• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող որևէ երկիր չի զարգանում. Կոպալյան Բաց հարթակ. Ռուսաստանի ազդեցության... 20:48
Վրաստանը 2025-ին ԵՄ երկրներից արտաքսված քաղաքացիների թվով երկրորդ տեղում է. «Հարևաններ» Վրաստանը 2025-ին ԵՄ երկրներից... 20:23
Ժողովրդավարական համախմբում կուսակցության խոստումները Ժողովրդավարական համախմբում կուսակցության խոստումները 19:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
2022 թ. արդյունքներով Կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը. ՀՀ վարչապետ
Քաղաքականություն
17:0814 Մար, 2023

2022 թ. արդյունքներով Կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարությունում հանդես է եկել մամուլի ասուլիսով, որին մասնակցել են 4 տասնյակից ավելի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Նախքան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելը երկրի վարչապետը բացման խոսք է ունեցել, որում, մասնավորապես, նշել է.

«Փետրվարի 28-ին Ազգային ժողով է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի՝ 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց:

Սա կարևորագույն փաստաթուղթ է, որը, իհարկե, առաջիկայում մանրամասն կքննարկվի Ազգային ժողովում: Զեկույցի խորհրդարանական քննարկումներից առաջ պատեհ համարեցի հրավիրել նաև այս ասուլիսը՝ նախորդ տարվա արդյունքների և խնդիրների, ինչպես նաև արտաքին և ներքին քաղաքական ընթացիկ վիճակի մասին լրագրողների հետ հարցուպատասխանի ժանրով խոսելու համար:

Վերադառնալով զեկույցին՝ նշեմ, որ 2022 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը:

Աշխարհաքաղաքական խորացող անկայունությունը, աշխարհակարգի և միջազգային անվտանգության ոլորտներում ակնհայտ դարձող անորոշություններն ու լարվածություններն ավելի են սրում Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության սպառնալիքները:

2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ագրեսիան ընդդեմ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիան, նոր ագրեսիայի չվերացող վտանգը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորված չլինելը, ադրբեջանական զինուժի ներխուժումները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումների դադարեցումները և դրանց հետևանքով Լեռնային Ղարաբաղում ծայր առած հումանիտար, էներգետիկ և բնապահպանական ճգնաժամերը Հայաստանի կառավարությանը թույլ չեն տվել լիարժեք կենտրոնանալ զարգացման օրակարգերի իրագործման վրա:

Այսուհանդերձ, 2022 թվականը դարձել է լայնածավալ բարեփոխումների տարի: Կառավարությունը որդեգրել է անվտանգային մարտահրավերների պայմաններում բարեփոխումների, պետական ինստիտուտների կայացման և հանրապետության զարգացման օրակարգից չշեղվելու քաղաքականություն:

Արդյունքում, 2022 թվականն ամփոփվել է վերջին 15 տարիների համար աննախադեպ՝ 12,6 տոկոս տնտեսական աճով: 2022 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 926 մլրդ ՀՀ դրամ, որը 2017 թվականի նկատմամբ ավելի է 768 մլրդ ՀՀ դրամով կամ 2 մլրդ 20 մլն ԱՄՆ դոլարով կամ 66,3 տոկոսով, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ 670 մլրդ ՀՀ դրամով կամ 1 մլրդ 820 մլն ԱՄՆ դոլարով կամ 53 տոկոսով:

2022 թվականին շարունակվել է գրանցված աշխատատեղերի թվի աճը: Դեկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի՝ Հայաստանի պատմության բացարձակ ռեկորդ՝ 704 000 աշխատատեղ: Սա նշանակում է, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է 156 431 աշխատատեղ:

2022 թվականին գործազրկությունը նվազել է և կազմել 13 տոկոս՝ 2018 թվականի 19 տոկոսի համեմատ: Ընդ որում՝ 2022 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 11,6 տոկոս, որը վերջին 14 տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշն է:

2022 թվականի ընթացքում ֆիզիկական անձանց հիփոթեկային վարկի տոկոսների գծով վերադարձվել է 36,5 մլրդ ՀՀ դրամ եկամտային հարկ, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է 31,8 մլրդ ՀՀ դրամով կամ շուրջ 680 տոկոսով: Ծրագրի շահառուների թիվը 2022 թվականին կազմել է 29 197 անձ, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցել է 25 176 անձով կամ 626 տոկոսով: Սա նշանակում է, որ 2018 թվականից ի վեր մոտ 25 176 ընտանիք նոր բնակարան է ձեռք բերել նորակառուց շենքերում:

2022 թվականին մեկնարկել և շարունակվել են ինստիտուցիոնալ բարեփոխումները զինված ուժերի, արտաքին և ներքին անվտանգության, կրթության և գիտության, առողջապահության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, տարածքային համաչափ զարգացման, տրանսպորտի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, հակակոռուպցիոն քաղաքականության, ժողովրդավարության և մարդու իրավունքների, դատաիրավական և այլ համակարգերում:

Կառավարությունը շարունակել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն վարել: Այսուհանդերձ, չլուծված է մնում առանցքային խնդիրը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության երաշխավորումը: Մեր գնահատականն այն է, որ այս հարցին մեկ քայլանոց լուծում գոյություն չունի: Այս հարցի լուծման համար անհրաժեշտ են միջազգային, տարածաշրջանային, ռազմաքաղաքական, ներքաղաքական իրադրության խոր վերլուծություն և դրանից բխող քայլեր: Կառավարությունը որդեգրել է հենց այս քաղաքականությունն ու գործելակերպը՝ գիտակցելով, որ ստեղծված իրավիճակը երկրի համար առաջ է բերում լրջագույն սպառնալիքներ և լրջագույն հնարավորություններ: Մեր խնդիրն է՝ ըստ այդմ կառավարել սպառնալիքները և օգտագործել հնարավորությունները:

Հարգելի լրագրողներ,

Այժմ պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին, որոնք պարտադիր չէ, որ վերաբերեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին:

Շնորհակալություն ասուլիսին մասնակցելու հրավերն ընդունելու համար»:

Դիտումների քանակ78
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿ 21:4614 Մայ, 2026
  • «Եվրատեսիլ»-ի 2-րդ կիսաեզրափակչում SIMÓN-ը ելույթ կունենա 6-րդ համարի ներքո․ ուղիղ միացում Ավստրիայից՝ 23։00-ին 21:3914 Մայ, 2026
  • Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 21:2514 Մայ, 2026
  • Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. 5-րդ գիտաժողովը՝ Դիլիջանում 21:1814 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 |Կաշառք և ընտրակաշառք, ձերբակալություններ ու փախուստի փորձ. իրավապահների արձանագրումները 21:0014 Մայ, 2026
  • Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքը․ հայտնաբերվել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը 20:5914 Մայ, 2026
  • Գլենդեյլը՝ մշակութային երկխոսության խաչմերուկ 20:5614 Մայ, 2026
  • Մայիս 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5214 Մայ, 2026
  • Հարկային նոր փոփոխություններ՝ մի շարք քրգործեր կկարճվեն 20:4714 Մայ, 2026
  • Ես ո՞ւմ համար եմ, գիտե՞ս: Քոչարյանի համար եմ. Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունը 20:4214 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.05.2026 20:3714 Մայ, 2026
  • ԵՄ-ն ավարտում է Ուկրաինայի համար 6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթի նախապատրաստումը. ֆոն դեր Լայեն 20:3214 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 14. 2026 20:2714 Մայ, 2026
  • Հորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ գործակցող բոլոր առևտրային նավերի անցման համար. Արաղչի 20:2114 Մայ, 2026
  • Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին 20:1614 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել 20:1314 Մայ, 2026
  • ՓՄՁ ոլորտը՝ Հայաստանում. խնդիրներն ու զարգացման հեռանկարը 20:0614 Մայ, 2026
  • Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավային շրջաններին. կան զոհեր 19:5814 Մայ, 2026
  • «Արտույտիկ». ժողգործիքների նորաստեղծ անսամբլ՝ Էջմիածնում 19:4914 Մայ, 2026
  • Ընտրակաշառք տալու և վերցնելու համար պատիժը նախատեսվում է խստացնել. Ալեն Սիմոնյան 19:4114 Մայ, 2026
  • Պեկինում ավարտվել են Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները 19:3114 Մայ, 2026
  • Օտարերկրացիների աշխատանքային իրավունքները՝ Պաշտպանի ուշադրության կենտրոնում 19:2414 Մայ, 2026
  • Սահմանվում են կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողների նկատմամբ պահանջները 19:1314 Մայ, 2026
  • Լիբանանի հարավային շրջաններում իսրայելական ուժերի թիրախավորման հետևանքով 20 նոր զոհ է գրանցվել 19:0214 Մայ, 2026
  • Փոխվարչապետ Գրիգորյանը և Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային բարեփոխումները 18:5314 Մայ, 2026
  • Ֆեյսբուքում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ կատարած անձը ձերբակալվել է 18:4914 Մայ, 2026
  • Կկանոնակարգվի սև և գունավոր մետաղների արտահանման գործընթացը 18:4014 Մայ, 2026
  • Պահանջել է հեռանալ պոլիկլինիկայից՝ ասելով, որ այն Սամվել Կարապետյանին է պատկանում. միջադեպ Տաշիրում. կա ձերբակալված 18:2214 Մայ, 2026
  • 49-ամյա տղամարդը 50 հազար դրամ ընտրակաշառք է տվել, ձերբակալման ժամանակ մեքենայով փորձել է դիմել փախուստի 18:1914 Մայ, 2026
  • Փրկարար ծառայության տնօրենը հերթական և արտահերթ կոչումներ է շնորհել փրկարարներին 18:0314 Մայ, 2026
  • Հայ խաղաղապահների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառում՝ Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչների մասնակցությամբ 17:4714 Մայ, 2026
  • Ձերբակալվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք 17:3214 Մայ, 2026
  • Կընդլայնվի սոցիալական բնակարանային ֆոնդը, և կնվազի հերթացուցակում գտնվող ընտանիքների թիվը 17:0814 Մայ, 2026
  • Լուրեր 17։00 | «Իրեն ասի՝ վլաստը, որ փոխվի, քո հետ էդ վախտ կխոսեմ». գաղտնալսում ընտրակաշառքի գործով 17:0014 Մայ, 2026
  • Գրիբոյեդով գյուղի մի հողամասում ոստիկանները կանեփի թփեր են հայտնաբերել 16:5414 Մայ, 2026
  • Առողջական որոշակի վիճակի քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինծառայության մեջ 16:4114 Մայ, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է ԿԸՀ․ քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր 16:2914 Մայ, 2026
  • Թրամփն ու Սին անդրադարձել են Թայվանի խնդրին 16:2214 Մայ, 2026
  • Թունյանն ընդունել է Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը 16:0814 Մայ, 2026
  • «Ապագայի դպրոց» և «Դպրոցի առաջնորդ». տեղի է ունեցել ծրագրերի ամփոփիչ համաժողովը 16:0214 Մայ, 2026
  • Հայաստանը Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում է 15:4914 Մայ, 2026
  • Ձերբակալվել են մի շարք անձինք. ընտրակաշառքի գործով «Հայաստան» դաշինքի աջակիցների ձայնագրություն է հրապարակվել 15:4614 Մայ, 2026
  • Առճակատումը վնասում է թե՛ Չինաստանին, թե՛ ԱՄՆ-ին. Սի 15:3614 Մայ, 2026
  • Նոր հուշագիր՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև 15:2414 Մայ, 2026
  • Հովհաննես Սարգսյանը նշանակվել է Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ 15:1414 Մայ, 2026
  • ՊԵԿ-ը արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր. ապրիլ ամսվա արդյունքները հրապարակվել են 15:1214 Մայ, 2026
  • 2027-ին Երևանում տեղի կունենա կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը 15:1114 Մայ, 2026
  • Չեսար Օրբելյանի պալատի վերականգնման աշխատանքներն իրականացվում են նախագծի համաձայն․ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը 15:0914 Մայ, 2026
  • Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է Սյունիքի մարզային քննչական վարչության պետ 15:0514 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Մեղադրական վերդիկտ՝ 4 անձի վերաբերյալ. Գյումրիում աղմկահարույց գործի ընթացքը 15:0014 Մայ, 2026
  • Հանդիսավոր արարողություն՝ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ 14:5814 Մայ, 2026
  • Սուրակատ Ասիյատիլովի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել 14:4614 Մայ, 2026
  • Իրանը մեղադրել է Քուվեյթին իրանական նավի վրա հարձակման համար 14:3714 Մայ, 2026
  • Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել 14:3414 Մայ, 2026
  • Կառավարությունը կապահովի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրման շարունակականությունը 14:2214 Մայ, 2026
  • Թատրոնը որպես վերասոցիալականացման միջոց․ նոր նախաձեռնություն՝ «Արմավիր» ՔԿՀ-ում 14:0914 Մայ, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:0014 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել 13:5814 Մայ, 2026
  • COP17 համաժողովին մասնակցող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի տրամադրման պետտուրքի վճարումից 13:4714 Մայ, 2026
  • Լատվիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել 13:4114 Մայ, 2026
  • Հայաստանը մարդասիրական աջակցություն կտրամադրի Լիբանանին 13:3814 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 13:2714 Մայ, 2026
  • Ժնևում ներկայացվել է Դեբեդ-Խրամի անդրսահմանային գետավազանում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ընթացքը 13:1314 Մայ, 2026
  • Էրդողանը ժամանել է Ղազախստան 13:0114 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | YouTube-ի նոր քաղաքականությունը Հայաստանում․ դիտումները վերածվում են եկամտի 13:0014 Մայ, 2026
  • Դեղերի պակասի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ նախարարություն 12:4214 Մայ, 2026
  • www.esc.vote-ում սկսվել է քվեարկություն Եվրատեսիլին չմասնակցող երկրների համար․ ինչպես քվեարկել Հայաստանի օգտին 12:3714 Մայ, 2026
  • Պետական աջակցություն կտրվի առավելագույնը 300-ի փոխարեն մինչև 1000 գլուխ տոհմային կենդանու ձեռքբերման համար 12:3414 Մայ, 2026
  • Անչափահաս աղջկա առևանգման և սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքով մեղադրական վերդիկտ է կայացվել․ գործով անցնում է նաև Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը 12:3214 Մայ, 2026
  • ԿԳՄՍ նախարարին կից խորհրդի նիստում կքննարկեն մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը 12:2614 Մայ, 2026
  • 186 մլն դրամի վերաբաշխում կկատարվի կլաստերային դպրոցներ տանող 14 ճանապարհների վերականգնման համար 12:1814 Մայ, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի Վայքում գտնվող՝ շուրջ 17 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբ 12:1114 Մայ, 2026
  • Ընտրակաշառքի գործով երկու անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. Հակակոռուպցիոն կոմիտե 12:0914 Մայ, 2026
  • Կիբեռանվտանգության ոլորտում կիրառելի միջազգային ստանդարտների ցանկ կսահմանվի. ոլորտները հայտնի են 12:0614 Մայ, 2026
  • «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են տեղի ունենում. կան ձերբակալվածներ 12:0214 Մայ, 2026
  • Ռուսական ուժերը թիրախավորել են Կիևը 12:0114 Մայ, 2026
  • Պարգևատրում Բյուրականի աստղադիտարանում․ առարկայական օլիմպիադաների հաղթողներին շնորհավորել է նախարարը 11:5414 Մայ, 2026
  • Երևանի հեռուստաաշտարակի էկրանային վահանակում գովազդի տեղադրման հնարավորություն ունեն բոլոր քաղաքական ուժերը․ ՀՀՌՑ-ի պարզաբանումը 11:4814 Մայ, 2026
  • Գործադիրն ընդունեց «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը ՀՀ-ում անցկացնելու ծախսերի նախահաշվի մասին որոշման նախագիծը 11:3314 Մայ, 2026
  • Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս տարածաշրջանում խաղաղության Բաքվի ձգտումը. Հաջիև 11:2014 Մայ, 2026
  • Հասանելի են ընտրությունների մասնակից կուսակցությունների, դաշինքների և թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը․ ԿԸՀ 11:1614 Մայ, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0014 Մայ, 2026
  • Կրիպտոակտիվների ոլորտում բացահայտվել են մի շարք իրավախախտումներ. ՊԵԿ-ի բացահայտումները 10:5914 Մայ, 2026
  • Դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանի եղբորից՝ Ռուբեն Հովսեփյանից, հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամ 10:3714 Մայ, 2026
  • Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի ժամանակ գաղտնի այցելել է ԱՄԷ․ Արաբական Միացյալ Էմիրությունները հերքում է տեղեկությունը 10:1414 Մայ, 2026
  • Աննա Վարդապետյանը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է դատախազին ներկայացվող պահանջներին 10:0914 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | Եթե երկաթուղու կոնցեսիոն կառավարումը գնի 3-րդ երկիր, ԵՄ-ն ներդրումներ կանի. փորձագետ 10:0014 Մայ, 2026
  • Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստան-Թուրքիա երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը․ դեսպանություն 09:5014 Մայ, 2026
  • Մենք պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե հակառակորդներ․ ինչ հարցեր են քննարկել Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը 09:4414 Մայ, 2026
  • Ինչը կարող է երաշխավորել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների կայունությունը․ Սին Թրամփի հետ զրույցում ընդգծումներ է արել 09:3114 Մայ, 2026
  • Ժամանակակից արվեստի և գրահրատարակչության միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտում ընդգրկված է 5 հիմնական ուղղություն 09:1714 Մայ, 2026
  • Ինչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին 08:4614 Մայ, 2026
  • Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են 08:1214 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0114 Մայ, 2026
  • Դոնալդ Թրամփը եռօրյա պետական այցով Չինաստանում է 00:4114 Մայ, 2026
  • Քարոզարշավի ընթացքը Ռեֆորմիստները գնահատում են լավ, ոգևորող, ոգեշնչող 00:2214 Մայ, 2026
  • Մեր քաղաքականությունը ութ հազար մարդու բերել է ՀՀ. ՔՊ-ն հանդիպումների շարք է անցկացրել Արագածոտնում 00:0414 Մայ, 2026
  • Արփինե Սարգսյանը ծանոթացել է Արագածոտնի մարզի հաշվառման-քննական բաժնի նոր շենքի աշխատանքային պայմաններին 23:3813 Մայ, 2026
  • «Միասին կարող ենք». «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը համար 17-ն է 23:1413 Մայ, 2026
  • Վերադարձ նախագահական մոդելին, նոր ատոմակայան, ջրի կառավարման նախարարություն. ինչ է առաջարկում ՀԱԿ-ը 23:0013 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015