• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը ֆեյք ուժի ֆեյք վարչապետի թեկնածուն է. Ստեփանյան Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 20:38
Թուրքիային և Ադրբեջանին հարվածների հետ կապված իրավիճակը կարգավորվել է. Բաղաեի. «Հարևաններ» Թուրքիային և Ադրբեջանին հարվածների... 20:35
Օրը՝ 60 վայրկյանում | 07.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.04.2026 20:22
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն. ՀՀ ԱԳՆ
Քաղաքականություն
16:4205 Մար, 2023

Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման վերաբերյալ, որում նշված է.

«Մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորել է:

Փաստերը վկայում են, որ սա նախապես ծրագրավորված և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է: Տեղի ունեցածից հետո Ադրբեջանի պաշտոնական մարմինները տեղեկություններ տարածեցին, թե իբր օպերատիվ տեղեկատվություն են ստացել, թե Հայաստանից զենք, զինամթերք ու անձնակազմ է տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ և իրացրել են այդ օպերատիվ տեղեկատվությունը:

Ադրբեջանի առաջ քաշած պաշտոնական վարկածն անհեթեթ է. նրանք չեն ներկայացրել և չեն կարող ներկայացրել այդ վարկածն ապացուցող ոչ մի փաստ ու հիմնավորում: Սա տեղի է ունենում Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումից երկու շաբաթ չանցած, որով հերքվեցին Ադրբեջանի անհեթեթ պնդումները Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումների վերաբերյալ:

ԼՂ ոստիկանության ձեռքի տակ առկա տեսանյութն ապացուցում է, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվել է ՈւԱԶ մակնիշի միկրոավտոբուսի վրա, որի մեջ եղել են ԼՂ ՆԳ նախարարության չորս աշխատակիցներ, որոնք ծառայողական նպատակներով Ստեփանակերտից ուղևորվելիս են եղել ԼՂ Հին Շեն, Մեծ Շեն գյուղեր: Ընդ որում, տեսանյութերը հիմնավորում են, որ ՈւԱԶ-ի մեջ բացի ծառայողական փաստաթղթերից և տաբելային զենքից այլ բան չի եղել:  

Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել: Գրեթե երեք ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները՝ իրենց հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ ստեղծելու միջոցով էթնիկ զտումներ իրականացնելու վերջնական նպատակով:

Հատկանշական է, որ փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումի բավարարումից հետո ադրբեջանական կողմը ոչ միայն քայլեր չի ձեռնարկել դատարանի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման իրականացման ուղղությամբ, այլ նաև ձեռնամուխ է եղել Արցախի հայ բնակչության, այդ թվում՝ քաղաքացիական անձանց նկատմամբ նոր հանցագործությունների:

Փետրվարի 28-ին ադրբեջանական զինված ուժերը կրակահերթ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի բնակչի ուղղությամբ: Հրաձգային զինատեսակների կիրառմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից զինադադարը խախտվել է նաև մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը՝ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներից:

Ադրբեջանի նշյալ գործողությունները տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ Բաքվի անկեղծության գործնական հերքումն են: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման երաշխիքների ու դրանցում միջազգային ներգրավվածության անհրաժեշտությունը:

Հայաստանի Հանրապետությունը կոչ է անում միջազգային հանրությանը, մեր տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմամբ հետաքրքրված երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողություններ սադրելու հերթական դրսևորումը և գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից իր իսկ միջազգային պարտավորությունների հետագա խախտումները բացառելու ուղղությամբ:

Ստեղծված պայմաններում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն:

Դիտումների քանակ698
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Արցախի ՆԳՆ 13:3205 Մար, 2023 Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Արցախի ՆԳՆ Հասարակություն
  • Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով Արցախի ՆԳՆ ոստիկանության ծառայողների շրջանում կան զոհ և վիրավոր 12:0905 Մար, 2023 Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով Արցախի ՆԳՆ ոստիկանության ծառայողների շրջանում կան զոհ և վիրավոր Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը կրակ է արձակել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա 11:3105 Մար, 2023 Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը կրակ է արձակել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Օրենսդրական փոփոխությունից հետո ապրանքները կվարակազերծվեն. կլինեն լիցենզավորված կազմակերպություններ 01:2108 Ապր, 2026
  • Ամբողջ իրանական ժողովրդին ուղղված սպառնալիքներն անընդունելի են․ Հռոմի Պապ 01:1508 Ապր, 2026
  • Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ճանապարհին 5 մեքենա է բախվել․ կան տուժածներ 01:1408 Ապր, 2026
  • Ապրիլի 8-ի եղանակային կանխատեսումները 00:5808 Ապր, 2026
  • Իրանին տրված վերջնաժամկետը լրանում է․ Պակիստանը Թրամփին առաջարկ է ներկայացրել 00:5608 Ապր, 2026
  • 200-ից ավելի դպրոցներ տնօրեն չունեն. նախարարությունը հավաքում է գործուղվել ցանկացողների տվյալները 00:2808 Ապր, 2026
  • Ռուսաստանը և Չինաստանը արգելափակել են Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը 00:0908 Ապր, 2026
  • Ուրիշ բան, որ պարզվի՝ ասենք 20 երկրի քաղաքացի է. Ալեքսանյանը՝ Սամվել Կարապետյանի մասին 00:0308 Ապր, 2026
  • Նախագահը ստորագրել է Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու, ինչպես նաև մի շարք այլ օրենքներ 23:3707 Ապր, 2026
  • Մայրության և գեղեցկության տոնին ՄԻՊ ուշադրության կենտրոնում Ղարաբաղից բռնի տեղահանված կանայք են 23:2507 Ապր, 2026
  • Եղե՛ք զգոն, սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ․ Ազիզյանը մանրամասնել է՝ ինչ անել 23:2207 Ապր, 2026
  • Ադրբեջանցի վարորդը Հայաստանում չի շրջել, տեսանյութն էլ Երևանից չէ. անհայտ ծագման նոր կեղծիքները 23:1407 Ապր, 2026
  • Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկnրծանվի. Թրամփ 22:5907 Ապր, 2026
  • Երևանում 4 մեքենա է բախվել. երկաթբետոնե սյունն ընկել է «Honda»-ի վրա 22:4307 Ապր, 2026
  • Ապօրինաբար օտարված տարածքները վերադարձվում են պետությանը. Նորքում անտառ կհիմնվի 22:3307 Ապր, 2026
  • ԱԳՆ-ում կայացել է հանդիպում՝ նվիրված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին 22:2107 Ապր, 2026
  • Հարցազրույց Արծվիկ Մինասյանի հետ 22:1107 Ապր, 2026
  • 3+1 փոքրիկ խմբակի մասին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 22:0807 Ապր, 2026
  • «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները 21:5507 Ապր, 2026
  • Ստեղծարար կանանց ներուժի բացահայտում 21:3607 Ապր, 2026
  • Բեզոարյան այծերի արու և էգ առանձնյակներ են ֆիքսվել Եղեգիսի անտառապետությունում 21:2007 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Ապատեղեկատվության հոսք․ կեղծ տեսանյութերի թիրախում՝ Հայաստանը | 07.04.2026 21:0007 Ապր, 2026
  • «Ալֆա-ֆարմ իմպորտ» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 580 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:5707 Ապր, 2026
  • Իրանը պետք է հարևան երկրներին փոխհատուցում տրամադրի պատճառված վնասի համար. ԱՄԷ նախագահի խորհրդական 20:5107 Ապր, 2026
  • Տեխնիկակա՞ն, թե՞ առանցքային փոփոխություն. ԱԺ արտահերթի օրակարգը 20:4407 Ապր, 2026
  • Ապրիլ 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3907 Ապր, 2026
  • ՑԱՀԱԼ-ը հայտարարել է, որ ավարտվել է Իրանի տարածքում հարվածների մասշտաբային ալիքը 20:3407 Ապր, 2026
  • Հոգատարություն և իրազեկվածության բարձրացում․ Փրկարար ծառայության հյուրերը տարեցներն էին 20:2807 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.04.2026 20:2207 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 7. 2026 20:0607 Ապր, 2026
  • Ռազմական առումով Իրանը պարտվել է և այժմ փորձում է աշխարհին տնտեսական վնաս հասցնել. Վենս 19:5707 Ապր, 2026
  • 278 հայտից 126-ը՝ հաստատված․ ներկայացվել են 2026-ի մշակութային ծրագրերը 19:4807 Ապր, 2026
  • Հայաստանում վերաբացվել է «Էրազմուս+» ազգային գրասենյակը 19:3907 Ապր, 2026
  • Վենսը Ուկրաինային մեղադրել է ԱՄՆ-ի և Հունգարիայի ընտրություններին միջամտելու համար 19:2807 Ապր, 2026
  • ԱԺ արտահերթ նիստի օրակարգային 4 նախագծերը, այդ թվում՝ ԸՕ-ի փոփոխությանն առնչվող առաջարկը, ընդունվեցին 19:2407 Ապր, 2026
  • Բանկեր-բիզնես երկխոսություն՝ Լոռու մարզում 19:1707 Ապր, 2026
  • Դաղստանում անձրևների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի կարգավիճակը կբարձրացվի 19:0607 Ապր, 2026
  • Լուրեր 19:00 | Կարկանդակից մինչև ընտրական օրենսգիրք․ ԱԺ-ում թեժ քննարկում 19:0007 Ապր, 2026
  • Փոխհրաձգություն՝ Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության շենքի մոտ 18:5407 Ապր, 2026
  • ԱԺ արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 18:5007 Ապր, 2026
  • ՀՀ և ԵՄ ներկայացուցիչները համանախագահել են ՓԿԶՊ բարեկամների խմբի հանդիպումը 18:3907 Ապր, 2026
  • Որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղղությամբ, որը մահացել է. կանխվել է հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից 18:3207 Ապր, 2026
  • Արսեն Թորոսյանը մասնակցել է Ղարաբաղից տեղահանված կանանց հետ քննարկմանը 18:2107 Ապր, 2026
  • Ներկայացվել է ՀՌՀ-ի՝ 2025-ի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը 18:0907 Ապր, 2026
  • Արմավիրի բնակիչների խնդիրները՝ ՄԻՊ այցի օրակարգում 17:5807 Ապր, 2026
  • Տիգրան Խաչատրյանը և «Վեոլիա» ընկերության փոխնախագահը քննարկել են ջրամատակարարման որակի բարձրացմանը վերաբերող հարցեր 17:4407 Ապր, 2026
  • Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի. Թրամփ 17:3307 Ապր, 2026
  • Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի վերաբացմանը 17:2107 Ապր, 2026
  • Գորայքում առանց համապատասխան թույլտվության քարի արդյունահանում իրականացնող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 7․3 մլն դրամը. ՔԿ 17:1307 Ապր, 2026
  • Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության շենքի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր 17:0707 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Ապատեղեկատվություն և անհարկի անհանգստություն. ՊՆ-ն հակադարձել է Հայկ Սարգսյանին 17:0007 Ապր, 2026
  • Վահե Հովհաննիսյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները 16:5807 Ապր, 2026
  • Ջեյ Դի Վենսը երկօրյա այցով ժամանել է Բուդապեշտ 16:4607 Ապր, 2026
  • ԶՈՒ-ում թոքաբորբից մահվան դեպք 2024-ին չի գրանցվել. ՊՆ-ն արձագանքել է Հայկ Սարգսյանի հայտարարությանը 16:3407 Ապր, 2026
  • 36-ամյա Արկադի Սիրեկանյանը հետախուզվում է 16:3107 Ապր, 2026
  • ՇՄ նախարարը և Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են COP17-ի կազմակերպչական և օրակարգային հարցերին 16:2207 Ապր, 2026
  • Մինչև 2030 թվականը բուհերի ընդունելությունը կկատարվի գործող ընթացակարգով․ քննարկում ԱԺ-ում 16:1207 Ապր, 2026
  • Պետք է ունենանք համաձայնագիր, որն ընդունելի կլինի ինձ համար. Թրամփ 15:5607 Ապր, 2026
  • Ընտրական օրենսգրքում այս կարգավորումն ինքնին լավն է, բայց քանի որ ժամկետները խնդրահարույց են, ո՛չ քննադատում ենք, ո՛չ էլ ողջունում. Դանիել Իոաննիսյան 15:4007 Ապր, 2026
  • «Արտեմիս II» առաքելության տիեզերագնացները պտույտ են կատարել Լուսնի շուրջ և արդեն վերադառնում են Երկիր 15:3207 Ապր, 2026
  • Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ 15:2407 Ապր, 2026
  • Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի 15:2307 Ապր, 2026
  • Չի կարող ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ուժեղ քյաբաբ Ստյոպի մոտ» դաշինք. Վահագն Ալեքսանյան 15:1407 Ապր, 2026
  • Փորձում ենք նվազեցնել հնարավոր բոլոր ռիսկերը և վերահսկողական մեխանիզմներ ներդնել. ԲՏԱ նախարար 15:0807 Ապր, 2026
  • Թուրքիայում նախագահի արտահերթ ընտրության անցկացում օրակարգում չկա. Էրդողան 15:0407 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Ձեր խորհրդարանական գործունեության մայրամուտն ենք տեսնում. Կոնջորյանը՝ ընդդիմությանը 15:0007 Ապր, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 13 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 14:5607 Ապր, 2026
  • Դանիել Իոաննիսյանի ճեպազրույցը 14:4707 Ապր, 2026
  • Կիևը Մոսկվային է փոխանցել էներգետիկ հրադադարի առաջարկ. Զելենսկի 14:4407 Ապր, 2026
  • Բուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան՝ հիմնվելով ծանրաբեռնվածության և որակի վրա. Լենա Նանուշյան 14:4007 Ապր, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր 14:3707 Ապր, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը 14:3607 Ապր, 2026
  • Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները 14:3507 Ապր, 2026
  • ԱՍՀ նախարարը և Կատարի դեսպանը քննարկել են համագործակցության հարցեր 14:3107 Ապր, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 14:3007 Ապր, 2026
  • Կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար 14:1807 Ապր, 2026
  • «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում առաջարկում ենք մի շարք փոփոխություններ իրականացնել. Նանուշյան 14:0407 Ապր, 2026
  • 25 մլն դոլարից ավելի ներդրում սպասում է այս կարգավորմանը. Վարդանյանը՝ ջերմատնային տնտեսություն կառուցելու տուրքը նվազեցնելու մասին 13:5907 Ապր, 2026
  • Ռեկորդային ցուցանիշ. Պապոյանը՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների աճի մասին 13:4907 Ապր, 2026
  • Պատերազմը դադարեցնելու՝ Իսլամաբադի ջանքերը հասել են կրիտիկական ու զգայուն փուլի. Պակիստանում Իրանի դեսպան 13:3807 Ապր, 2026
  • Հյուսիս-արևմուտքից ցուրտ հոսանքներ են ներխուժում, որոշ շրջաններում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50 սմ-ով 13:2407 Ապր, 2026
  • Թույլ չենք տա ձեզ օգտագործել ժողովրդավարության գործիքները ժողովրդավարության դեմ պայքարելու համար. Ջուլհակյանը՝ ընդդիմադիրներին 13:2207 Ապր, 2026
  • Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին 13:2107 Ապր, 2026
  • Ընտրական օրենսգիրքը լավարկում ենք հանուն նրա, որ ժողովրդավարությունը կախված չլինի մեկ անձից. Սոնա Ղազարյան 13:1907 Ապր, 2026
  • Անցել ենք համամասնական ընտրակարգի, որն իր էությամբ շարունակել է մնալ մեծամասնական. Ջուլհակյան 13:1107 Ապր, 2026
  • Ձեր ակտիվ մասնակցությունը պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կարևոր ներդրում են մեր երկրի կայուն զարգացման գործում. ՊԵԿ նախագահի ուղերձը կանանց 13:0907 Ապր, 2026
  • Պետք է հասկանանք՝ ինչ տեղ ունեն մեզանում այն կուսակցությունները, որոնք կաշառքի միջոցով փորձում են ազդել ընտրությունների վրա. Ջուլհակյան 13:0307 Ապր, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 13:0007 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Սահմանամերձում բնակապահովման ծրագիրը վերաբացվել է․ նոր պայմաններ և քվոտաներ 13:0007 Ապր, 2026
  • Ինչ տեխնիկական վրիպակի շտկում է ենթադրում ԸՕ-ում փոփոխություն առաջարկող նախագիծը. Ջուլհակյանը պարզաբանում է 12:5107 Ապր, 2026
  • Թուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն. Զելենսկի 12:4507 Ապր, 2026
  • Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 12:3907 Ապր, 2026
  • Քննիչի գործունեության վերաբերյալ վնասակար տեղեկություններ հրապարակելու և խուլիգանության մեջ մեղադրվող անձի գործը ուղարկվել է դատարան 12:3107 Ապր, 2026
  • Պեռաշկին ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան դուք. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին 12:2507 Ապր, 2026
  • ՑԱՀԱԼ-ը հարվածել է Շիրազի նավթաքիմիական համալիրին 12:1907 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:1607 Ապր, 2026
  • Ձեր դարդը թողած, գնացել 8 երկրի քաղաքացու դարդն եք լացում, դուք ձեր դարդը լացեք. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը 12:0807 Ապր, 2026
  • ԱԺ արտահերթ նիստին հրատապության կարգով կքննվի 4 նախագիծ. մեկը վերաբերում է Ընտրական օրենսգրքին 12:0307 Ապր, 2026
  • Ա մեծատառ, ու փոքրատառ, առաջարկ «ուժեղներին». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 11:5507 Ապր, 2026
  • Իրանում այլևս չեն լինի կամուրջներ և էլեկտրակայաններ. Թրամփ 11:3907 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015