• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիան Եվրամիության պատճառով բախվում է «անտեսանելի մաքսային պատի». «Հարևաններ» Թուրքիան Եվրամիության պատճառով բախվում... 19:48
«Քոչարի» կուսակցության խոստումները «Քոչարի» կուսակցության խոստումները 19:41
Օրը՝ 60 վայրկյանում | 11.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.05.2026 19:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մշակույթի և սպորտի ոլորտների հատկացումներն էականորեն ավելացել են
Հասարակություն
19:2430 Մար, 2023

Մշակույթի և սպորտի ոլորտների հատկացումներն էականորեն ավելացել են

ԿԳՄՍ նախարարությունում տեղի են ունեցել մշակույթի և սպորտի ոլորտների 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումներ, որոնք անցկացրել են նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Կարեն Գիլոյանը:

Քննարկմանը մասնակցել են ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Առանձնացված է 2 բաղադրիչ՝ ուղղված միջազգային համագործակցությանն ու մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրել է 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագիրը՝ ընդգծելով, որ այն արտացոլում է ՀՀ մշակույթի պետական ռազմավարության առաջնահերթությունները:

Ըստ փոխնախարարի՝ էապես ընդլայնվել են հատկացումները մշակույթի ոլորտում: 2024-2026 թթ. բյուջետային հայտում և միջնաժամկետ ծախսային ծրագրում նա առանձնացրել է 2 հիմնական բաղադրիչ՝ միջազգային համագործակցության ընդլայնման և մարզերում մշակութային կյանքի ակտիվացման ուղղություններով:

«21-րդ դարում խոսել մշակութային կյանքի ակտիվացման և մշակութային քաղաքականության մասին, առանց միջազգային կառույցների հետ սերտ համագործակցության և ճանաչելի դարձնելու, անհնար է պատկերացնել: Շատ կարևոր է նաև մշակութային գործունեությունը չկենտրոնացնել մայրաքաղաքում, այլ տարածել և հասանելի դարձնել նաև մարզերում՝ տարբեր ծրագրերի ու հստակ քաղաքականության միջոցով»,- ասել է Արա Խզմալյանը:Այս առումով առաջիկա անելիքներից նա ընդգծել է, որ Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ նախատեսվում է հրատարակել անգլերեն պատկերագիրք՝ նվիրված կոմպոզիտորի գործունեությանը: Մարզերում մշակութային կյանքի գործունեությունն ապահովելու տեսանկյունից պետական քաղաքականությամբ նախանշված է մշակութային տները հանրային կյանք վերադարձնելն ու դրանք կենսունակ դարձնելը՝ նաև մայրաքաղաքի գեղարվեստական մշակույթի արդյունքը մշակույթի տներում ներկայացնելով:

Նախարարի տեղակալը ներկայացրել է կրթամշակութային գործունեության՝ նախորդ տարվա արդյունքները. 2022 թ. շուրջ 20.000 աշակերտներ մասնակցել են տարբեր նախագծերի՝ «Դասարվեստ», Դասարան+դասական», «Քո արվեստը դպրոցում», «Զարդագիր» և այլն: Այս տարվա համար հատկացումներն ավելացել են:

Քննարկման մասնակիցները վերահաստատել են մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված քաղաքականության առաջնահերթությունը՝ շեշտադրելով ուշադրության կենտրոնացումը երաժշտական և արվեստի դպրոցներին: Նախատեսվում է համերգաշարերի կազմակերպում՝ նախանշելու տաղանդավոր երեխաների կարիերայի ճանապարհը՝ պետական ուշադրության տակ պահելով նրանց զարգացման ընթացքը: Արա Խզմալյանն ընդգծել է, որ սահմանված կարգով կարիքների գնահատումից հետո ընդլայնվել է նաև երաժշտական գործիքների ձեռքբերման բյուջեն: Կարևորվել է գործիքների նկատմամբ հատուկ վերաբերմունքի ձևավորման մշակույթը: Տեղեկացվել է, որ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը պետական աջակցությամբ շուտով կունենա երգեհոն, ինչն աննախադեպ ձեռքբերում է երաժշտական միջավայրի համար:

Քննարկմանն անդրադարձ է եղել 2024 թ. նախատեսվող 2 մեծ միջոցառման՝ նվիրված Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակներին: «Հայ-ֆրանսիական և հայ-վրացական համատեղ հայտ ենք ներկայացրել 2 մեծանուն հայերին ընդգրկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների օրացույցում»,- իրազեկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ այս համատեքստում ևս ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը ճանաչելիության բարձրացման տեսանկյունից: Այս առումով հիշատակվել է նաև հայ մշակույթը օտարալեզու գրականությամբ հանրահռչակելու քաղաքականությունը, որը պարբերական բնույթ է կրելու:

Ներկայացվել է նաև մշակութային ենթակառուցվածքների՝ համերգային և թատերական հաստատությունների բարելավմանն ուղղված գործունեությունը, ընդգծվել դրա կարևորությունը՝ հանդիսատեսին նորովի ներկայանալու և ավելի գրավիչ պայմաններ ունենալու տեսանկյունից: «Ապահովելով ստեղծագործելու բարենպաստ պայմաններ՝ մեծացրել ենք մշակութային հաստատությունների տնօրեններին ուղղված պահանջները»,- ասել է Արա Խզմալյանը: Նա տեղեկացրել է, որ Կառավարությունը ներդրել է ֆինանսավորման նոր մոդել, համաձայն որի՝ տվյալ մշակութային կառույցը, սեփական ջանքերով մեծացնելով եկամուտները, հնարավորություն է ունենում պետությունից ստանալու նույնչափ հատկացում:

Կողմերն ընդգծել են նաև մշակութային օջախներում ներառականության ապահովման կարևորությունը ոչ միայն ֆիզիկական, այլև բովանդակային հասանելիության առումով: Կառավարության ոլորտային քաղաքականությունն ուղղված է բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի արմատավորմանը Տեղի է ունեցել քննարկում նաև սպորտի ոլորտի 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի վերաբերյալ: Հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է՝ ծրագիրը ներառում է մասսայական սպորտի և մեծ նվաճումների սպորտի ենթաոլորտները, իսկ Կառավարության ոլորտային քաղաքականությունն ուղղված է բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի արմատավորմանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով բնակչության առողջության ամրապնդմանը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ Կառավարությունը խրախուսում է նաև մարզական բարձր արդյունքները միջազգային մրցասպարեզներում, աջակցում է մարզական ֆեդերացիաների գործունեությանը: Մեծ նվաճումների սպորտի ոլորտում, մասնավորապես, աջակցություն է տրամադրվում հայ մարզիկներին՝ պատշաճ պատրաստվելու և մասնակցելու հեղինակավոր մրցաշարերին, այդ թվում՝ պարալիմպիկ, առանձին մարզաձևերի զարգացմանը, խրախուսվում են նվաճումներ արձանագրած մարզիկները և ոլորտի աշխատակիցները։ Հայաստանի դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն առաջարկել է քննարկել ձմեռային Օլիմպիական խաղերի նախապատրաստության համար ֆինանսական աջակցության տրամադրումը բյուջետային հայտում ներառելու հարցը, ինչպես նաև որոշ հարցեր քննարկել մարզագույքի և մարզահագուստի հատկացումների վերաբերյալ:

2022 թվականին ամբողջովին վերանայվել են մասսայական սպորտի միջոցառումները և հաստատվել են «Վարչապետի գավաթ» անվանակարգի տակ սիրողական խճուղավազքի (կրոսավազքի), սեղանի թենիսի, խճուղային հեծանվավազքի, լողի մրցաշարեր, այլ մասսայական միջոցառումներ, աջակցություն համայնքներին մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար, Համաշխարհային ունիվերսիադային Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակության մասնակցության ապահովման միջոցառումներ: 2023-2025 թվականներին ծրագրում ընդգրկված միջոցառումները փոփոխվում են՝ կախված միջազգային մրցաշարերի ժամանակացույցից: Հավելյալ միջոցներ են նախատեսվել ադապտիվ սպորտին:

Դիտումների քանակ30
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Առատաշենում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել 18:2112 Մայ, 2026
  • Խորհրդարանում դեղերի ոչնչացման կարգի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել 18:1312 Մայ, 2026
  • Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՆԳ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 18:0212 Մայ, 2026
  • Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Սիսիանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 17:5412 Մայ, 2026
  • Նյու Յորքում քննարկվել են «Մեկ առողջություն» օրակարգը և COP17-ի նախապատրաստական աշխատանքները 17:4312 Մայ, 2026
  • Հարավային Կովկասում Ռուսաստանն անփոխարինելի է. Կալուգին 17:3412 Մայ, 2026
  • ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում 17:2712 Մայ, 2026
  • Կանայք՝ գիտության աշխարհում 17:2012 Մայ, 2026
  • ԱՆԻՖ-ի դուստր ընկերության ֆոնդի կողմից պետությանը կվերադարձվի 3,7 միլիարդ դրամ 17:1412 Մայ, 2026
  • Եվրամիությունը մարդասիրական նպատակներով 20 մլն եվրո կտրամադրի Թուրքիային 17:1212 Մայ, 2026
  • Lուրեր 17:00 | Դատախազությունը պահանջում է դադարեցնել գեներալ Մանվելի կնոջ և Շանթի Յուրայի պայմանագրերը 17:0012 Մայ, 2026
  • Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 13-րդ մրցույթի մասնակիցները 16:5112 Մայ, 2026
  • Կասեցվել է «Մաքուր երկաթի գործարան» ընկերության վառարանի շահագործումը. ներկայացվել է շուրջ 17 մլն դրամի վնասի փոխհատուցման պահանջ. ԲԸՏՄ 16:3912 Մայ, 2026
  • ԱԺ-ում ԵԽԽՎ պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում նախընտրական ու քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր 16:3312 Մայ, 2026
  • Փաշինյանը պարզաբանել է, թե ինչ էր նշանակում Արարատ Միրզոյանի՝ «թուրքերն այսօր բացում են» արտահայտությունը 16:1712 Մայ, 2026
  • ՄԻՊ-ը Ադրբեջանում պահվող հայերի հարցը բարձրացրել է շուրջ 250 միջազգային հանդիպումներում 15:5812 Մայ, 2026
  • Մեկնարկել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ 2026 թվականի ապրիլի վճարման գործընթացը. ՄՍԾ 15:3912 Մայ, 2026
  • Մոսկվային անհիմն են մեղադրում Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների համար. ՌԴ ԱԳՆ 15:2412 Մայ, 2026
  • Եվրոպան պետք է ուղիղ երկխոսության մեջ մտնի Ռուսաստանի հետ. Ստուբ 15:0912 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել 15:0412 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Ձերբակալվել են մի շարք անձինք. ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակվել 15:0012 Մայ, 2026
  • Կաշառք Բաղրամյան համայնքի բնակիչներին՝ «Ուժեղ Հայաստան»-ին ընտրելու պայմանով 14:5712 Մայ, 2026
  • Ի գիտություն մշակութային աճուրդներով հետաքրքրված կազմակերպությունների 14:5312 Մայ, 2026
  • Մեր նպատակն է տնտեսության դիվերսիֆիկացումը և հայկական արտադրանքի համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին. էկոնոմիկայի փոխնախարար 14:4612 Մայ, 2026
  • Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել 14:3112 Մայ, 2026
  • Ռուսաստանը պետք է ավարտի այս պատերազմը. Զելենսկի 14:2812 Մայ, 2026
  • Սահմանվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը 14:2312 Մայ, 2026
  • Դատախազությունը միջնորդագրեր է ներկայացրել Նազիկ Ամիրյանի և Վարշամ Ղարիբյանի հետ կնքված՝ Սևանա լճի հողամասերի վարձակալության պայմանագրերը դադարեցնելու վերաբերյալ 14:1812 Մայ, 2026
  • Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը 14:1512 Մայ, 2026
  • Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 14:1012 Մայ, 2026
  • «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչները կվերապատրաստվեն. ստորագրվել է հուշագիր 14:0412 Մայ, 2026
  • Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Գառնիի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 13:4712 Մայ, 2026
  • Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի. սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 13:2912 Մայ, 2026
  • Իրանական առաջարկին այլընտրանք չկա. Ղալիբաֆ 13:1412 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | 2007-ի գործարքները դատարանը անվավեր է ճանաչել․ 14 հողամաս կվերադարձվի համայնքին 13:0012 Մայ, 2026
  • «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 503 մլն դրամի հարկ է վճարել 12:5812 Մայ, 2026
  • «Սամվել Կարապետյանդ էլ հետը 180 000-ով փող ա բաժնում». ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով նոր տեսանյութ է հրապարակել 12:4512 Մայ, 2026
  • ՀՀ-ում YouTube-ի Գործընկերային ծրագրի ընդլայնման հիմքում ԱՄՆ-Հայաստան տեխնոլոգիական համագործակցության օրակարգն է. Դեյվիդ Ալեն 12:3612 Մայ, 2026
  • Իրանը և Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժը ընդհանուր սահմանին 12:1712 Մայ, 2026
  • ՊԵԿ նախագահը և ԵՊՀ ռեկտորը համագործակցության հուշագիր են ստորագրել 11:5612 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:4512 Մայ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր 11:4212 Մայ, 2026
  • Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է 11:3112 Մայ, 2026
  • Հայաստանի եվրոպական ճանապարհը կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերություններում համակարգային փոփոխությունների. Կալուգին 11:2812 Մայ, 2026
  • Արտաշատում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 11:2312 Մայ, 2026
  • Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը Հայաստանի համար մրցակցային առավելություններ է ստեղծում. Կալուգին 11:1812 Մայ, 2026
  • Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ 11:1412 Մայ, 2026
  • Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք 11:0612 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Արզնի գյուղում 11:0212 Մայ, 2026
  • Ապահովագրության առանցքային այս բարեփոխման փուլում կրկնապատիկ մեծ է ձեր դերը. Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի մասնագիտական օրվա առթիվ 10:5912 Մայ, 2026
  • Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր 10:4912 Մայ, 2026
  • Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի 10:1012 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | Կրթական հաստատությունը կրթության համար է. ով չի հասկացել՝ կհասկացնենք. ԿԳՄՍ նախարար 10:0012 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել 09:5012 Մայ, 2026
  • Քննարկվել են ծառայության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր․ ՓԾ տնօրենն աշխատանքային այցով գտնվել է Տավուշում 09:3012 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:1312 Մայ, 2026
  • Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Հայրապետյան 08:5912 Մայ, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:4112 Մայ, 2026
  • Տեղի է ունեցել COP17-ի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հանդիպում, ներկայացվել են համաժողովի հիմնական առաջնահերթությունները 08:1312 Մայ, 2026
  • Տավուշում վագոն-տնակ է այրվել 08:0012 Մայ, 2026
  • Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում 01:0012 Մայ, 2026
  • Թրամփի կողմից իրանական առաջարկի մերժման ֆոնին նավթի գները բարձրացել են 00:4712 Մայ, 2026
  • Բա ո՞վ, եթե ոչ մենք. ըստ Շիրինյանի՝ հայ ժողովրդի համար կենսական է քրիստոնեական ժողովրդավարությունը 00:3512 Մայ, 2026
  • Մենք ավելի լավ գիտենք՝ երբ է այդ որոշումը կայացնելու պահը. Փաշինյանն արձագանքում է Պուտինին 00:2412 Մայ, 2026
  • «Միասնության թևեր» կուսակցության հանդիպումները՝ Վանաձորում 00:0412 Մայ, 2026
  • «Լուսավոր Հայաստանը» նախընտրական հանդիպումները խորհրդանշական վայրերում է կազմակերպում 23:5011 Մայ, 2026
  • «Նորարարություն և մտավոր սեփականություն․ գաղափարից մինչև պաշտպանություն». կբանախոսի Ավետիս Պերյանը․ «Իմ քայլը» հիմնադրամ 23:3811 Մայ, 2026
  • Չեն ասելու Բրազիլիա, ասելու են Աբովյան, ՀՀ. Ծառուկյանը՝ Հիսուսի արձանի, իր կապերի, ծրագրերի մասին 23:1611 Մայ, 2026
  • «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը քարոզչական անակնկալներ է խոստանում 23:0011 Մայ, 2026
  • ԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին 22:3911 Մայ, 2026
  • Կառավարությունը կընդառաջի իրազեկման արշավին աջակցելու խնդրանքին. վարչապետի աշխատակազմ 22:2511 Մայ, 2026
  • Տիգրան Ենոքյանը նշանակվել է ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար 22:1511 Մայ, 2026
  • Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ 22:0211 Մայ, 2026
  • Ջրային ոլորտի մարտահրավերներն ու լուծումները՝ Ջրային կոմիտեի և ՀԿ-ների քննարկման օրակարգում 21:5711 Մայ, 2026
  • Բախ և Նարեկացի. հավերժական զրույց 21:4411 Մայ, 2026
  • Դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն․ ԲԴԽ 21:2111 Մայ, 2026
  • Հանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնում ENNRHI-ի հայտարարությամբ արված մի շարք արձանագրումների առնչությամբ․ ԿԿՀ 21:0611 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ. վարչապետ 21:0011 Մայ, 2026
  • Մայիս 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5211 Մայ, 2026
  • ԵՄ Խորհուրդը վերականգնել է ԵՄ-Սիրիա համագործակցության համաձայնագրի ամբողջական կիրառումը 20:4011 Մայ, 2026
  • Էներգիայի պահեստավորման կայանի կառուցման լիցենզիան կտրվի մրցույթով 20:3411 Մայ, 2026
  • Վենետիկի արվեստի 61-րդ միջազգային բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարը 20:2811 Մայ, 2026
  • Սրտի ռիթմավար սարքի տեղադրում՝ առողջության ապահովագրությամբ 20:2211 Մայ, 2026
  • Հունգարիան կվերանայի Ռուսաստանի հետ համագործակցությունը «Պակշ» ատոմակայանի հարցում 20:1611 Մայ, 2026
  • Գուտերեշը հայտարարել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լեգիտիմության ճգնաժամի մասին 20:0811 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիս 11. 2026 20:0011 Մայ, 2026
  • ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆ 19:5011 Մայ, 2026
  • Գիտությամբ զբաղվելն ինքնին արժեքավոր գործունեություն է. ԿԳՄՍ նախարարը մասնակցել է «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովի բացմանը 19:4011 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.05.2026 19:3211 Մայ, 2026
  • Թվային տեխնոլոգիաներ՝ ապահովագրական համակարգում 19:2211 Մայ, 2026
  • Հունգարիայի նոր կառավարությունը պատրաստ է աջակցել և՛ Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, և՛ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին 19:1011 Մայ, 2026
  • Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտե 19:0311 Մայ, 2026
  • Շրյոդերը չի կարող միջնորդ լինել. Կալաս 18:5411 Մայ, 2026
  • «Եվրատեսիլ 2026». Ավստրիայից, ուղիղ, Առաջինով 18:4611 Մայ, 2026
  • Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարություն 18:4011 Մայ, 2026
  • Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 18:3311 Մայ, 2026
  • Քանաքեռավանի նախկին համայնքապետը կեղծ աճուրդներով 605 մլն դրամի վնաս է պատճառել 18:2611 Մայ, 2026
  • Կոտայքի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի 18:1711 Մայ, 2026
  • Դեսպան Խաչատրյանը և Ֆրանկոֆոնիայի ադմինիստրատորը քննարկել են ՖՄԿ շրջանակներում համագործակցության օրակարգային հարցեր 18:0911 Մայ, 2026
  • Հայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:0211 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015