Բրյուսելում արձանագրվել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, և Ադրբեջանը ճանաչում է ՀՀ 29.800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը։ Եթե որևէ մեկն ասում է, որ չենք ճանաչում Ադրբեջանի 86.600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է, որ չենք ճանաչում Հայաստանի 29.800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ընդդիմության քննադատություններին՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդպես հնարավորություն ենք տալիս, որ ոչ ոք այդ տարածքային ամբողջականությունը չճանաչի։ Հիմա առնվազն բարձրագույն քաղաքական մակարդակում մենք ստեղծել ենք պարտավորություն այդ տարածքային ամբողջականությունը ճանաչելու։ Այդպիսով արձանագրում ենք ապօրինի ներխուժումները, ագրեսիաները, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ի նկատմամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։