• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առկա դինամիկան. Մեծ բանավեճ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առկա դինամիկան.... 22:34
Այլ հայացք 102-րդ ռազմաբազայի խնդրին Այլ հայացք 102-րդ ռազմաբազայի խնդրին 15:32
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում Tour of Armenia-ի եզրափակիչ՝... 13:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Պետք է չափանիշներ ձևավորենք բոլոր ոլորտներում, որպեսզի կարողանանք բովանդակային և որակական վերահսկողություն իրականացնել. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
17:1720 Մար, 2023

Պետք է չափանիշներ ձևավորենք բոլոր ոլորտներում, որպեսզի կարողանանք բովանդակային և որակական վերահսկողություն իրականացնել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել են Կառավարությանը ենթակա տեսչական մարմինների 2022 թ. գործունեության հաշվետվությունները:

Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, շրջակա միջավայրի նախարարները, տեսչական մարմինների ղեկավարները, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տեսչական մարմինների ղեկավարները վարչապետին զեկուցել են 2022 թ. կատարված աշխատանքների վերաբերյալ:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվել է շուրջ 2400 վերահսկողական միջոցառում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատանքային իրավունքի՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ուղղություններով: Արձանագրվել է 500 խախտում, տուգանքի չափը կազմել է շուրջ 917 մլն ՀՀ դրամ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շուրջ 240 վերահսկողական միջոցառում է իրականացրել՝ մթնոլորտային օդի պահպանության, ջրային, հողային, ընդերքի ռեսուրսների օգտագործման ու պահպանության, կենդանական և բուսական աշխարհի օգտագործման և պահպանման, վտանգավոր նյութերի, արտադրության և սպառման թափոնների ուսումնասիրության ուղղություններով։ Ստուգումների արդյունքում արձանագրվել է 2393 իրավախախտում, կիրառվել է 99 մլն ՀՀ դրամի տուգանք, կասեցումների թիվը՝ 27: Հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման 41 դեպք: Նշված ուղղություններով իրականացվել են նաև կանխարգելիչ միջոցառումներ:

Կրթության տեսչական մարմնի կողմից նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում իրականացվել է 212 ստուգում, արձանագրվել է 1544 խախտում: 2022 թ. մեկնարկել է «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագիրը, որի շրջանակում գնահատվել են ուսուցիչների մեթոդական և տեխնոլոգիաների կիրառման հմտությունները, մասնագիտական գիտելիքները, արդյունքում տրամադրվել են կրթական գործընթացի վերաբերյալ ցուցումներ: 40 դպրոցում կատարվել է աշակերտների մնացորդային գիտելիքների ստուգում, ԿԳՄՍՆ-ի կողմից միջոցառումներ են ձեռնարկվել կրթության որակի արդյունքների բարելավման ուղղությամբ:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 568 ստուգում է իրականացրել ոչ պարենային արտադրանքի անվտանգության, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղների, ծխախոտային արտադրատեսակների, նյութական պահուստի և արտադրական կանեփի բնագավառներում, արձանագրված խախտումների թիվը կազմել է 446: Կայացվել է վարչական պատասխանատվության ենթարկելու մասին 461 որոշում, տուգանքի չափը կազմել է շուրջ 139 մլն ՀՀ դրամ:

Նշվել է, որ 2022 թ. ՇՎՏՄ-ն ձեռք է բերել լաբորատոր սարքավորումներ, ինչը թույլ կտա վերազինել և բարելավել ենթակառուցվածքները:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացրել է 3217 վերահսկողական միջոցառում, որի շրջանակում հայտնաբերվել է 1425 խախտում, կայացվել է վարչական պատասխանատվություն կիրառելու մասին 1212 որոշում, նշանակվել է մոտ 102 մլն ՀՀ դրամի չափով տուգանք: Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացված դիտարկումների շրջանակում արձանագրվել է մակնշման պահանջների անհամապատասխանության՝ 667, ժամկետանց սննդամթերքի շրջանառության՝ 229, սանիտարահիգիենիկ նորմերի չպահպանման՝ 71 դեպք: Մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվել է 270 ստուգում, խախտումների թիվը՝ 93: Գրանցվել է սննդային գործոնով պայմանավորված թունավորման 7 դեպք. ընդհանուր առմամբ, պետություն-տնտեսվարող համագործակցային աշխատանքի արդյունքում թունավորման դեպքերի թիվը նվազել է 2 անգամ, թունավորվածներինը՝ 7.5 անգամ: Կասեցվել է 78 արտադրական գործունեություն, որից 57-ն արդեն վերաբացվել են, 21-ի կողմից խախտումները շտկման փուլում են:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվել է 1490 ստուգում՝ տրանսպորտի, էներգետիկայի և էներգասպառման, հրդեհային և տեխնիկական անվտանգության, քաղաքաշինության, գեոդեզիայի և հողօգտագործման ուղղություններով, արձանագրվել է 8943 խախտում: 1204 կրթական և 189 նախակրթական հաստատությունում իրականացվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ, բացահայտվել են համապատասխանաբար 4595 և 1337 խախտում, 338 առողջապահական օբյեկտում արձանագրվել է 2019 խախտում: Երևանում գտնվող 209 բենզալցակայանի հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում արձանագրվել է 578 խախտում, 27.000-ից ավելի դիտարկում է իրականացվել տրանսպորտի անվտանգության բնագավառում, քաղաքաշինության ոլորտում բացահայտվել է 271 ինքնակամ կառույց:

Կիրառվել է 2760 վարչական տուգանք՝ 466 մլն ՀՀ դրամի չափով:

Տեսչական մարմինների ղեկավարներն իրենց զեկույցներում նշել են, որ հաշվետու տարում նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ, իրականացվել են հանրային իրազեկման միջոցառումներ, վերահսկողության գործընթացում ներդրվել են թվային գործիքներ: Տեղեկատվություն է ներկայացվել նաև կառուցվածքային բարեփոխումների և կադրային համալրվածության վերաբերյալ:

Վարչապետին ներկայացվել են նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից կատարված աշխատանքներն ու օրենսդրական նախաձեռնությունները: Նշվել է, որ վերլուծության արդյունքում վեր են հանվել որոշ խնդիրներ, որոնք անհրաժեշտ են դարձնում վերահսկողության ռազմավարական մոտեցումների հստակեցումը և ըստ այդմ՝ տեսչական գործառույթների, ընթացակարգերի, գործիքակազմի լավարկումը:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն զեկույցների վերաբերյալ, արծարծվել են ներկայացված թեմաներին վերաբերող հարցեր, քննարկվել են հետագա անելիքները:

Վարչապետն անդրադարձել է վերահսկողության ռազմավարության խնդրին՝ կարևորելով քաղաքականությունների մշակման գործընթացի վրա տեսչական վերահսկողության արդյունքների ազդեցության գնահատումը և ստանդարտների մշակումը: 

«Մենք պետք է չափանիշներ ձևավորենք բոլոր ոլորտներում, որպեսզի կարողանանք բովանդակային և որակական վերահսկողություն իրականացնել»,- նկատել է Կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը խոսել է տեսչական համակարգում թվային գործիքակազմի շարունակական ներդրման մասին, որը թույլ կտա զարգացնել համակարգերի փոխգործելիության մակարդակը և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:

Երկրի վարչապետն ընդգծել է մի շարք ուղղություններով բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը և խորհրդակցության արդյունքներով տվել հանձնարարականներ:

Դիտումների քանակ190
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ 23:1913 Սեպ, 2026
  • Հրդեհ Էջմիածնում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից բնակարաններ 23:0313 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի հաղթողի կոչմանն արժանացած Սիմոնե Ռականին մրցանակը հանձնել է վարչապետը 22:5213 Սեպ, 2026
  • Չի կարողանում իր տարածքը պաշտպանել, ուր մնաց՝ մեզ Թուրքիայից պաշտպանի. փորձագետը՝ ռազմաբազայի մասին 22:4913 Սեպ, 2026
  • Վարչապետի տիկնոջ սկսած արշավը դարձել է ընտանեկան բռնության դեմ օրենսդրական փաթեթի հիմք 22:4413 Սեպ, 2026
  • Ամփոփվեց Tour of Armenia մրցաշարը. այն կլինի շարունակական. վարչապետ 22:3013 Սեպ, 2026
  • Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհից հեռացրել են տապալված ծառը՝ վերականգնելով երթևեկությունը 22:2213 Սեպ, 2026
  • Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առկա դինամիկան. Մեծ բանավեճ 21:5913 Սեպ, 2026
  • Անշարժ գույքի շուկայում գործարքների և գների աճը տրամաբանված է, ըստ մասնագետների, միտումը կպահպանվի 21:4213 Սեպ, 2026
  • Լուրեր | ՀՀ-ում ռուսական ռազմաբազան խոտանված մեքենայի նման ընդամենը տեղ է զբաղեցնում. փորձագետ 21:0013 Սեպ, 2026
  • Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան 20:3013 Սեպ, 2026
  • «Սարոյանը սիրում էր Հայաստանը, սիրում էր հայ լինելը» | Հարցազրույց Սքոթ Սեդրակյանի հետ 20:0313 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 13.09.2026 19:2313 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հետևողական հսկողական միջոցառումները անտառների պահպանության ուղղությամբ 18:5113 Սեպ, 2026
  • Tour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆ 18:3513 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Tour of Armenia հեծանվավազքի մրցանակաբաշխությանը 17:3913 Սեպ, 2026
  • Նոր խթան Հայաստանի հեծանվային սպորտին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:1613 Սեպ, 2026
  • Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին 16:5713 Սեպ, 2026
  • Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը 15:1713 Սեպ, 2026
  • Հանրապետությունում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է․ եղանակը Հայաստանում 14:1913 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երևանյան փուլի առաջին շրջանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:5013 Սեպ, 2026
  • Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում 13:3413 Սեպ, 2026
  • #DipTalk դեսպանների հետ. նոր դեսպանությունների հիմնում 13:1913 Սեպ, 2026
  • Ղազար Միրզոյանի տիեզերական ճամփորդությունը 13:1613 Սեպ, 2026
  • Մեր ժամանակների հերոսը․ Հասմիկ Մովսիսյան 13:1413 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում 13:1013 Սեպ, 2026
  • Վարչապետը Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել է պատարագի 13:0413 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարք Իջևանում և Հայաստանի այլ քաղաքներում 12:2413 Սեպ, 2026
  • «Ֆլեշ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 294 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 12:1513 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզում 11:2913 Սեպ, 2026
  • Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ 11:2613 Սեպ, 2026
  • Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը 10:2613 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0913 Սեպ, 2026
  • Նոր մասնագիտությունների առաջին շրջանավարտները 00:5713 Սեպ, 2026
  • Արմեն Սարգսյանի «Բացակայություններ»-ը՝ ընթերցողի սեղանին 00:4213 Սեպ, 2026
  • Պատրաստ ենք գործակցել BRICS-ի պետությունների հետ՝ հանուն տարածաշրջանային խաղաղության. Սի Ծինփին 00:2713 Սեպ, 2026
  • Ֆրանսիս Վեբեր՝ աշխարհահռչակ ֆիլմերի հայ սցենարիստը 00:1013 Սեպ, 2026
  • Գյումրիում հարևանների միջև ծեծկռտուքի հետևանքով 26-ամյա երիտասարդ է մահացել 23:4512 Սեպ, 2026
  • Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կմ. հայտնի են Tour of Armenia-ի երրորդ մրցափուլի հաղթողները 23:2312 Սեպ, 2026
  • Բարձր վարձատրվող հեշտ աշխատանք են առաջարկում և գումար հափշտակում. 15 տուժող դիմել է իրավապահներին 22:5512 Սեպ, 2026
  • Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն 22:1212 Սեպ, 2026
  • Խնդիրներ հանրակրթության ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5012 Սեպ, 2026
  • ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով 21:2112 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայության ղեկավարությունն աշխատանքային այցով Տավուշում էր 21:0612 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ գործարարի դիմումով գործ՝ Օզի դեմ. ԱՄՆ պաշտոնյան հայտնի է հակահայ պնդումներով 21:0012 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 20:5812 Սեպ, 2026
  • Առաջին օգնություն. գիտելիք, որը կարող է կյանք փրկել 20:5212 Սեպ, 2026
  • Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը 20:4712 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:3612 Սեպ, 2026
  • Կհայտարարվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին 20:2212 Սեպ, 2026
  • Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանները՝ տավուշցի երեխաներին հյուր 20:0812 Սեպ, 2026
  • Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը 19:5512 Սեպ, 2026
  • Պեղումներ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել 19:3812 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 19:2312 Սեպ, 2026
  • Թեհրանը չի խոնարհվելու. Փեզեշքիան 19:1112 Սեպ, 2026
  • ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters 18:4912 Սեպ, 2026
  • ՔՊ քաղաքական ժողովից հետո. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2812 Սեպ, 2026
  • ՌԴ-ի դեմ «դժոխային» պատժամիջոցները քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ 18:1612 Սեպ, 2026
  • Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին 17:5912 Սեպ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:4112 Սեպ, 2026
  • 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին 17:3612 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ 17:1412 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Արևելք-Արևմուտք նավթամուղը՝ ԱԹՍ-ների թիրախում. Սաուդյան Արաբիան չի պատասխանի 17:0012 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 16:4612 Սեպ, 2026
  • Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել 16:1812 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:5912 Սեպ, 2026
  • Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա 15:4912 Սեպ, 2026
  • Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար 15:4112 Սեպ, 2026
  • Հուլիսին ՀՀ համախառն միջազգային պահուստների մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 6 մլրդ դոլար 15:2712 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է 15:0212 Սեպ, 2026
  • Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր» 14:5812 Սեպ, 2026
  • Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան 14:4112 Սեպ, 2026
  • Սևանի ափին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:2912 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը 14:1112 Սեպ, 2026
  • Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին 13:5212 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 12-17-ը Արարատյան դաշտում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:3312 Սեպ, 2026
  • Իրաքի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթատարին 13:1912 Սեպ, 2026
  • Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները 13:0712 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | «Վարչապետի գավաթ»-ի հեծանվավազքի հաղթողներին կպարգևատրի օլիմպիական խաղերի չեմպիոնը 13:0012 Սեպ, 2026
  • Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար 12:3412 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3212 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2112 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը 11:1812 Սեպ, 2026
  • Հայաստանում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները 11:1512 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:0812 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում 10:3012 Սեպ, 2026
  • Սևանի սեզոնի համարյա փակումը․ Նիկոլ Փաշինյան 10:0912 Սեպ, 2026
  • Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:5312 Սեպ, 2026
  • 80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:3112 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը 09:2312 Սեպ, 2026
  • Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5112 Սեպ, 2026
  • Օրը սկսել ենք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3312 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2412 Սեպ, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 310 մլն դրամի հարկ է վճարել 01:0012 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է հրադադար հաստատել ընդունելի պայմաններով, այլ ոչ թե վերջնագրերով. Բուդանով 00:4512 Սեպ, 2026
  • Ներկայացվել են «L’Œuvre d’Orient» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջիկա նախագծերը 00:1912 Սեպ, 2026
  • Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի. գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է 00:0412 Սեպ, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելության հրավերները 23:4411 Սեպ, 2026
  • ՀՀ-Լեհաստան ռազմատեխնիկական գործակցությունն ամրապնդվում է 23:1811 Սեպ, 2026
  • Մայր թատրոնի 105-րդ թատերաշրջանը կբացվի «Ռոմեո և Ջուլիետ»-ով 22:5911 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015