• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առկա դինամիկան. Մեծ բանավեճ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առկա դինամիկան.... 22:34
Այլ հայացք 102-րդ ռազմաբազայի խնդրին Այլ հայացք 102-րդ ռազմաբազայի խնդրին 15:32
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում Tour of Armenia-ի եզրափակիչ՝... 13:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:0422 Փտր, 2023

Վստահ եմ՝ ԵՄ առաքելությունն իր դերն է ունենալու տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարն այսօր հանդիպել է Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ:

Հայաստանի և Լյուքսեմբուրգի արտգործնախարարները հանդիպումներ են ունեցել առանձնազրույցի, այնուհետև` ընդլայնված ձևաչափով, որին հետևել է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը:

ԱԳ նախարար Միրզոյանն ասուլիսի ժամանակ իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ պարոն նախարար,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ հյուրընկալել Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար, մեր ժողովրդի և անձնապես իմ լավ բարեկամ Ժան Ասելբորնին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Պարո՛ն նախարար, մենք առիթ ենք ունեցել հանդիպելու անցյալ տարի Լյուքսեմբուրգ կատարած իմ այցի շրջանակներում, և Ձեր այս պատասխան այցը լավ հնարավորություն է շարունակելու երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ մեր արդյունավետ քննարկումները։

Այսօր գոհունակությամբ արձանագրել ենք Հայաստան-Լյուքսեմբուրգ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել ենք ժողովրդավարական արժեքների, ընդհանուր ընկալումների ու փոխվստահության վրա հիմնված համագործակցության ընդլայնման հեռանկարներին։

Այս համատեսքտում է, որ անդրադարձել ենք Հայաստանի՝ բարեփոխումների հավակնոտ օրակարգին՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարման ապահովմանը և կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին։ Ինչպես գիտեք, միջազգային հեղինակավոր վարկանիշների համաձայն՝ առանձին ոլորտներում Հայաստանը գնահատվում է որպես առաջատար տարածաշրջանում և շարունակական առաջընթաց է գրանցում: Վստահեցնում եմ, մենք հաստատակամ կերպով շարունակելու ենք ժողովրդավարական բարեփոխումների ուղին և ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը և համագործակցությունը:

Նախարար Ասելբորնի հետ մենք պատրաստակամություն ենք հայտնել գործնական քայլեր ձեռնարկել նաև տնտեսական, գիտական և մշակութային ոլորտներում առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում բարձր տեխնոլոգիաների, թվային ֆինանսների, ստեղծագործ կրթության ոլորտներն առավել հեռանկարային են:

Մտքեր ենք փոխանակել մեր երկրների միջև միջազգային կազմակերպությունների ու հարթակների շրջանակներում արդյունավետ համագործակցության վերաբերյալ։ Այս առումով հատկապես կարևորում ենք ԵՄ հետ ընդլայնվող համագործակցությունը և բարձր ենք գնահատում Լյուքսեմբուրգի ներդրումը Միության հետ մեր գործընկերության սերտացման գործում։

Հարգելի՛ ներկաներ,

Բնականաբար, այսօր, քննարկումների առանցքում են եղել մեր տարածաշրջանի անվտանգության ու կայունության հետ կապված զարգացումները։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի իր առավելապաշտական մոտեցումներից, ռազմատենչ հռետորաբանությունից և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներից և գա կառուցողական քննարկումների ու բարեխիղճ բանակցությունների դաշտ:

Տարածաշրջանային անվտանգության և կայունության համատեքստում պարոն Ասելբորնի հետ միասին ընդգծել ենք նաև ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելության տեղակայման կարևորությունը, որն իր աշխատանքները, ինչպես գիտեք, մեկնարկեց երկու օր առաջ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդական երկարաժամկետ առաքելություն տեղակայելու որոշման կապակցությամբ։ Վստահ եմ՝ այն իր դերն է ունենալու տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում։

Գործընկերոջս հետ անդրադարձել ենք Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի անհապաղ հանգուցալուծման անհրաժեշտությանը: Տեղեկացրել եմ, որ Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի, այլև իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի փաստաթղթի կոպտագույն և ակնհայտ խախտում է:

Արդեն իսկ երկուսուկես ամիս հումանիտար ճգնաժամին զուգահեռ Ադրբեջանը նաև էներգետիկ ճգնաժամ է հրահրել Լեռնային Ղարաբաղում: Ձմեռային ցրտաշունչ պայմաններում Ադրբեջանի իշխանությունները բազմիցս միտումնավոր խափանել ու շարունակում են խափանել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարումը: Արգելափակված է նաև Լեռնային Ղարաբաղ էլեկտրական հոսանքի մատակարարումը:

Ադրբեջանի այս գործողությունների նպատակը հստակ է՝ ստեղծել այնպիսի անտանելի պայմաններ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լքի իր պատմական հայրենիքը: Սրա մասին են վկայում նաև Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հրապարակային, բաց տեքստով հնչեցվող հայտարարությունները:

Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը կանխելու համար առավել կարևորում ենք այս խնդրին միջազգային հանրության կողմից շարունակական ուշադրությունը և առարկայական գործողությունները: Այդ ուղղությամբ կարևոր քայլերից ենք համարում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը: Կարևոր է նաև միջազգային հումանիտար կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմինների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ:

Պարո՛ն նախարար,

Մենք բարձր ենք գնահատում բարեկամ Լյուքսեմբուրգի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի, Լեռնային Ղարաբաղի շուրջ ներկայումս ստեղծված հումանիտար ճգնաժամի, ինչպես նաև հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ հայտարարությունները թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում։ Սա վերստին վկայում է այն մասին, որ ժողովրդավարական արժեքներ կրող Հայաստանը միայնակ չէ և վայելում է նույն արժեքները դավանող գործընկեր պետությունների աջակցությունը։

Հերթական անգամ ցանկանում եմ վերահաստատել, որ չնայած առկա մարտահրավերներին ու փորձություններին՝ խաղաղության օրակարգի առաջմղումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունն է: Հավատում ենք, որ ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների լուծման բացառումը, ինչպես նաև առկա խնդիրների լուծման գործում կառուցողական ներգրավվածությունը հիմք կդառնա մեր սերունդների խաղաղ գոյակցության համար:

Պարո՛ն նախարար,

Ի դեմս Լյուքսեմբուրգի՝ Հայաստանն ունի սկզբունքային և վստահելի գործընկեր, և այս վերաբերմունքը փոխադարձ է։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բովանդակային քննարկման համար և խոսքը սիրով փոխանցում եմ Ձեզ»:

 
Հարց («Ազատություն ռադիոկայան»). Պարոն Արարատ Միրզոյանին եմ ուզում հարցս ուղղել: Պարոն Միրզոյան, անցակետեր պետք է լինեն «Զանգեզուրի միջանցքի» սկզբում և վերջում, նաև Լաչինի և Հայաստանի միջև: Ադրբեջանի նախագահը Մյունխենյան հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ հայկական կողմին իրենց այդ առաջարկը ներկայացրել են: Ես ուզում եմ իմանալ պաշտոնական Երևանի տեսակետը որն է, արդյոք ընդունելի է Ձեզ համար:

Համարյա շարունակություն, պարոն Միրզոյան, ևս մեկ հարց տամ: Իշխանական Քաղաքացիական պայմանագրի պատգամավորներից մեկը հայտարարում է, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Լաչինը բացելու դիմաց: Ուզում եմ հասկանալ, այս տեղեկությունը որտեղից, պարոն Միրզոյան, եթե հայկական կողմը պնդում է, որ Լաչինի հարցով ադրբեջանական կողմի հետ բանակցություններ չի վարում: Կա՞ նման բան: Նման պահանջ Ադրբեջանը հնչեցնու՞մ է:

Արարատ Միրզոյան - Շնորհակալ եմ հարցի համար: Հարցի պատասանը, ըստ էության, հարցի մեջ կար: Իսկապես այդպիսի գաղափար հնչեցվել է անցակետեր դնել Հայաստանի սահմանին և այն հատվածում, որտեղ սկսվում է Լաչինի միջանցքը, բայց մեր պատասխանը միանշանակ է, և մենք, բավականին հրապարակային, Լաչինի միջանցքի արգելափակումից շատ կարճ ժամանակ անց՝ ես կասեի անմիջապես, այս դիրքորոշումը հնչեցրել ենք, և այս դիրքորոշումը մնում է նույնը:

Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից. ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, և Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում, ընդ որում կրկին, այսպես, ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով մեզ համար ակնհայտորեն ընդունելի չի և չի կարող ընդունելի լուծում լինել:

Դուք մեջբերեցիք գնահատական, և, իսկապես, վերլուծելիս մենք կարող ենք տեսնել այս ադրբեջանական գիծը, ըստ էության, ակնկալիքը բացել Լաչինի միջանցքը մեկ այլ համարժեք միջանցք ստանալու շուրջ: Եվ այս նարատիվը ևս նոր չէ, և մեր դիրքորոշումն էլ այս նարատիվի կապակցությամբ նոր չէ, որ ես պետք է հնչեցնեմ: Մենք ունենք Լաչինի միջանցք, որը, ի դեպ, նույնիսկ մինչև վերջին պատերազմը, ողջ բանակցային գործընթացի ընթացքում առանձնացվել է որպես հումանիտար միջանցք՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը պարփակված է, շրջապատված է ամբողջությամբ Ադրբեջանի կողմից, և միակ ճանապարհը աշխարհի և Հայաստանի հետ հենց Լաչինի միջանցքն է: Այսինքն ի սկզբանե կարևորվել է միջանցքի գոյությունը, և բոլորը, այդ թվում և Ադրբեջանը դա ընդունել է: Կրկին արդեն գալով մեր օրեր, դա նաև արտացոլված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում. այնտեղ ևս հստակ ամրագրված է Լաչինի միջանցքը և հիմնավոր պատճառներով, ինչպես արդեն ասացի:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, այն ևս արտացոլված է և՛ նոյեմբերի 9-ի փաստաթղթում, և՛ դրան հաջորդած, մասնավորապես, 2021 թվականի հունվարի 11-ի փաստաթղթում, և հետո բանակցությունների ընթացքում քննարկվել է:

Մեր դիրքորոշումը կրկին նույնն է, և շատ կառուցողական: Մենք կարող ենք րոպե առաջ ձեռնամուխ լինել այդ ճանապարհների ապաշրջափակմանը այն պահից սկսած, երբ կընդունվի, որ այդ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները, այդ թվում և երկաթուղին, ինչպես նաև մյուս ճանապարհները, պետք է գործեն այն երկրների սուվերենության շրջանակներում և օրենսդրությունների ներքո, որոնց տարածքով անցնում են: Սա, կարծում եմ, շատ հիմնավոր և միևնույն ժամանակ շատ կառուցողական և շատ թափանցիկ մոտեցում է, և մեր առաջարկն ու մեր պատրաստակամությունն է:

Դուք Մյունխենը նշեցիք: Մյունխենում ևս վերջին անգամ առիթ ենք ունեցել մեր կառուցողական մոտեցումները ներկայացնել և՛ ապաշրջափակման, և՛ Լաչինի միջանցքի վերաբերյալ պայմանավորվածությունները հարգելու, և մյուս ճանապարհների վերաբերյալ, ու մեր մոտեցումը մնում է նույնը: Մենք, կրկնում եմ, բացառում ենք և չենք ողջունում ուժի կիրառմամբ և ուժի նոր կիրառման սպառնալիքների ներքո եղած պայմանվորվածությունները փոխելու կամ մի կողմի շահերի հաշվին այսպիսի նոր զիջումներ կորզելու քաղաքականությունը, ես կասեի՝ ագրեսիվ քաղաքականությունը, որը տեսնում ենք և որը արտահայտված է հայտարարություններում և այդ Ձեր նշած առաջարկներում: Շնորհակալություն:

Հարց (Հանրային հեռուստաընկերություն) - Պար՛ոն Միրզոյան, հարցս Ձեզ եմ ուղղում: Ինչ հետագա զարգացումներ կարող ենք ակնկալել Մյունխենում պարոն Բլինքենի միջնորդությամբ կազմակերպված Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի քննարկումից: Այդ օրը Իլհամ Ալիևը պանելային քննարկմանը հայտարարեց, որ կա ըմբռնում Լեռնային Ղարաբաղի իրենց ժողովրդի հետ իրենց իրավունքների և անվտանգության վերաբերյալ քննարկումներ անցկացնելու մասին:

Եվ, չնայած Ալիևի օգտագործած բառապաշարին, որը խնդրահարույց էր, այնուամենայնիվ, արդյո՞ք սա կարելի է դրական առաջընթաց համարել Ադրբեջանի դիրքորոշման մեջ, հաշվի առնելով, որ մինչև վերջերս Ադրբեջանն ընդհանրապես հանրային հայտարարություններում հերքում էր այդ հնարավորությունը: Շնորհակալություն:

Արարատ Միրզոյան - Դուք իսկապես կարևոր հատվածի եք ուշադրություն դարձրել և կարևոր հատվածի վերաբերյալ եք բարձրաձայնում: Այո, ի սկզբանե, երբ մենք նախաձեռնում էինք խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները Ադրբեջանի հետ, եղավ ընկալում և պայմանավորվածություն այդ բանակցութունները վարել երկու հիմնական ուղղություններով. մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման, կարգավորման և, այսպես, կարճ անվանում ենք խաղաղության պայմանագրի շուրջ, և մյուսը, անշուշտ, ձևաչափ, հարթակ, որտեղ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղում ապրող բնակչության, հայության իրավունքները և անվտանգությունը: Եվ ահա տևական ժամանակ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը, ըստ էության, խուսափում է այս խոսակցության մեջ ներգրավվելուց: Եվ Մյունխենում, ի դեպ, ոչ միայն պանելային քննարկման ընթացքում, այլ նաև ձեր վկայակոչած Բլինքեն-Ալիև-Փաշինյան ձևաչափի քննարկումների ընթացքում, մենք ստացել ենք ադրբեջանական կողմի պատրաստակամությանը և հավաստիացումն այն մասին, որ այդ քննարկումները, այդ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա:

Մյուս կողմից մենք այս վերջին տարիների ընթացքում շարունակաբար տեսել ենք, որ ձեռք են բերվում պայմանավորվածություններ, տրվում են հավաստիացումներ, խոստումներ, հետո տեսնում ենք նահանջ այս դիրքորոշումներից, ընդհուպ մինչև, քիչ առաջ խոսում էինք նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ստորագրված և հանրահայտ պայամանավորվածություններից: Հուսամ այս անգամ այդ դեպքը չի լինի, և կրկին նույն վարքագիծը չենք տեսնի՝ այսինքն նահանջ բարձրաձայնած պատրաստակամությունից:

Դիտումների քանակ104
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցումը, ընդ որում՝ նոր ուժի գործադրման սպառնալիքով, ընդունելի չէ․ Միրզոյան 16:4622 Փտր, 2023 Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցումը, ընդ որում՝ նոր ուժի գործադրման սպառնալիքով, ընդունելի չէ․ Միրզոյան Քաղաքականություն
  • Արարատ Միրզոյանը կարևորում է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը 15:5622 Փտր, 2023 Արարատ Միրզոյանը կարևորում է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Քաղաքականություն
  • Ադրբեջանի գործողությունների նպատակն է՝ ստեղծել այնպիսի անտանելի պայմաններ, որ ԼՂ ժողովուրդը լքի իր պատմական հայրենիքը․ Միրզոյան 15:3022 Փտր, 2023 Ադրբեջանի գործողությունների նպատակն է՝ ստեղծել այնպիսի անտանելի պայմաններ, որ ԼՂ ժողովուրդը լքի իր պատմական հայրենիքը․ Միրզոյան Հասարակություն
  • Ստացել ենք ադրբեջանական կողմի հավաստիացումները, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա․ Միրզոյան 15:1822 Փտր, 2023 Ստացել ենք ադրբեջանական կողմի հավաստիացումները, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա․ Միրզոյան Հասարակություն
  • Ադրբեջանը պետք է հրաժարվի ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներից և գա կառուցողական քննարկումների դաշտ․ Միրզոյան 14:5022 Փտր, 2023 Ադրբեջանը պետք է հրաժարվի ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներից և գա կառուցողական քննարկումների դաշտ․ Միրզոյան Քաղաքականություն
  • Արձանագրել ենք Հայաստան-Լյուքսեմբուրգ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը․ Արարատ Միրզոյան 14:3422 Փտր, 2023 Արձանագրել ենք Հայաստան-Լյուքսեմբուրգ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը․ Արարատ Միրզոյան Քաղաքականություն
  • Հայտնաբերվել և կալանավորվել է Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը. ԱԱԾ 10:1922 Փտր, 2023 Հայտնաբերվել և կալանավորվել է Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը. ԱԱԾ Հասարակություն
  • Արարատ Միրզոյանը և Էդուար Ֆիլիպը կարևորել են Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը 17:4121 Փտր, 2023 Արարատ Միրզոյանը և Էդուար Ֆիլիպը կարևորել են Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ 23:1913 Սեպ, 2026
  • Հրդեհ Էջմիածնում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից բնակարաններ 23:0313 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի հաղթողի կոչմանն արժանացած Սիմոնե Ռականին մրցանակը հանձնել է վարչապետը 22:5213 Սեպ, 2026
  • Չի կարողանում իր տարածքը պաշտպանել, ուր մնաց՝ մեզ Թուրքիայից պաշտպանի. փորձագետը՝ ռազմաբազայի մասին 22:4913 Սեպ, 2026
  • Վարչապետի տիկնոջ սկսած արշավը դարձել է ընտանեկան բռնության դեմ օրենսդրական փաթեթի հիմք 22:4413 Սեպ, 2026
  • Ամփոփվեց Tour of Armenia մրցաշարը. այն կլինի շարունակական. վարչապետ 22:3013 Սեպ, 2026
  • Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհից հեռացրել են տապալված ծառը՝ վերականգնելով երթևեկությունը 22:2213 Սեպ, 2026
  • Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առկա դինամիկան. Մեծ բանավեճ 21:5913 Սեպ, 2026
  • Անշարժ գույքի շուկայում գործարքների և գների աճը տրամաբանված է, ըստ մասնագետների, միտումը կպահպանվի 21:4213 Սեպ, 2026
  • Լուրեր | ՀՀ-ում ռուսական ռազմաբազան խոտանված մեքենայի նման ընդամենը տեղ է զբաղեցնում. փորձագետ 21:0013 Սեպ, 2026
  • Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան 20:3013 Սեպ, 2026
  • «Սարոյանը սիրում էր Հայաստանը, սիրում էր հայ լինելը» | Հարցազրույց Սքոթ Սեդրակյանի հետ 20:0313 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 13.09.2026 19:2313 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հետևողական հսկողական միջոցառումները անտառների պահպանության ուղղությամբ 18:5113 Սեպ, 2026
  • Tour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆ 18:3513 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Tour of Armenia հեծանվավազքի մրցանակաբաշխությանը 17:3913 Սեպ, 2026
  • Նոր խթան Հայաստանի հեծանվային սպորտին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:1613 Սեպ, 2026
  • Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին 16:5713 Սեպ, 2026
  • Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը 15:1713 Սեպ, 2026
  • Հանրապետությունում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է․ եղանակը Հայաստանում 14:1913 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երևանյան փուլի առաջին շրջանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:5013 Սեպ, 2026
  • Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում 13:3413 Սեպ, 2026
  • #DipTalk դեսպանների հետ. նոր դեսպանությունների հիմնում 13:1913 Սեպ, 2026
  • Ղազար Միրզոյանի տիեզերական ճամփորդությունը 13:1613 Սեպ, 2026
  • Մեր ժամանակների հերոսը․ Հասմիկ Մովսիսյան 13:1413 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում 13:1013 Սեպ, 2026
  • Վարչապետը Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել է պատարագի 13:0413 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարք Իջևանում և Հայաստանի այլ քաղաքներում 12:2413 Սեպ, 2026
  • «Ֆլեշ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 294 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 12:1513 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզում 11:2913 Սեպ, 2026
  • Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ 11:2613 Սեպ, 2026
  • Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը 10:2613 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0913 Սեպ, 2026
  • Նոր մասնագիտությունների առաջին շրջանավարտները 00:5713 Սեպ, 2026
  • Արմեն Սարգսյանի «Բացակայություններ»-ը՝ ընթերցողի սեղանին 00:4213 Սեպ, 2026
  • Պատրաստ ենք գործակցել BRICS-ի պետությունների հետ՝ հանուն տարածաշրջանային խաղաղության. Սի Ծինփին 00:2713 Սեպ, 2026
  • Ֆրանսիս Վեբեր՝ աշխարհահռչակ ֆիլմերի հայ սցենարիստը 00:1013 Սեպ, 2026
  • Գյումրիում հարևանների միջև ծեծկռտուքի հետևանքով 26-ամյա երիտասարդ է մահացել 23:4512 Սեպ, 2026
  • Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կմ. հայտնի են Tour of Armenia-ի երրորդ մրցափուլի հաղթողները 23:2312 Սեպ, 2026
  • Բարձր վարձատրվող հեշտ աշխատանք են առաջարկում և գումար հափշտակում. 15 տուժող դիմել է իրավապահներին 22:5512 Սեպ, 2026
  • Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն 22:1212 Սեպ, 2026
  • Խնդիրներ հանրակրթության ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5012 Սեպ, 2026
  • ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով 21:2112 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայության ղեկավարությունն աշխատանքային այցով Տավուշում էր 21:0612 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ գործարարի դիմումով գործ՝ Օզի դեմ. ԱՄՆ պաշտոնյան հայտնի է հակահայ պնդումներով 21:0012 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 20:5812 Սեպ, 2026
  • Առաջին օգնություն. գիտելիք, որը կարող է կյանք փրկել 20:5212 Սեպ, 2026
  • Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը 20:4712 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:3612 Սեպ, 2026
  • Կհայտարարվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին 20:2212 Սեպ, 2026
  • Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանները՝ տավուշցի երեխաներին հյուր 20:0812 Սեպ, 2026
  • Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը 19:5512 Սեպ, 2026
  • Պեղումներ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել 19:3812 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 19:2312 Սեպ, 2026
  • Թեհրանը չի խոնարհվելու. Փեզեշքիան 19:1112 Սեպ, 2026
  • ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters 18:4912 Սեպ, 2026
  • ՔՊ քաղաքական ժողովից հետո. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2812 Սեպ, 2026
  • ՌԴ-ի դեմ «դժոխային» պատժամիջոցները քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ 18:1612 Սեպ, 2026
  • Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին 17:5912 Սեպ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:4112 Սեպ, 2026
  • 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին 17:3612 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ 17:1412 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Արևելք-Արևմուտք նավթամուղը՝ ԱԹՍ-ների թիրախում. Սաուդյան Արաբիան չի պատասխանի 17:0012 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 16:4612 Սեպ, 2026
  • Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել 16:1812 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:5912 Սեպ, 2026
  • Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա 15:4912 Սեպ, 2026
  • Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար 15:4112 Սեպ, 2026
  • Հուլիսին ՀՀ համախառն միջազգային պահուստների մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 6 մլրդ դոլար 15:2712 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է 15:0212 Սեպ, 2026
  • Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր» 14:5812 Սեպ, 2026
  • Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան 14:4112 Սեպ, 2026
  • Սևանի ափին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:2912 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը 14:1112 Սեպ, 2026
  • Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին 13:5212 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 12-17-ը Արարատյան դաշտում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:3312 Սեպ, 2026
  • Իրաքի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթատարին 13:1912 Սեպ, 2026
  • Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները 13:0712 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | «Վարչապետի գավաթ»-ի հեծանվավազքի հաղթողներին կպարգևատրի օլիմպիական խաղերի չեմպիոնը 13:0012 Սեպ, 2026
  • Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար 12:3412 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3212 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2112 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը 11:1812 Սեպ, 2026
  • Հայաստանում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները 11:1512 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:0812 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում 10:3012 Սեպ, 2026
  • Սևանի սեզոնի համարյա փակումը․ Նիկոլ Փաշինյան 10:0912 Սեպ, 2026
  • Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:5312 Սեպ, 2026
  • 80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:3112 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը 09:2312 Սեպ, 2026
  • Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5112 Սեպ, 2026
  • Օրը սկսել ենք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3312 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2412 Սեպ, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 310 մլն դրամի հարկ է վճարել 01:0012 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է հրադադար հաստատել ընդունելի պայմաններով, այլ ոչ թե վերջնագրերով. Բուդանով 00:4512 Սեպ, 2026
  • Ներկայացվել են «L’Œuvre d’Orient» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջիկա նախագծերը 00:1912 Սեպ, 2026
  • Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի. գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է 00:0412 Սեպ, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելության հրավերները 23:4411 Սեպ, 2026
  • ՀՀ-Լեհաստան ռազմատեխնիկական գործակցությունն ամրապնդվում է 23:1811 Սեպ, 2026
  • Մայր թատրոնի 105-րդ թատերաշրջանը կբացվի «Ռոմեո և Ջուլիետ»-ով 22:5911 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015