Այսօր լռության օր է: Վաղը` սեպտեմբերի 17-ին, Երևանում ավագանու ընտրություններ են:
Ընտրապայքարին մասնակցում է 14 քաղաքական ուժ` 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք: Այդ ուժերն են`
-
«Հանրային ձայն» կուսակցություն,
-
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
-
«Արդար Հայաստան» կուսակցություն,
-
«Հաղթանակ» կուսակցություն,
-
«Ուժը հայրենյաց» կուսակցություն,
-
Հայաստանի Եվրոպական կուսակցություն,
-
«Ազգային առաջընթաց» կուսակցություն,
-
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն,
-
«Հանրապետություն» կուսակցություն,
-
«Միացյալ Հայաստան» կուսակցություն,
-
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
-
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,
-
«Ապրելու երկիր» կուսակցություն,
-
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք / «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններ/:
Երևանի ավագանու հերթական ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու միջազգային չորս, տեղական` երեք կազմակերպություն: