• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Համակարգված բռնությո՞ւն, թե՞ պատահական ագրեսիա. Մեծ բանավեճ Համակարգված բռնությո՞ւն, թե՞ պատահական... 22:12
Չքաղաքականացնե՜լ. Լևոն Շիրինյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Լևոն Շիրինյանի հետ 18:09
Այլ հայացք Վլադիմիր Պուտինի հայտարարություններին Այլ հայացք Վլադիմիր Պուտինի հայտարարություններին 15:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Պետք է շարունակել ջանքերը ԼՂ հայության իրավունքների և անվտանգության նկատմամբ իրականացվող ոտնձգությունների վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու ուղղությամբ. ՀՀ վարչապետ
Քաղաքականություն
13:1126 Հնվ, 2023

Պետք է շարունակել ջանքերը ԼՂ հայության իրավունքների և անվտանգության նկատմամբ իրականացվող ոտնձգությունների վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու ուղղությամբ. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին:

Վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6000 սան, հանրակրթական դպրոցների շուրջ 19 000 աշակերտ, բուհերի շուրջ 6800 ուսանող արդեն մեկ ամիս զրկված է 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, որովհետև արդեն մեկ ամիս Լեռնային Ղարաբաղի մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակ են և չեն աշխատում: Վերջին անգամ նման բան եղել էր 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ այն իրավիճակում, երբ հրանոթները չեն կրակում, կրթական հաստատությունները փակվել էին միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս անգամ, սակայն, COVID-19-ի վիրուսը չէ կրթական հաստատությունների չաշխատելու պատճառը, այլ Ադրբեջանի «բնապահպանական» մտահոգությունները:

Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը փակում է նաև Լեռնային Ղարաբաղը սնուցող գազի խողովակը, հետո բացում 10 տոկոսով, հետո նորից փակում, հետո բացում, ասենք, 25 տոկոսով և այսպես շարունակ: Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաև գազային ճնշման գործիքը, ինչը, ակնհայտորեն, դատապարտելի է:

Մանակապարտեզների չաշխատելու հաջորդ պատճառը երեխաների համար սահմանված սննդի բացակայությունն է: Սա էլ իր հերթին կապվում է Լաչինի միջանցքի փակման հետ:

Լեռնային Ղարաբաղի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը սահմանվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, և որի անխափան գործունեության գրավոր երաշխիքներ են տվել Ադրբեջանական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, փակ է արդեն 46 օր: Եվ ինչպես նշեցի վերը, արդեն 46 օր Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը խաթարված է, և հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով:

Լեռնային Ղարաբաղում էլեկտրական հոսանքի հովհարային անջատումներ են, որովհետև Ադրբեջանը խափանել է նաև Լեռնային Ղարաբաղը հոսանքով ապահովող գծերի աշխատանքը, և բնակչությանն էլեկտրական հոսանք է մատակարարվում միայն տեղի էլեկտրական կայանների արտադրական հզորությունների հաշվին, ինչը բավարար չէ: Բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համակարգով:

Ինչպես նախկինում ասել եմ, այս ամենով Ադրբեջանի իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայության կամքը: Ընդ որում, մեր ունեցած տեղեկություններով, Բաքվի պլանը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը և հետո կրկին մի քանի օրով բացել և այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը: Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է: Եվ պիտի արձանագրեմ, որ եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատությամբ էր վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտադրությունների մասին մեր ահազանգերին, հիմա արդեն տեսնում ենք, որ այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով միջազգային հանրության շրջանում ավելի է ուժեղանում:

Կարծում եմ՝ այս առումով դեր ունեցավ նաև ս.թ. հունվարի 17-ին խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաներին ադրբեջանցի դիմակավորված «բնապահպանական ակտիվիստների» կողմից ահաբեկելու տեսանյութը, որը հենց իրենք՝ ադրբեջանցիներն էին տարածել, և որն աշխարհում լայնորեն տարածվեց:

Բայց Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տներից արտաքսելն Ադրբեջանի միակ նպատակը չէ: Այս սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի նաև խափանել խաղաղության օրակարգը, խաղաղության բանակցային գործընթացը և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում:

Հասկանալի է, իհարկե, որ Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը մենք բոլորս շատ էմոցիոնալ ենք տանում: Բայց պիտի կրկին ընդգծեմ այս իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունը և խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի և գործողությունների բացառումը, առավել ևս՝ պետական իշխանության ներկայացուցիչների կողմից:

Մենք շարունակում ենք հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման մեր ջանքերում, և որևէ սադրանքով մեզ հնարավոր պիտի չլինի շեղել այս օրակարգից: Միևնույն ժամանակ պիտի ընդգծեմ, որ պետք է շարունակել մեր համատեղ ջանքերը, համատեղ ասելով՝ նկատի ունեմ իշխանություն, ընդդիմություն, քաղաքացիական հասարակություն, հայաստանյան և սփյուռքի անհատներ և կազմակերպություններ, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության նկատմամբ իրականացվող ոտնձգությունների վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու ուղղությամբ:

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այն երկրներին ու կազմակերպություններին, ովքեր ստեղծված իրավիճակին արձագանքում են օբյեկտիվորեն և անկողմնակալ՝ հենվելով մարդու իրավունքների և երկրների ստնաձնած միջազգային պարտավորությունների վրա:

Հարգելի գործընկերներ,

Սիրելի ժողովուրդ,

Ուշադրություն դարձրեք, որ արդեն երկար ժամանակ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Լաչինի միջանցքն ամենևին էլ փակ չէ, որ Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու հոսանքի մատակարարումը դադարեցված չէ: Նախ, ակնհայտորեն, Հայաստանը, նաև Լեռնային Ղարաբաղը հակառակն են պնդում: Կարծում եմ՝ հենց այս հակասությունը դե յուրե լուծելու լավագույն ձևը Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է, և մենք հետևողականորեն պիտի աշխատենք այս ուղղությամբ:

Իսկ, ընդհանուր առմամբ, մեր տարածաշրջանում առկա բոլոր խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և մենք առաջնորդվելու ենք հենց այս տրամաբանությամբ, ինչքան էլ հասկանում ենք բոլոր դժվարությունները և բարդությունները:

Շնորհակալ եմ»:

Դիտումների քանակ224
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՀՀ վարչապետը շեշտեց Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը 11:5226 Հնվ, 2023 ՀՀ վարչապետը շեշտեց Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը Հասարակություն
  • Ադրբեջանը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը. Նիկոլ Փաշինյան 11:2426 Հնվ, 2023 Ադրբեջանը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը. Նիկոլ Փաշինյան Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի ընտրություններին առանձին 18:2106 Ապր, 2026
  • Սամվել Կարապետյանի ուժի աշխատաոճը մանիպուլյատիվ է. մասնագետներ 18:1506 Ապր, 2026
  • Հայտնաբերվել է 400 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:0506 Ապր, 2026
  • 2018-ին մի խումբ անձանց կողմից խոշտանգման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 17:5406 Ապր, 2026
  • Շնամարտ կազմակերպելու համար 3 անձ է ձերբակալվել. նախաձեռնվել է քրեական վարույթ 17:4506 Ապր, 2026
  • ԱԺ այգում տեղի է ունեցել Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ 17:3506 Ապր, 2026
  • Քովիդի, պատերազմի ժամանակ արդյունավետ է ղեկավարել. ՔՊ-ն առաջարկում է ԿԲ նախագահ վերընտրել Գալստյանին 17:2306 Ապր, 2026
  • Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթող 17:1206 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Անընդունելի է․ փորձագետները՝ Սամվել Կարապետյանի ուժի կեղծ պնդումների մասին 17:0006 Ապր, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր 16:5806 Ապր, 2026
  • Վանաձորում, Ծաղկահովիտ բնակավայրում գազամատակարարման դադարեցում կլինի 16:4306 Ապր, 2026
  • Կատարողականի գնահատման ճիշտ ցուցիչները կդառնան ոչ միայն Ոստիկանության աշխատանքի չափման, այլև դրա ձևավորման արդյունավետ գործիք․ ՆԳ նախարար 16:3006 Ապր, 2026
  • Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել 16:2406 Ապր, 2026
  • «Օրիոն» տիեզերանավը մտել է Լուսնի «ազդեցության ոլորտ». BBC 16:1106 Ապր, 2026
  • Մարզական վարկանիշավորման սանդղակի առաջատարները կստանան մարզագույք 15:5806 Ապր, 2026
  • 1 մլրդ 100 մլն դրամ, բազմաթիվ գույքեր. Հովիկ Աբրահամյանի եղբոր, փեսաների ապօրինի գույքերի պահանջը 15:4706 Ապր, 2026
  • Կողես բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ 15:3706 Ապր, 2026
  • Կարևորվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը․ ՄԻՊ-ը Արմավիրի մարզում է 15:3306 Ապր, 2026
  • Փոփոխություններ են առաջարկվում պարտադիր զինվորական ծառայության օրենսդրական կարգավորումներում 15:2106 Ապր, 2026
  • Հորմուզի նեղուցը երբեք չի վերադառնա իր նախկին վիճակին. ԻՀՊԿ 15:1006 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Միլիարդների հետքերով. գույքի բռնագանձման պահանջ Հովիկ Աբրահամյանից և մերձավորներից 15:0006 Ապր, 2026
  • ՀՀ-ն ըմբռնումով է մոտենում ՌԴ բարձրաձայնած մտահոգություններին. Լավրով 14:5806 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին հետաձգել հարձակումը սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող «Ալ-Մասնա» անցակետի վրա. Kan 14:4806 Ապր, 2026
  • Եկամուտների տարեկան հայտարարագրումից մինչև ապահովագրավճարներ․ ՊԵԿ-ն ընդլայնում է իրազեկման շրջանակը 14:3706 Ապր, 2026
  • Եկամտային հարկի վերադարձի տնտեսական ազդեցությունը. հետազոտություն 14:2506 Ապր, 2026
  • TRIPP-ի հետ կապված իրավիճակը մեզ այս պահին տվել է մի առավելություն. Քոչարյանը՝ Իրանում իրավիճակի մասին 14:1406 Ապր, 2026
  • Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի 14:0306 Ապր, 2026
  • Մեր երկրի անվտանգությունը, շահը պետք է թելադրեն մեր քայլերի հաջորդականությունը. Անդրանիկ Քոչարյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին 13:5106 Ապր, 2026
  • Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան 13:3806 Ապր, 2026
  • Անցած 3 օրում գրանցվել է 37 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 65-ը՝ վիրավորվել 13:2906 Ապր, 2026
  • ԱԺ հանձնաժողովի նիստին քննարկվել է Մարտին Գալստյանին ԿԲ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը 13:1406 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Օգտակար, անկեղծ և անհրաժեշտ. Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին | 06.04.2026 13:0006 Ապր, 2026
  • Նախատեսվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ․ նախագիծ 12:5906 Ապր, 2026
  • Թրամփը սպառնում է ռմբակոծել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե Հորմուզի նեղուցը չբացվի. ԶԼՄ-ներ 12:4506 Ապր, 2026
  • Վթար Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին․ կա տուժած 12:3406 Ապր, 2026
  • Իրանը հայտնել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմիի մահվան մասին 12:2506 Ապր, 2026
  • Գրանցվել է 469 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 12:1206 Ապր, 2026
  • Իրանում խոցված կործանիչի անձնակազմի երկու անդամները փրկվել են. Թրամփ 11:4906 Ապր, 2026
  • Ապրիլի 6-ը՝ Սպորտի միջազգային օր․ Երևանում լայնածավալ սպորտային միջոցառումներ և ցուցադրական ելույթներ 11:3506 Ապր, 2026
  • Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը 11:2006 Ապր, 2026
  • Նոր նշանակում ՔԿ-ում 11:0706 Ապր, 2026
  • Սպորտը ստեղծում է արժեքներ, որոնք միավորում են մարդկանց. ԿԳՄՍ նախարարի ուղերձը 10:5506 Ապր, 2026
  • Հայանիստ բնակավայրում ժամանակակից միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:4206 Ապր, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել․ հայտնաբերվել է մեծ քանակի թմրամիջոց 10:3206 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Եղվարդում․ հասցեներ 10:1306 Ապր, 2026
  • Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է 10:0606 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Պոչամբարների վիճակն աղետալի չէ, խնդիրներն էլ կլուծվեն. ԲԸՏՄ ղեկավար | 06.04.2026 10:0006 Ապր, 2026
  • Իսրայելը հայտարարել է Իրանից ևս մեկ հրթիռի արձակման մասին 09:5006 Ապր, 2026
  • ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում երեխաներ են զոհվել 09:2506 Ապր, 2026
  • Ստեփանավան քաղաքի տասնյակ հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի 08:5806 Ապր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:2806 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:1306 Ապր, 2026
  • Զորական գյուղում վագոն-տնակ է այրվել 08:0006 Ապր, 2026
  • Մեկ երեխա ընդունվել է միանգամից 4-րդ դասարան. ԿԳՄՍՆ տվյալով՝ 80%-ը սովորում է հասակակիցներին համընթաց 22:3405 Ապր, 2026
  • Լրագրողների նկատմամբ բռնությունը 90-ականներից մինչև օրս. ի՞նչ է փոխվել 22:2805 Ապր, 2026
  • Առաջին անգամ ուսումնասիրվել է չգործող պոչամբարների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ԲԸՏՄ 22:1605 Ապր, 2026
  • Համակարգված բռնությո՞ւն, թե՞ պատահական ագրեսիա. Մեծ բանավեճ 22:1105 Ապր, 2026
  • Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ 21:1805 Ապր, 2026
  • Լուրեր | Բաց խոսք, փակ ենթատեքստ. Փաշինյան-Պուտին հանդիպման տողատակերն՝ ըստ փորձագետների 21:0005 Ապր, 2026
  • ՀՀ-ն ՌԴ-ին պատասխանում է ինքնիշխանության լեզվով. Փաշինյան-Պուտին հանդիպման քաղաքագիտական գնահատականը 20:5605 Ապր, 2026
  • Ինչպե՞ս և ինչո՞ւ մասնակցել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին | Հարցազրույց Լիլի Խաչատրյանի հետ 20:3705 Ապր, 2026
  • Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում 20:2405 Ապր, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.04.2026 19:3905 Ապր, 2026
  • Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկ փողոցում այրվել է ավտոմեքենա 18:3605 Ապր, 2026
  • «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն այսօր արդեն դարձել է կերպափոխվող բանակի կարևոր առանցքը. Պապիկյան 17:3705 Ապր, 2026
  • Ապրիլի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ 15:3305 Ապր, 2026
  • Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մասնակցեցի Սուրբ Հարության պատարագին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:1805 Ապր, 2026
  • Թող այս տոնի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծի մարդու արժանապատվության, իրավունքների պաշտպանության և փոխադարձ հարգանքի կարևորությունը. ՄԻՊ 13:2605 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում 13:0405 Ապր, 2026
  • 2026 թ. լրանում է Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական կապերի հաստատման 35-ամյակը 12:1905 Ապր, 2026
  • ՌՈ աշխատակիցները հերթական շրջայցերն են իրականացրել բանակային դիրքերում 11:4005 Ապր, 2026
  • Կյանքից հեռացել է Զորի Բալայանը 10:5505 Ապր, 2026
  • Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը 10:4005 Ապր, 2026
  • Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Հարության տոնի պատարագին ներկա է վարչապետը | ՈՒՂԻՂ 10:3105 Ապր, 2026
  • Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է. դեսպան Վասիլիս Մարագոս 10:2705 Ապր, 2026
  • Այսպիսին էր «Վարչաբենդի» երեկվա համերգը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:0405 Ապր, 2026
  • ՃՏՊ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին․ կան տուժածներ 09:5505 Ապր, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:3205 Ապր, 2026
  • Ճիշտ պատասխանը կարող է միլիոն արժենալ. «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Առաջինի եթերում 00:5405 Ապր, 2026
  • Հայ ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը 00:1205 Ապր, 2026
  • 70-ամյա Անուշի գույների աշխարհը 23:4804 Ապր, 2026
  • Հայաստանն այն երկրներից է, որտեղ բենզինը թանկացել է ամենաքիչը. Պապոյան 23:1504 Ապր, 2026
  • Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում․ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել 23:0204 Ապր, 2026
  • Իրանը չի հրաժարվել բանակցություններից. Արաղչի 22:5704 Ապր, 2026
  • Սարավան-Գորայք ավտոճանապարհին բուք է 22:5304 Ապր, 2026
  • Շնամարտի տեսանյութից հետո ոստիկանները 3 անձի են ձերբակալել․ մեքենաներում 8 շուն է հայտնաբերվել 22:4604 Ապր, 2026
  • Փաշինյան-Պուտին հանդիպման շեշտադրումները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4004 Ապր, 2026
  • Խնդրում եմ ՀՀ ոստիկանությանն արձագանքել․ Ալեն Սիմոնյանն ահազանգում է 22:2304 Ապր, 2026
  • Թերեզա Պապոյանի «Հոգուս մասնիկ»-ը 21:4904 Ապր, 2026
  • Քաղաքական տգիտության գագաթնակետն է, ժողովրդի հասցեին ինչ ասես ասում են. վարչապետը՝ ընդդիմությանը 21:3404 Ապր, 2026
  • Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ նախագահի ուղերձը 21:1304 Ապր, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | | 04.04.2026 21:0004 Ապր, 2026
  • Կստեղծվի բազմաբնակարան շենքերի տվյալների շտեմարան 20:5704 Ապր, 2026
  • Էրդողանը և Ռյուտեն քննարկել են իրավիճակն Իրանում և Ուկրաինայում 20:4404 Ապր, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին 20:3404 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.04.2026 20:3204 Ապր, 2026
  • Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ 20:1904 Ապր, 2026
  • Իրանին տրված վերջնաժամկետի ավարտին 48 ժամ է մնացել. Թրամփ 20:1404 Ապր, 2026
  • Ավոկադոյի մշակություն. լիբանանահայ ֆերմերի էկզոտիկ ջերմոցը 20:0304 Ապր, 2026
  • Հայկական մշակույթը՝ Վաշինգտոնի Կաթոլիկ համալսարանի ուշադրության կենտրոնում 19:2404 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015