Ապրիլի 4-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Սլովակիայի Հանրապետության Ազգային Խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը։
.jpg)
Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը բարձր գնահատեց Սլովակիայի խորհրդարանական պատվիրակության այցը՝ ընդգծելով խորհրդարանական շփումների և դիվանագիտության կարևորությունը:
.jpg)
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-սլովակյան երկկողմ օրակարգին առնչվող տարբեր հարցեր՝ ներառելով երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությունը:
Նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև 2022 թ․ դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի մանրամասները: Պարույր Հովհաննիսյանը նաև շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը: