Հայաստանի Հանրապետությունը որևէ կապ չունի ականի վրա Ադրբեջանի ՊՆ բեռնատարի պայթելու դեպքի հետ: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«ՀՀ հասցեին Ադրբեջանի մեղադրանքները անհիմն են և Ադրբեջանի համար ընդամենը Հայաստանի դեմ նոր սադրանքի կամ ագրեսիայի քարոզչություն են»,- գրել է նա: