ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը նախորդ օրերին նամակներ է հղել և հեռախոսազրույցներ է ունեցել մի քանի տասնյակ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարների և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի մի շարք անդամների հետ՝ ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիվ գործողությունների կապակցությամբ։ Այդ մասին ասված է ՔՊ խմբակցության Ֆեյսբուքի էջում:
Խանդանյանը նամակում ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և կարևորել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ թիրախային և զսպող միջոցների կիրառման անհրաժեշտությունը՝ նոր սադրանքների կանխարգելման նպատակով։