• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Վաղարշակ Հարությունյանի հետ Հարցազրույց Վաղարշակ Հարությունյանի հետ 23:59
Բաց հարթակ. Իրանից և Լիբանանից հայերի արտահոսք չկա. Ղուլյան Բաց հարթակ. Իրանից և... 20:45
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Նախիջևան. «Հարևաններ» Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն... 19:27
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 12:1709 Փտր, 2023

Մեզ համար բացարձակապես անընդունելի է նման հետընթացը. Փաշինյանը՝ Կոռուպցիայի ընկալման ցուցիչի մասին

Օրեր առաջ հրապարակվեց Тransparency International կազմակերպության Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2022 զեկույցը. համաձայն որի՝ ՀՀ-ն այս վարկանիշում որոշակի նահանջ է գրանցել:

Тransparency International հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Կառավարության նիստում ներկայացրեց, թե ինչ է այդ ցուցիչը:

Հոկտանյանի պարզաբանմամբ՝ ցուցիչը միայն հանրային սեկտորի կոռուպցիան է ցույց տալիս, մասնավոր սեկտորը չի դիտարկվում:

«Դա Тransparency International-ը ինքը չէ, որ հաշվարկում է: Հայաստանի դեպքում 6 աղբյուր կա, որոնք ընդգրկում են Հայաստանն իրենց ուսումնասիրություններում, հանվում է միջին թվաբանականը, որը հենց այդ ցուցիչն է»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:

Անդրադառնալով Հայաստանի դինամիկային՝ նա նշեց, որ մինչև 2012-2018 թվականը ցուցիչը տատանվում էր 33-35-ի միջև, դրանից հետո, փաստորեն, 2019 թվականին միանգամից 42 բարձրացավ, 2020-ի արդյունքներով ևս 7 միավոր ավելացավ:

«Այդ տարբերությամբ 2012-2020 թվականներին Հայաստանն առաջին տեղում էր ամբողջ աշխարհում. այդ աճը շատ տպավորիչ էր: Հաջորդ տարի՝ 2021 թվականին, ցուցչի աճը կանգնեց, իսկ այս տարի նահանջեց: Վիճակագրորեն զգալի չէ այդպիսի ինչ-որ խնդիր, որ լուրջ իրավիճակ է. այդպես չէ, բայց անհանգստանալու կարիք կա»,- ասաց նա:

Վեց աղբյուրի ուսումնասիրությունների դիտարկումը ցույց է տվել, որ նահանջի մոտավորապես 75 տոկոսը տվել է Համաշխարհային տնտեսական ֆորումը. դրանք հիմնականում 2 տիպի հարցեր են, առաջինը՝ բիզնեսները որքան են ապօրինի վճարումներ կատարում պետական տարբեր ծառայություններ՝ հարկային մաքսային, լիցենզիաներ, կոմունալ վճարումներ. կա՞ այդ երևույթը, թե՞ ոչ, երկրորդ հարցը, որ նույնպես համաշխարհային տնտեսական ֆորումը դիտարկում է, այն է, թե հանրային միջոցները որքանով են ուղղվում ոչ օրինական ձևով մասնավորին՝ գնումների և այլ գործընթացների միջոցով:

«Ուզում եմ ընդգծել, որ ինձ համար և մեզ համար բացարձակապես անընդունելի է նման հետընթացը և առաջընթացի բացակայությունը, և այս կոնկրետ իրավիճակը շատ խոր պետք է ուսումնասիրվի հակակոռուպցիոն մեր քաղաքականության ռազմավարության տեսակետից, և պետք է հասկանանք, թե ինչ լրացուցիչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի Հայաստանը շարունակի տպավորիչ առաջընթացի տիրույթում հայտնվել:

Մենք պետք է արձանագրենք մեր քաղաքական կամքը, բայց նաև պիտի ցավով ասեմ, որ քաղաքական կամքը միշտ չէ, որ բերում է կոնկրետ արդյունքների:

Այո՛, մենք դատական համակարգում էլ խնդիրներ ունենք, և վերջին օրերին քննարկումներ կային ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, որ գլխավոր դատախազն ԱԺ էր մտել:

Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ հարցն ինձ էլ հետաքրքրեց, որ կան գործեր, որոնց վաղեմության ժամկետն անցել է: Ես հասկացա, որ գործնական առումով միշտ չէ, որ դա նշանակում է, որ որևէ որ մեկը ուղղակի քրեական պատասխանատվությունից կարող է խուսափել:

Հաջորդ հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ ինչու է անցել վաղեմության ժամկետը, որովհետև քննությունները որոշ դեպքերում ուղղակի ձգձգվում են, տևում են տարիներ: Մենք տեսնում ենք, որ արդեն դատարան գնացած գործերն են ձգձգվում: Սա կոմպլեքս խնդիր է. իհարկե, մենք դատական համակարգի անկախության խնդիր չունենք, բայց այս հարցերը մեզ անհանգստացնում են»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է կոռուպցիային, վարչապետն ասաց հետևյալը. «Այն որ տարբեր օղակներում ունենք կոռուպցիա, մենք ուրիշ տեղից չգիտենք, դա գիտենք մեր արած բացահայտումներից. ամենատարբեր օղակներում վերջին շրջանում շատ աղմկոտ գործեր ենք բացահայտել: Բայց մեր խնդիրն այն չէ, որ կոռուպցիան ծավալվի, մենք էլ հետևից վազելով սկսենք բռնել, ձերբակալել: Դրա համար էլ Հայաստանում ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»:

Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն էլ նշեց, որ իրենց համադրումների շրջանակներում հետաքրքիր միտում է նկատվել: «2018 թվականից հետո իրականացված հարցումները քաղաքացիների շրջանում կոռուպցիայի ընկալման մասով վեր են հանում մի հետաքրքիր խնդիր: Կոռուպցիայի որական ընկալումը փոփոխության է ենթարկվել նաև քաղաքացիների շրջանում: Եթե, օրինակ, նախկինում, հարցման արդյունքներով, քաղաքացիները որպես կոռուպցիա դիտարկում էին կաշառքը, հիմա կաշառքը՝ որպես կոռուպցիոն դրսևորում, էականորեն զիջել է այնպիսի ընկալման, ինչպիսին հովանավորչություն է:

Քաղաքացիների պահանջատիրությունն իսկապես հենց լավ և արդյունավետ կառավարման նկատմամբ մեծացել է, ինչը ենթադրում է, որ արդեն որակական առումով մեզնից պահանջվում են այլ տեսակի գործողություններ: Բիզնեսի սերտաճման հետ հանրային տեսանկյունից անհանդուրժելի է բիզնես և պետական պաշտոն զբաղեցնելու համադրությունը:

Այս տեսակի երևույթներ քաղաքացիական ընկալման շրջանակներում նախկինում չեն եղել, և սա որակական տեսանկյունից արդեն կոռուպցիայի դեմ պայքարի նոր ուղղություն է և նոր որակական պահանջներ է առաջադրում: Սա նշանակում է, որ առաջիկա ռազմավարության շրջանակներում մենք պիտի ավելի շատ շեշտադրումներ ունենանք ինստիտուցիոնալ համակարգերի նկատմամբ և կարողանանք փոխզսպումների և հակակշիռների բալանսն ապահովել»,- ասաց նա:

Դիտումների քանակ90
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Փաստը, որ հակակոռուպցիոն քաղաքականության միջազգային վարկանիշներում թեկուզ փոքր հետընթաց ենք արձանագրում, բացարձակապես անընդունելի է. վարչապետ 19:3708 Փտր, 2023 Փաստը, որ հակակոռուպցիոն քաղաքականության միջազգային վարկանիշներում թեկուզ փոքր հետընթաց ենք արձանագրում, բացարձակապես անընդունելի է. վարչապետ Տնտեսություն
  • Կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանը 180 երկրի շարքում 63-րդ տեղում է. «Թրանսփարենսի ինթերնեշնլ» 00:4001 Փտր, 2023 Կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանը 180 երկրի շարքում 63-րդ տեղում է. «Թրանսփարենսի ինթերնեշնլ» Հասարակություն
  • Փաշինյանը կարևորել է հարկային, մաքսային ոլորտներում կոռուպցիայի և ստվերային դրսևորումների դեմ հետևողական պայքարը 17:1826 Հնվ, 2023 Փաշինյանը կարևորել է հարկային, մաքսային ոլորտներում կոռուպցիայի և ստվերային դրսևորումների դեմ հետևողական պայքարը Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ուշադրություն․ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր հրապարակում է արել 09:1713 Մար, 2026
  • Վերահաստատվել է Հայաստանի՝ բռնությունից զերծ միջավայր ձևավորելու հանձնառությունը 09:0813 Մար, 2026
  • Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն․ վարորդներին կոչ է արվում ցուցաբերել զգոնություն 08:5113 Մար, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:3113 Մար, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:1413 Մար, 2026
  • Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվել 08:0013 Մար, 2026
  • Թեհրանը սպառնացել է հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ նավթագազային ենթակառուցվածքներին 01:0213 Մար, 2026
  • Քննական փոփոխություններ դպրոցներում. փոխնախարարը մանրամասնում է 00:4813 Մար, 2026
  • «Շանգրի լա» խաղատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել․ կան տուժածներ 00:3813 Մար, 2026
  • Արտոնություն գոլդ համարներով մեքենայի՞ն. Գյումրու ավագանու նիստը՝ թեժ քննարկումներով 00:1713 Մար, 2026
  • Տափերականում ավտոմեքենան ընկել է ջրատարը․ տուժածները հոսպիտալացվել են 23:5812 Մար, 2026
  • Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ ուղերձով դիմել է ժողովրդին 23:4812 Մար, 2026
  • Միչիգանում անհայտ անձը մեքենայով մխրճվել է սինագոգի մեջ, ապա՝ կրակոցներ արձակել 23:3112 Մար, 2026
  • Մարտի 13-ի եղանակային կանխատեսումները 23:1912 Մար, 2026
  • Բիոմետրիկ անձնագրերի համակարգը Հայաստանում կգործի 2026 թվականի աշնանից. ՆԳ նախարար 22:5812 Մար, 2026
  • Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել ևս մեկ հաջողված պատմությամբ. Պապոյանը՝ պետաջակցության ծրագրի մասին 22:4812 Մար, 2026
  • Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը կարճ զբոսնել են Բեռնի պատմական հատվածում 22:4012 Մար, 2026
  • Վերջին պատերազմները Հայաստանի վճարած գին են անկախության, խաղաղության, զարգացման համար. Փաշինյան 22:3012 Մար, 2026
  • Գյումրու երկու մանկապարտեզներում վաղ տարիքի խմբեր են բացվել 1-2 տարեկան երեխաների համար 22:1512 Մար, 2026
  • Հարցազրույց Վաղարշակ Հարությունյանի հետ 22:0712 Մար, 2026
  • Արսեն Թորոսյանը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տնօրենի հետ քննարկել է ժողովրդագրության և գենդերային հավասարության հարցերը 21:4212 Մար, 2026
  • Նոր կրթական միջավայր՝ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում 21:2712 Մար, 2026
  • Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ 21:1412 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Փաշինյանը պարզաբանեց պնդումը, որ Գարեգին Բ-ն ստանձնել է պատերազմի առաջնորդությունը 21:0012 Մար, 2026
  • Շնչառական բժշկության ապագան. ձևավորվում է նոր կոալիցիա 20:5812 Մար, 2026
  • Էդուարդ Հակոբյանը Ուզբեկստանի գործընկերոջ հետ քննարկել է հարկային վարչարարության ոլորտում թվային լուծումների առաջատար փորձի փոխանակման հեռանկարները 20:5512 Մար, 2026
  • Մարտ 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5112 Մար, 2026
  • Թաքստոցների կահավորում և մատչելիություն. վիճակը Վարդենիսում 20:4712 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.03.2026 20:4412 Մար, 2026
  • ՍԴ-ն մերժել է ԱԺ մի շարք ընդդիմադիրների դիմումը՝ անփոփոխ թողնելով էներգետիկայի ոլորտը կարգավորող առանցքային օրենսդրական դրույթներ. Ռոմանոս Պետրոսյան 20:3612 Մար, 2026
  • Թուրքիան Հունաստանին մեղադրել է Էգեյան ծովի կղզիները ռազմականացնելու համար 20:2612 Մար, 2026
  • Մարտի 12-ին Կատարից Օման անվճար տեղափոխվել է ՀՀ 10 քաղաքացի. ԱԳՆ խոսնակ 20:1912 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 12 մարտ. 2026 20:1412 Մար, 2026
  • ԱՄՆ-ի USS Gerald R. Ford ավիակրի վրա հրդեհ է բռնկվել 20:0412 Մար, 2026
  • Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի պաշտպանության և արտաքին առևտրի նախարարի հետ 19:5312 Մար, 2026
  • Թուրքիան որևէ մեկին թույլ չի տա Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրել. Ֆիդան 19:4712 Մար, 2026
  • AIWA-ի կանանց մեծ հավաքը 19:4112 Մար, 2026
  • Ես երբեք թույլ չեմ տա, որ Իրանը միջուկային զենք ունենա. Թրամփ 19:2712 Մար, 2026
  • Խաղաղությունից լավ ոչինչ չկա. Ալիև 19:1812 Մար, 2026
  • ՀՀ ՇՄ նախարարը Կանադայի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում նախատեսվող COP17 գագաթնաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցեր 19:0912 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | Հավերժական թշնամությունն անհնար է. Ալիևը՝ խաղաղության մասին | 12.03.2026 19:0012 Մար, 2026
  • Վրեժ կլուծենք բոլոր զոհերի համար. Մոջթաբա Խամենեիի առաջին ուղերձը 18:5812 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 18:5112 Մար, 2026
  • «Հայաստանում չպետք է լինի իրավիճակ, որ՝ գնացի գործի, եկա տուն, ստացա աշխատավարձ». Նիկոլ Փաշինյան 18:4912 Մար, 2026
  • Իրանում մոտ 3,2 մլն մարդ տեղահանվել է. ՄԱԿ-ը տվյալներ է ներկայացրել 18:3812 Մար, 2026
  • ՊԵԿ նախագահը մասնակցում է ԱՄՀ Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի հարկային վարչարարության ղեկավարների համաժողովին 18:2812 Մար, 2026
  • «Աթենք» ընկերությունը 2025-ին 8 մլրդ 4 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:1312 Մար, 2026
  • ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը 17:5912 Մար, 2026
  • Սա է հիմքը, ըստ որի՝ սահմանազատումը պիտի լինի. Լևոն Բարսեղյանը ԽՍՀՄ գլխավոր շտաբի վերջին քարտեզից հատված է հրապարակել 17:4212 Մար, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով 17:2112 Մար, 2026
  • ԱԺ ընտրություններից առաջ ճշգրտվում են ընտրողների ցուցակները 17:2012 Մար, 2026
  • Կիևը և Մոսկվան շարունակում են փոխադարձ հարվածները 17:0812 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Հույս ունեմ՝ ՀՀ հետևողական քայլերը կհանգեցնեն սպասված վերջնարդյունքին. ԵՄ հանձնակատար 17:0012 Մար, 2026
  • «Կապույտ մորուքը». պրեմիերա՝ Երգի պետական թատրոնում 16:5312 Մար, 2026
  • Խոսե Անտոնիո Կաստը Չիլիի նոր նախագահն է 16:3912 Մար, 2026
  • Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է արդյունավետ. Բրուններ 16:2612 Մար, 2026
  • Բրյուսելում մասնակցեցի BEDEX միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը. Պապիկյան 16:2312 Մար, 2026
  • Եվրամիությունը պետք է հրաժարվի Վրաստանում իշխանափոխության փորձերից. Պապուաշվիլի 16:1112 Մար, 2026
  • Իրանում 1348 քաղաքացիական անձ է զոհվել, 17 000-ը՝ վիրավորվել 15:5912 Մար, 2026
  • Մհեր Գրիգորյանը և Մագնուս Բրունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ 15:4412 Մար, 2026
  • ՀՀ նախագահը մասնակցել է Չիլիի նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության հանդիսավոր արարողությանը 15:3312 Մար, 2026
  • Դատախազությունը պահանջում է «AQUILA TECHNICS»-ի տնօրեն Կարեն Ավդալյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել շարժական և անշարժ գույքեր, շուրջ 179 միլիոն դրամ 15:2612 Մար, 2026
  • ՀՀ նախագահը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ 15:1612 Մար, 2026
  • Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի. ԱԳՆ 15:1312 Մար, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Երևանի պետական համալսարան 15:0312 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | Կասկած չունեմ, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է. վարչապետ | 12.03.2026 15:0012 Մար, 2026
  • Տեղեկացված ենք, որ ԵՄ անդամ պետությունների հյուպատոսական բաժինները բավականին լարված են աշխատում՝ կառավարելու դիմումների հերթերը. Բրուններ 14:4812 Մար, 2026
  • Բացահայտվել է Շենգավիթում տեղի ունեցած սպանության դեպքը 14:4612 Մար, 2026
  • Այսօր սպասվում է Հայաստան-Շվեյցարիա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կարևոր իրադարձություն. ԱԳՆ խոսնակ 14:3112 Մար, 2026
  • ՀՀ-ն պատրաստ է վիզաների ազատականացմանը, մտել ենք երկխոսության փուլ գործընկերների հետ. ՆԳ նախարար 14:3012 Մար, 2026
  • ՏԿԵ նախարարի տեղակալն ու ՎԶԵԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարը քննարկել են էներգետիկայի ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերը 14:2412 Մար, 2026
  • Ֆլորիդայում հանդիպել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները 14:1312 Մար, 2026
  • Մեկնարկեց աշխատանքային այցս Բրյուսել. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 14:0612 Մար, 2026
  • Փաշինյանը՝ ադրբեջանական դիրքի բարելավման վերաբերյալ պնդումների մասին 14:0212 Մար, 2026
  • Տվյալը, որ Իրանում 180 բեռնատար կա կուտակված, չի համապատասխանում իրականությանը, 11 բեռնատար կա այս պահին. Փաշինյան 13:4712 Մար, 2026
  • Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իսրայելում ավելի քան 50 թիրախի խոցման մասին 13:4412 Մար, 2026
  • Դրա դեմ պայքարի ձևերից մեկը «300 դպրոց» նախագիծն է. վարչապետը՝ թմրամիջոցների շրջանառության մասին 13:3612 Մար, 2026
  • Իմ ցուցումով է եղել, խնդրել եմ, որ դիմում գրի. Փաշինյանը՝ Էդիտա Գզոյանի ազատման մասին 13:3212 Մար, 2026
  • Իսկապես մտահոգված ենք այդ իրավիճակով, որ կա ԵՄ-ի և Վրաստանի հարաբերություններում. Փաշինյան 13:1812 Մար, 2026
  • Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա. Փաշինյան 13:1312 Մար, 2026
  • Անդրազգային հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 16 մլն դրամ․ հետախուզվող անձը կալանավորվել է 13:1012 Մար, 2026
  • Մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապը. Փաշինյան 13:0712 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետն անդրադարձել է արտերկրից ընտրողներ տեղափոխելու մասին հայտարարությանը 13:0012 Մար, 2026
  • Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պետք է տեր կանգնենք հաստատված խաղաղությանը և այն դարձնենք անշրջելի. վարչապետ 12:5712 Մար, 2026
  • Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատարն այցելել է Հայաստան․ Արփինե Սարգսյանն ընդունել է Մագնուս Բրուններին 12:4612 Մար, 2026
  • Մենք հաղթահարել ենք առնվազն 1500 տարի մեզ հետ տեղի ունեցող պատմական ցիկլերը. վարչապետ 12:4312 Մար, 2026
  • Որակավորման ստանդարտը, որով մարդը կարող է մտնել պետական ծառայության, էականորեն պետք է փոխվի. Փաշինյան 12:3812 Մար, 2026
  • Եթե այդպիսի իրավիճակ լինի, ռուսաստանաբնակ հայրենակիցների մեծ մասը կքվեարկի մեր օգտին. Փաշինյանը՝ ԱՀԾ հայտարարության մասին 12:3412 Մար, 2026
  • Իրանի նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է. Բաղաեի 12:2712 Մար, 2026
  • Պարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ 12:2512 Մար, 2026
  • ՀՀ համայնքների թիվը 70-ից կդառնա 64. միավորվում է 9 համայնքի 80 բնակավայր 12:2312 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1412 Մար, 2026
  • Թրամփը սպառնացել է մեկ ժամում ոչնչացնել Իրանի էներգահամակարգը 12:1212 Մար, 2026
  • Իրանում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 1348-ի 12:0312 Մար, 2026
  • Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ձևավորմանն աջակցելու նպատակով ՀՀ-ն կհամագործակցի 2 հեղինակավոր բուհերի հետ 11:5512 Մար, 2026
  • Հայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև 11:4712 Մար, 2026
  • Աբովյանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 11:3612 Մար, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին 11:1512 Մար, 2026
  • Հիմնանորոգվել է Հայանիստ գյուղից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհահատվածում փլուզված կամուրջը 11:0712 Մար, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0012 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015