Փաստը, որ հակակոռուպցիոն քաղաքականության միջազգային վարկանիշներում թեկուզ փոքր հետընթաց ենք արձանագրում, բացարձակապես անընդունելի է. վարչապետ

ԼԼիլիթ Ասատրյան

Օրերս Transparency հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակեց կոռուպցիայի ընկալման համաթիվը: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ՀՀ վարչապետին հարցրեց, թե արդյոք այդ մասով եղե՞լ է հանձնարարական, ուսումնասիրություն կամ քննարկում:

«Շատ մտահոգված եմ այդ տվյալով, և իմ վերաբերմունքն ամենևին այնպես չէ, թե այդտեղ գուցե վիճակագրության սխալ կա, որովհետև նույնիսկ եթե այդպես է, մեր քաղաքականությունն այն է, որ բոլոր հնարավոր սխալներով մենք բոլոր ռեյտինգներում պետք է ունենանք առաջընթաց: Եվ եթե մենք ունենք հետընթաց, նշանակում է՝ ինչ-որ մի բան այնպես չէ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետի խոսքով՝ այդ թեմայով մի քանի քննարկում եղել է ու առաջիկայում ևս նախատեսվում է:

«Այն փաստը, որ մենք հակակոռուպցիոն քաղաքականության միջազգային վարկանիշներում թեկուզ փոքր հետընթաց ենք արձանագրում, բացարձակապես անընդունելի է, բայց ոչ էն տրամաբանությամբ, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան սխալ է հաշվել: Որովհետև սխալ հաշվարկի արդյունքում պետք է ունենանք ոչ թե 10 կետ առաջընթաց, այլ 9 կամ 8, ոչ թե 3 կետ հետընթաց»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով՝ մենք պետք է վերահաստատենք հակակոռուպցիոն քաղաքականության մեր ռազմավարությունը:

«Այդտեղ կոմպրոմիս չի կարող լինել: Հակակոռուպցիոն ռեյտինգում մեր հետընթացը համարում եմ շատ մեծ ձախողում: Անձնապես շատ ծանր եմ տանում, որ նման բան է տեղի ունեցել, բայց մյուս կողմից էլ՝ դա առիթ է, որպեսզի մենք ոչ թե վերահաստատենք, այլ ավելի խստացնենք հակակոռուպցիոն մեր քաղաքականությունը և գործիքները»,- նշեց վարչապետը:

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

310 մլն դոլար օտարերկրյա ուղղակի ներդրում՝ կես տարում. ցուցանիշը գերազանցել է 2025-ի արդյունքը

310 մլն դոլար օտարերկրյա ուղղակի ներդրում՝ կես տարում. ցուցանիշը գերազանցել է 2025-ի արդյունքը

Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում