• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ընդդիմությունը միավորվելու է՝ փրկելու ունեցվածքը, հարստությունը. Ղազարյան Բաց հարթակ. Ընդդիմությունը միավորվելու... 20:52
TRIPP-ը կապ կապահովի Կենտրոնասիական և Բալկանյան տարածաշրջանների միջև․ Հաջիև. «Հարևաններ» TRIPP-ը կապ կապահովի Կենտրոնասիական... 20:10
Օրը՝ 60 վայրկյանում | 17.02.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 17.02.2026 20:28
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կոչ ենք անում միջազգային հանրությանը հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. Ալեն Սիմոնյան
Հասարակություն
15:1514 Ապր, 2023

Կոչ ենք անում միջազգային հանրությանը հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերին: ՀՀ ԱԺ նախագահը ծավալուն ելույթ է ունեցել լիագումար նիստում, ինչին նախորդել է Ադրբեջանական Հանրապետության Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի ելույթը: Գաֆարովան ելույթը կառուցել է հայտնի ադրբեջանական սադրիչ հռետորաբանությամբ՝ մեղադրական հայտարարություններ հնչեցնելով հայկական կողմի հասցեին՝ չհամագործակցելու և ադրբեջանցիների համար տարաբնույթ խոչընդոտներ ստեղծելու հարցում:
 
Խեղաթյուրելով Լաչինի միջանցքի ճգնաժամին առնչվող իրավիճակը, միտումնավոր շրջանցելով փաստերը և միջազգային հեղինակավոր կառույցների համապատասխան գնահատականները՝ նա առաջ է քաշել ադրբեջանական հասարակության համար ականջահաճո և պարբերաբար կրկնվող հին թեզերը՝ հենված հայատյացության վրա: Գաֆարովայի ելույթին ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն ԱՊՀ երկրների խորհրդարանների գործընկերներին ներկայացրել է փաստագրված իրավիճակը:
 
Возможно, это изображение 1 человек
 
Ելույթն ամբողջությամբ.
 
«Մեծարգո՛ Վալենտինա Իվանի,
 
Հարգելի՛ գործընկերներ, լիագումար նիստի մասնակիցներ,
 
Հայաստանի Հանրապետության համար ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը եղել և մնում է համագործակցության կարևոր ուղղություն: Չափազանց արժեքավոր է այս տարիների ընթացքում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կուտակած գործնական փորձը: Դրա հետ մեկտեղ, այժմ մենք պետք է ուղենիշներ սահմանենք հետագա համատեղ աշխատանքի համար՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման:
 
Գործընկերնե՛ր,
 
Այսօր աշխարհը, այդ թվում և՝ մեր տարածաշրջանը, կանգնած է նոր մարտահրավերների առջև: 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ագրեսիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի 150 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքի օկուպացիայի հետևանքով առաջացած անվտանգության ճգնաժամն ու իրողությունները նոր սպառնալիքներ են խոստանում ամբողջ տարածաշրջանի համար:
 
Խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը և անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնի` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները՝ ադրբեջանական իշխանությունները ջրաքիսի մուշտակներով «բնապահպանների» կերպարով, շինծու պատրվակներով արդեն ավելի քան չորս ամիս շրջափակել են Լաչինի միջանցքը: Էներգետիկ ենթակառուցվածքների խափանման և շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար հայ զրկված է առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ կենսական բժշկական սպասարկման հասանելիությունից:
 
Возможно, это изображение 3 человека
 
 
Ռուսական խաղաղապահ զորակազմի, որի մանդատը, ի դեպ, մինչ օրս չի ստորագրվել Ադրբեջանի կողմից, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայության շնորհիվ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը դեռևս չի վերաճել հումանիտար աղետի:
 
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը կեղծ էկոլոգիական քողի տակ իրական բնապահպանական խնդիրներ է ստեղծել Լեռնային Ղարաբաղում, քանի որ գազի և էլեկտրամատակարարման խափանումները հանգեցրել են չպլանավորված անտառահատումների, ինչը կարող է հանգեցնել շրջակա միջավայրի լուրջ համակարգային և երկարաժամկետ դեգրադացիայի:
 
Լաչինի միջանցքի շրջափակմանը զուգահեռ Բաքուն ահաբեկչության է ենթարկում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը: Ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը: Հաճախ գնդակոծության են ենթարկվում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչները: Այս առնչությամբ կան ռուսական խաղաղապահ զորակազմի բազմաթիվ հայտարարություններ:
 
Ընդամենը մի քանի օր առաջ՝ ապրիլի 11-ին, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանային անցակետերը ճշտելու պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինծառայողներին, հրազենից, ապա նաև խոշոր տրամաչափի զենքից հրահրել և կրակ բացել: Երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ:
 
Տիկնա՛յք և պարոնա՛յք, ադրբեջանցի զինվորականների բոլոր գործողությունները փաստագրված են օպերատիվ տեսանկարահանմամբ, որը հասանելի է համացանցում:
 
Իրականացված սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ: Ադրբեջանի այս քաղաքականությունը նոր չէ, այն 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության վրա իրականացված հարձակումների շարունակությունն է, որի արդյունքում Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները:
 
Պետք է արձանագրեմ, որ նշված հատվածում Բաքվի գործողությունները սադրիչ են և հակասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքում ընդունված համատեղ հայտարարություններին:
 
Возможно, это изображение 12 человек
 
 
Անհրաժեշտ է իրականացնել երկու կողմերի զինված ուժերի հետքաշումը սահմանից անվտանգ հեռավորության վրա՝ որպես իրավիճակի կայունության հուսալի երաշխիք: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում այս հարցում 2021 թվականից, բացի այդ, նման գործողությունը բխում է Պրահայի քառակողմ և Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից:
 
Հայկական կողմը, ինչպես և նախկինում, հայտարարում է, որ տարածքային պահանջներ չունի իր հարևաններից և ոչ մեկի նկատմամբ և պատրաստ է տեղում ընթացիկ հարցերը լուծել կառուցողական բանակցությունների միջոցով:
 
Գործընկերնե՛ր,
 
Մեր հարևանը չի դադարեցնում այլատյաց քաղաքականությունն ու հռետորաբանությունը: Պահանջներ են հնչում Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ ինքնիշխան տարածքի նկատմամբ:
 
Չեմ կարող չնշել բոլորիս առջև ծառացած չափազանց կարևոր հումանիտար հարցերը: Մինչ օրս Ադրբեջանն անօրինական կերպով պահում է ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Հրատապ է մնում Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը: Արգելափակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ այն դեպքում, երբ արդեն ոչնչացվել են բազմաթիվ եկեղեցիներ, գերեզմաններ, Հայրենական մեծ պատերազմի մարշալների և գեներալների հուշարձաններ: Տպավորությունն այնպիսին է, որ ջնջելով հայկական տառերը և փշրելով խաչքարերը, որոնք արդեն մի քանի հարյուր տարեկան են, կարելի է փոխել պատմությունը: Պարզ է, որ դրանով Բաքուն ոչնչացնում է Արցախի բնիկների դարավոր ներկայության հետքերը:
 
Ամփոփելով վերը նշվածը՝ կոչ ենք անում միջազգային հանրությանը և տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին հասցեական հայտարարությունների և հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ և դրանով իսկ կանխել իրավիճակի հետագա էսկալացիան, որը կարող է տարածվել աշխարհի այլ տարածաշրջաններ:
 
Շնորհակալություն ուշադրության համար»:

 

Դիտումների քանակ292
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱՄՆ-ն և Իրանը որոշակի առաջընթաց են գրանցել Ժնևում 01:1718 Փտր, 2026
  • Գարնանից յութուբի դիտումով հնարավոր կլինի գումար աշխատել նաև ՀՀ-ում. պետք է ակտիվացնել մոնետիզացիան 01:1218 Փտր, 2026
  • Կալանավորվել է մաքսային հսկողության բաժնի պետը. տեսուչի նկատմամբ կիրառվել է 5 մլն դրամ գրավ 01:0918 Փտր, 2026
  • Հայաստանն ասում է՝ հնարավոր է բացել սահմանը, վերականգնել Գյումրի-Կարս երկաթգիծը. Խանդանյան 00:5018 Փտր, 2026
  • Թումանյանի անձնական գրադարանը թվայնացվում է 00:0518 Փտր, 2026
  • Հայաստանը COP17-ի իր նախագահությանը մոտենում է պատասխանատվությամբ և ներառականության նկատմամբ ամուր հանձնառությամբ․ Աբիսողոմոնյան 23:3417 Փտր, 2026
  • Փետրվարի 18-ի եղանակային կանխատեսումները 23:1417 Փտր, 2026
  • 8 պատգամավորներ Բրյուսել կգործուղվեն 22:5717 Փտր, 2026
  • Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի դինամիկան 22:3517 Փտր, 2026
  • Պատասխանատու վարքագիծ՝ ընտրական ժամանակահատվածում 22:2717 Փտր, 2026
  • Հայաստանում ԵՄ առաքելությունը նոր ղեկավար ունի 22:1317 Փտր, 2026
  • Հարցազրույց Անդրանիկ Թևանյանի հետ 22:0017 Փտր, 2026
  • Սև Օհանյանը շարունակում է պատմություն կերտել 21:5417 Փտր, 2026
  • Մայր բուհն աջակցում է զբոսաշրջության ոլորտի զարգացմանը 21:3617 Փտր, 2026
  • Վահագն Խաչատուրյանը պետական այցով ժամանել է Աթենք 21:1917 Փտր, 2026
  • Մինչև 40 տարեկան դիաբետ ունեցող քաղաքացիներին կտրամադրվեն ինսուլինային գրիչ-անալոգներ 21:0817 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ԱՄՆ կապերի ամենասերտ ժամանակաշրջան, սպասվող ներդրումները՝ շոկային. փորձագետներ 21:0017 Փտր, 2026
  • Ուժեղ և համախմբված Արևմուտքը՝ հնարավորություն ՀՀ անվտանգության և զարգացման համար. փորձագետ 20:5817 Փտր, 2026
  • Հանդիպում գյուղատնտեսական սեզոնին ընդառաջ. Պապոյանը ծանոթացել է Արմավիրի ֆերմերների խնդիրներին 20:5417 Փտր, 2026
  • Ամփոփվել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության 2025 թվականի աշխատանքները 20:5117 Փտր, 2026
  • Ինչպես է Հայաստանը պատրաստվում COP17-ին 20:4917 Փտր, 2026
  • 12.8 տրիլիոնի ակտիվներ, 421 մլրդ դրամ շահույթ. ՀՀ բանկերի 2025-ի ցուցանիշները 20:4617 Փտր, 2026
  • Փետրուար 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4117 Փտր, 2026
  • Թուրքիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները քննարկել են Թուրքիա-ԵՄ Մաքսային միության թարմացման հարցը 20:3717 Փտր, 2026
  • ԱՄՆ–ԵՄ հարաբերությունների նոր փուլը և Հայաստանի դիրքավորումը 20:3317 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.02.2026 20:2817 Փտր, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում 20:2217 Փտր, 2026
  • 76-ամյա կինը ստենտավորվել է առողջության ապահովագրությամբ 20:1817 Փտր, 2026
  • Հնդկաստանն ու Ֆրանսիան վերահաստատել են շփումները խորացնելու հանձնառությունը 20:1417 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 17 Փետրուար․ 2026 20:1017 Փտր, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Աքորի բնակավայրում բռնկված հրդեհը 20:0617 Փտր, 2026
  • Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է 19:5917 Փտր, 2026
  • Շվեյցարիայում ավարտվել է Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը 19:5717 Փտր, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 19:4817 Փտր, 2026
  • Գրանցվել է 628 դեպք, որից 162-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 19:4617 Փտր, 2026
  • Քննարկվել են Առաքել Աֆրիկյանի տան և Կեչառիսի վանական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագծերը 19:3817 Փտր, 2026
  • Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող վարորդներին․ կազմվել են արձանագրություններ 19:2617 Փտր, 2026
  • ԱՄՆ-ի հետ համաձայնության ենք եկել խնդիրների լուծման հիմնարար սկզբունքների շուրջ. Արաղչի 19:1817 Փտր, 2026
  • ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցություններ՝ Ժնևում 19:0417 Փտր, 2026
  • Լուրեր 19:00 | Մյունխենում չեզոքացվեցին ԱՄՆ–ԵՄ հարաբերությունների խզման սցենարները․ փորձագետ 19:0017 Փտր, 2026
  • ԱՄՀ փորձագիտական խմբի հետ քննարկվել են Աղետների ռիսկի նվազեցման և կլիմայական փոփոխություններին դիմակայունությանն ուղղված հարցեր 18:5417 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 18:4317 Փտր, 2026
  • Վիրավորանքը՝ երեք համադասարանցիներով մեկին ծեծելու պատճառ 18:3917 Փտր, 2026
  • ԱՆ-ի պարզաբանումը պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների մասին 18:2617 Փտր, 2026
  • «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ը 2025-ին 14 մլրդ 794 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:1717 Փտր, 2026
  • Քննարկվել է 2027 թ. ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը 18:0817 Փտր, 2026
  • Արմեն Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը 17:5617 Փտր, 2026
  • Կոչ եմ անում մինչև մարտի 5-ը ընտրել բանկը և տեղափոխվել անկանխիկ վճարման եղանակի. ԱՍՀ նախարարը՝ կենսթոշակառուներին ու նպաստառուներին 17:5017 Փտր, 2026
  • Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը 17:3817 Փտր, 2026
  • Մի շարք երկրներ քննադատել են Արևմտյան ափում Իսրայելի գործողությունները 17:3617 Փտր, 2026
  • Քննարկվել են Հայաստան–ՊԳԿ համագործակցությունը խորացնելու հնարավորությունները 17:2417 Փտր, 2026
  • Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» կենտրոնի միջև 17:1317 Փտր, 2026
  • ԱԶԲ և ԶՖԳ ներկայացուցիչների հետ քննարկվել են Քաղաքականության վրա հիմնված վարկերի տրամադրման ուղղությունները 17:0417 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | Ջրաշենի դպրոցում աշակերտի ծեծի դեպքով հարուցվել է քրեական գործ. մանրամասներ 17:0017 Փտր, 2026
  • Ժնևում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների բանակցությունները 16:5617 Փտր, 2026
  • Նախագծային աշխատանք՝ «Պոնտի» հունական համայնքի հետ համագործակցությամբ 16:4817 Փտր, 2026
  • Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան 16:4117 Փտր, 2026
  • ՔՊ խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Վանիկ Օհանյանին 16:3917 Փտր, 2026
  • 2025-ի ընթացքում քննված 90.931 քրեական վարույթից 41.761-ն ավարտվել է. ՔԿ-ի ամփոփումը 16:3617 Փտր, 2026
  • Իրանական կողմը ցանկանում է գործարքի հասնել. Թրամփ 16:2917 Փտր, 2026
  • Դավիթ Խուդաթյանը և Գերտ Յան Կուպմանը քննարկել են երկաթուղային և ճանապարհային սահմանային ենթակառուցվածքներին առնչվող հարցեր 16:2317 Փտր, 2026
  • Ժնևում մեկնարկել է միջուկային գործարքի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը 16:1417 Փտր, 2026
  • Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետաջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է 16:0417 Փտր, 2026
  • Ռուսաստանը դրական է գնահատում ԵԱՏՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի հեռանկարները. Օվերչուկ 15:5117 Փտր, 2026
  • Վստահ եմ, որ ապագայում ևս մեր երկկողմ հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել. վարչապետը՝ Չինաստանի նախագահին 15:4417 Փտր, 2026
  • Պակիստանում կրկին ահաբեկչություն է տեղի ունեցել 15:4117 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության ընթացիկ ծրագրերը 15:3617 Փտր, 2026
  • ՇՄ նախարարը և Աստրիդ Շոմեյքերը քննարկել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները 15:2917 Փտր, 2026
  • Հուշանվեր-թղթադրամով վճարում կատարած տղամարդը հայտնաբերվել է 15:1817 Փտր, 2026
  • Արմավիրի մարզի պարեկները ապօրինի որսի դեպք են բացահայտել 15:0617 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը կայցելի Հայաստան 15:0017 Փտր, 2026
  • Արմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան–Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը 14:5717 Փտր, 2026
  • Թեհրանը տեղյակ է, թե ինչ կլինի, եթե գործարքը չկայանա. Թրամփ 14:5417 Փտր, 2026
  • Հռոմում Հայաստանը ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականը 14:4317 Փտր, 2026
  • Քրեական ոստիկաններն առգրավել են մեկ կիլոգրամ 148 գրամ մարիխուանա 14:3117 Փտր, 2026
  • Մհեր Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցեր 14:1817 Փտր, 2026
  • ՍԱՏՄ կառավարման խորհրդի արտահերթ նիստ՝ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թափուր հաստիքները լրացնելու համար 14:1817 Փտր, 2026
  • Դատարանը որոշել է պարտավորեցնել Եկեղեցուն՝ ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել Տեր Արամի և Տեր Թադեի պաշտոնավարումը 14:0717 Փտր, 2026
  • Դիտարկվել են աշխատանքի և զբաղվածության, սոցիալական աջակցության ոլորտներում համագործակցության հնարավորությունները․ հանդիպում ԱՍՀՆ-ում 13:5917 Փտր, 2026
  • Ամփոփվել են Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները 13:3817 Փտր, 2026
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի. Երևանում և առանձին շրջաններում սպասվում են տեղումներ 13:2417 Փտր, 2026
  • Չինաստանում նշում են Նոր տարվա առաջին օրը 13:1117 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | ՊՆ նախկին պաշտոնյան կեղծ տվյալներով բնակարան է ստացել. նախաքննությունն ավարտվել է 13:0017 Փտր, 2026
  • ՆԳՆ համակարգի ծառայողները զարգացրել են զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ մասնագիտական կարողությունները 12:4717 Փտր, 2026
  • Գիշերը խոցվել է ուկրաինական 151 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ 12:3317 Փտր, 2026
  • Սասունիկ բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ 12:2217 Փտր, 2026
  • Դպրոցի տնօրենի մրցութային գործընթացի թվայնացում. հարթակում հասանելի են նաև ուսուցչի մրցույթները 12:1317 Փտր, 2026
  • «Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձը 12:0617 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում 11:5817 Փտր, 2026
  • Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման 11:5517 Փտր, 2026
  • Թրամփը Կիևին կոչ է արել հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ 11:4817 Փտր, 2026
  • ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը 11:3417 Փտր, 2026
  • Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ թունելի հորատումը 11:2117 Փտր, 2026
  • ՊՆ նախկին պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է 11:0717 Փտր, 2026
  • Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 11:0517 Փտր, 2026
  • Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ հայտնաբերվել են ավտոմեքենայի հայելու 21 զույգ ապակիներ 10:5717 Փտր, 2026
  • ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն 10:4317 Փտր, 2026
  • Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիան վերագործարկվել է 10:2117 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստան այցելած ադրբեջանցիների հետ քննարկվել է գերիների հարցը. «Խաղաղության կամուրջ» 10:0017 Փտր, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 09:5317 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015