան բռնության դեպքերով ոստիկանություն դիմելիությունն աճել է. ՆԳ նախարար 16:1725 Մայ, 2026
  • ՄԻՊ-ն ու Կատարի դեսպանն ընդգծել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը 16:1525 Մայ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ 16:0325 Մայ, 2026
  • Կրթաթոշակային մրցույթ՝ Ռումինիայում ուսանելու նպատակով 15:4425 Մայ, 2026
  • Ապագա համաձայնագիրը թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել. Թրամփ 15:4025 Մայ, 2026
  • «Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 15:3225 Մայ, 2026
  • Ապրիլին Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 7.1% 15:2325 Մայ, 2026
  • Սպասվում են անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 15:1025 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | ԱՄՆ պետքարտուղարը և ՀՀ ԱԳ նախարարը փաստաթղթեր կստորագրեն 15:0025 Մայ, 2026
  • «Մենավոր ծառը» անիմացիան՝ Ստեփան Զորյանի տուն-թանգարանում 14:5325 Մայ, 2026
  • Լոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտել 14:4225 Մայ, 2026
  • Ոստիկանությունը գրոհել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության գրասենյակը 14:3225 Մայ, 2026
  • Փարիզի մերձակա Կլամար քաղաքում անցկացվել է «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնի 11-րդ թողարկումը 14:2125 Մայ, 2026
  • Ծառուկյան, Կարապետյան, Քոչարյան, Մարության. ընտրական ցուցակների ամենահարուստ առաջատարները 14:1025 Մայ, 2026
  • Գրանցվել է 470 դեպք, որից 110-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 13:5625 Մայ, 2026
  • Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 14։00-ն. ՆԳՆ 13:4325 Մայ, 2026
  • Ամաչում եմ, որ հայկական ազգանուն եմ կրում. Մարգարիտա Սիմոնյան 13:3125 Մայ, 2026
  • Պուտինի մերձավոր շրջապատը փորձել է նրան համոզել հրաժարվել ինտերնետի արգելափակումից. The Guardian 13:1725 Մայ, 2026
  • Լուրեր 13։00 | «Հալյուցինագեն սնկերից» մինչև «սով»․ Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունները ՀՀ-ի մասին 13:0025 Մայ, 2026
  • Երևան քաղաքի քրեական ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել 12:5925 Մայ, 2026
  • Խուզարկություններ Ավան վարչական շրջանի «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում. կա 5 ձերբակալված 12:4425 Մայ, 2026
  • Մայիսի 22-25-ը հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ 12:3625 Մայ, 2026
  • Թրամփը մտադիր է պահպանել Իրանի շրջափակումը մինչև պատերազմի ավարտը 12:2325 Մայ, 2026
  • Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են ստանալ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ 12:1025 Մայ, 2026
  • Մայիսի 26-ին Հայաստանի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:5925 Մայ, 2026
  • Առաջարկվում է կարգավորել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրները 11:4825 Մայ, 2026
  • «Օրեշնիկի» հարվածը միջուկային զենքի ցնցում է. Կալաս 11:3925 Մայ, 2026
  • Առաջին անգամ իրականացվել է աննախադեպ ծրագիր՝ ուղղված Սևանի կողակի բնական պաշարների վերականգնմանը. ՇՄ նախարար 11:3125 Մայ, 2026
  • ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 35 հարց 11:2425 Մայ, 2026
  • ՌԴ ԱԳՆ-ն նշել է ռուս-ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման պայմանը 11:1525 Մայ, 2026
  • Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Վայք-Սարավան հատվածում. կան տուժածներ 10:5925 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանների համագործակցված բացահայտումը․ մեքենայում հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա 10:4425 Մայ, 2026
  • Մարկո Ռուբիոն կժամանի Հայաստան 10:2725 Մայ, 2026
  • ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ 10:1025 Մայ, 2026
  • Լուրեր 10։00 | Ընդդիմությունը փորձում է կեղծ թեզերով սարսափեցնել հանրությանը. քաղաքագետ | 25.05.2026 10:0025 Մայ, 2026
  • Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին 09:4525 Մայ, 2026
  • Ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում զորահանդեսի շրջանակում ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ 09:3225 Մայ, 2026
  • Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 09:0725 Մայ, 2026
  • Դարակերտ բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի 08:4825 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2725 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0425 Մայ, 2026
  • Մայիսի 25-ի վաղ առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ 00:0325 Մայ, 2026
  • ՃՏՊ Շաղափ բնակավայրի սկզբնամասում. փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին 23:0524 Մայ, 2026
  • ՀՀ-ում երբեք 300 հազար ադրբեջանցի չի ապրել. մասնագիտական փաստարկներն ընդդեմ ընդդիմության կեղծ թեզերի 22:3824 Մայ, 2026
  • Մայիսի 28-ի զորահանդեսին նվագախմբի կատարմամբ հնչելու են միայն հայկական ստեղծագործություններ. Պապիկյան 22:0024 Մայ, 2026
  • Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ 21:5424 Մայ, 2026
  • Ֆրունզե Դովլաթյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է. հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ 21:2024 Մայ, 2026
  • ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում 21:1424 Մայ, 2026
  • Հասարակական ցավը՝ քաղաքական տեխնոլոգիա. արտահոսած փաստաթղթերից մինչև զինված սպառնալիքներ 21:0424 Մայ, 2026
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Ովքեր են ընտրական ցուցակների ամենահարուստները. ով ինչ է հայտարարագրել 21:0024 Մայ, 2026
  • Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին 20:4224 Մայ, 2026
  • Հայաստանը՝ միջազգային քայլարշավային նոր ուղղություն | Հարցազրույց Շահանե Հալաջյանի հետ 20:2124 Մայ, 2026
  • Հրդեհ Երևանի տներից մեկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ 20:0924 Մայ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 24.05.2026 19:0924 Մայ, 2026
  • Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների. ԱՄՆ դեսպանատուն 15:1424 Մայ, 2026
  • Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ 14:2124 Մայ, 2026
  • Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 4-6 աստիճանով 14:0824 Մայ, 2026
  • Էպիլեպսիայի ախտորոշման և բուժման նորարարական մոտեցումներ 14:0024 Մայ, 2026
  • Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ուղիղ առևտրում նոր քայլ է կատարվում. Սերդար Քըլըչ 13:1224 Մայ, 2026
  • Եթե լրացել է անձը հաստատող փաստաթղթի ժամկետը, կարո՞ղ եք մասնակցել ընտրությանը․ տեսանյութ 13:0924 Մայ, 2026
  • Երևանում էլեկտրական ենթակայան է այրվել 13:0524 Մայ, 2026
  • Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 12:4824 Մայ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բռնկված հրդեհը․ կանխվել է կրակի տարածումը 12:4624 Մայ, 2026
  • Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները. Նիկոլ Փաշինյան 11:2924 Մայ, 2026
  • Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն 11:1224 Մայ, 2026
  • «Տրանսգազ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 469 մլն դրամի հարկ է վճարել 10:5924 Մայ, 2026
  • Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը. ԿԳՄՍ նախարար 10:4024 Մայ, 2026
  • Երևանի Դավիթ Մալյան փողոցում ավտոմեքենա է այրվել 09:5424 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:4824 Մայ, 2026
  • Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. Նիկոլ Փաշինյան 08:1324 Մայ, 2026
  • Ժիրայր Անանյանը ՄԱԿ ԱԽ-ում անդրադարձել է մարդասիրական մուտքի սահմանափակումներին 00:4224 Մայ, 2026
  • Լավ կյանքի ինդեքսում ՀՀ-ն աշխարհում 61-րդ հորիզոնականում է 00:2724 Մայ, 2026
  • Ամերիկահայ ականավոր գործիչների մեծարման միջոցառում Ֆիլադելֆիայում 00:0924 Մայ, 2026
  • Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց «Խաղաղության կորպուսի» 31-րդ խմբի ծառայությունը 23:5123 Մայ, 2026
  • Վարորդական վկայականի քննությունների կարգում մոդելային փոփոխություն կլինի. ՆԳՆ 23:3323 Մայ, 2026
  • Լավ լուր՝ Վայք համայնքի բնակիչների համար․ Վայոց ձորի մարզպետ 23:1523 Մայ, 2026
  • Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց 22:4923 Մայ, 2026
  • Քաղաքական ուժերի սոցիալ-տնտեսական ծրագրերը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4023 Մայ, 2026
  • Վերականգնել ենք մեր ԶՈւ ամբողջ կարողությունը. Ղալիբաֆ 22:2423 Մայ, 2026
  • 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ․ FIP 22:1923 Մայ, 2026
  • Խաղի նոր կանոններ վերաքննիչ բողոքի քննության ժամկետներում. գործընթացը կարագացնի գրավոր ընթացակարգը 22:1223 Մայ, 2026
  • Ընտրող են, շատվոր են, ջոգի՞ր. ԲՀԿ-ն բարեգործության անվան տակ անվճար շինանյութ է տվել 21:5723 Մայ, 2026
  • «Արարատ-Արմենիան»՝ Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի չեմպիոն․ ՀՖՖ 21:4723 Մայ, 2026
  • Գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ 21:2723 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Շատինի նախկին համայնքապետը հողամասերը ապօրինի վաճառել է իր հորաքրոջն ու կնոջ եղբորը 21:0023 Մայ, 2026
  • Սեզոնային գրիպ. պատվաստման հանդեպ վստահությունը մեծանում է 20:5823 Մայ, 2026
  • Հայ մեղվաբույծներն ու ոլորտի մասնագետները՝ մեկ հարթակում 20:5223 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.05.2026 20:4623 Մայ, 2026
  • Իրանի հետ բանակցություններում առաջընթաց է գրանցվել. առաջիկա օրերին կարող են լավ լուրեր լինել. Ռուբիո 20:3623 Մայ, 2026
  • «Գույների թռիչք»՝ Բնության պետական թանգարանում 20:2323 Մայ, 2026
  • Իսրայելի ազգային անվտանգության նախարարին արգելել են մուտք գործել Ֆրանսիա 20:0823 Մայ, 2026
  • Փորձ է արվում Հայաստանն օգտագործել ՌԴ-ին վնասելու համար. Լավրով 19:4923 Մայ, 2026
  • Պետությունը կխրախուսի մասնավոր մանկապարտեզ հաճախելը 19:3123 Մայ, 2026
  • Պակիստանի բանակի ղեկավարը և Արաղչին քննարկել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները 19:1323 Մայ, 2026
  • Իրանի միջուկային ծրագրի հարցն այժմ չի քննարկվում. Բաղաեի 18:5623 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015