ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոն հաջորդ շաբաթ այս պաշտոնում առաջին անգամ կայցելի տարածաշրջան։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք ակնկալում ենք, այցերը Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ կդառնան կանոնավոր: Պարոն Բոնոն ծրագրում է հանդիպել բարձրաստիճան ղեկավարների հետ՝ աջակցելու Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացին և վերահաստատելու Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մեր կայուն հանձնառությանը»,-նշել է Փրայսը։
Նրա խոսքով` Բոնոն իր տարածաշրջանային այցը կսկսի Բաքվից, այնուհետև կլինի Երևանում և Թբիլիսիում։
Փրայսը շեշտել է` կարծում են՝ Բոնոն կարող հիմնվել մի քանի շաբաթ առաջ Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի շրջանակում տեղի ունեցած պետքարտուղար Բլինքենի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքների վրա։
«Ինչպես նշել ենք այդ եռակողմ հանդիպումից հետո, մեզ ոգևորում են Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերը արդյունավետորեն ներգրավվելու խաղաղ գործընթացում։ Պարոն Բոնոն հուսով է, որ կկարողանա աջակցել այդ ջանքերին և տեսնել այդ առաջընթացի շարունակությունը: Երեք քաղաքներում էլ պարոն Բոնոն կընդգծի, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան խթանելուն»,- նշել է Փրայսը