ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Պորտուգալական Հանրապետության Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվայի հետ: Կողմերն ընդգծել են վերջին ժամանակներում բազմակողմ հարթակներում մեր երկրների միջև շփումների ակտիվացման և երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, կողմերը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակից և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների կոպիտ ոտնահարման խնդիրներից: Պորտուգալացի գործընկերը նշել է, որ խորապես ծանոթ է իրավիճակին, և ցավակցություններ է հայտնել զոհերի հարազատներին: Նա պատրասատակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել իրավիճակը մեղմելու և լուծումներ գտնելու հարցում:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը պորտուգալացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան: