• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Արտադրողականության բարձրացման մեր ծրագրերի ընդհանուր պորտֆելը հասնում է մոտ 1,5 մլրդ դոլարի. Գևորգ Պապոյան Արտադրողականության բարձրացման մեր ծրագրերի... 11:31
Տարվա մեծ մասն աշխատում եմ Եվրոպայում, բայց իմ բոլոր ծրագրերը կապված են ՀՀ-ի հետ. Գալստյան Տարվա մեծ մասն աշխատում... 20:42
Օրակարգում ԱՄՆ-Եվրոպա խնդիրներն են Օրակարգում ԱՄՆ-Եվրոպա խնդիրներն են 19:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը
Քաղաքականություն
18:1712 Հնվ, 2023

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Մինչ այդ կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը:
Նիստի ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Մեծարգո՛ վարչապետ Ղարիբաշվիլի,

Հարգելի՛ ներկաներ,

Ուրախ եմ Երևանում հյուրընկալելու ձեզ և իմ գործընկերոջը՝ վարչապետ Ղարիբաշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 12-րդ նիստին: Երկու երկրների վարչապետների մակարդակով այս նիստի նախագահումը մեկ անգամ ևս վկայում է երկկողմ հարաբերությունների արժևորման և փոխգործակցության օրակարգը բարձր հոգածության ներքո պահելու մասին:



Դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ երկարատև դադարից հետո՝ 2019 թվականից մինչև օրս, միջկառավարական հանձնաժողովի արդեն երեք նիստ է գումարվել: Կա երկուստեք շահագրգռվածություն՝ ապահովելու մեր երկրների հարաբերությունների խթանմանը միտված այս կարևոր ձևաչափի պարբերականությունն ու դրանում արձանագրված պայմանավորվածությունների արդյունավետ կատարումը:

Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ այս միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը բավականին հագեցած է և ներառում է երկկողմ գործակցության ամենատարբեր ոլորտներ՝ տրանսպորտ, կապ, հաղորդակցություն, էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, առողջապահություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, գիտություն, կրթություն, շրջակա միջավայրի պահպանություն և այլն: Վստահ եմ, որ նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կյանքի կկոչվեն՝ հայ-վրացական հարաբերություններին հաղորդելով նոր որակ և բովանդակություն:

Անշուշտ, պարոն վարչապետի հետ բացի երկկողմ տնտեսական բնույթի հարցերից, քննարկման ենթակա են նաև անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցեր: Ցանկանում եմ ընդգծել, որ նման հարցերում առկա է փոխըմբռնում, ինչը պայմանավորված է մեր ժողովուրդների միջև դարավոր կապերով և հայ-վրացական եղբայրական հարաբերությունների գերակայության գիտակցմամբ:

Թույլ տվեք հաջողություն մաղթել երկկողմ բոլոր փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Վստահ եմ, որ ապագայում ևս երկուստեք կգործադրվեն բոլոր անհրաժեշտ ջանքերն առկա բազմաբովանդակ հարաբերությունների բարձր մակարդակի պահպանման և ընդլայնման ուղղությամբ, որի իրականացման համար անհրաժեշտ է դրսևորել ամենօրյա անխոնջ հոգածություն: Շնորհակալություն»:



Իր հերթին, Իրակլի Ղարիբաշվիլին նշել է.

«Շնորհակալություն, պարոն վարչապետ: Ողջունում եմ Ձեր կառավարությանը, հանձնաժողովի անդամներին: Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Երևանում և իմ գործընկեր բարեկամի հետ ղեկավարել տնտեսական հանձնաժողովի 12-րդ նիստը:

Նախ ուզում եմ նշել, որ տնտեսական հանձնաժողովը կարևոր հարթակ է մեր երկրների միջև տնտեսական, առևտրային, տրանսպորտային և մշակութային կապերի հզորացման համար: Ինչպես հայտնի է, մենք բազմադարյա բարիդրացիական բարեկամություն և եղբայրություն ունենք, և այսօրվա նիստն էլ ևս մեկ քայլ կլինի մեր երկրների տնտեսական առաջընթացի, նորարարությունների ներդրման առումով:

Իսկ այս ամենին հնարավոր է հասնել միայն խաղաղության և տարածաշրջանային կայունության պայմաններում: Մենք բավականին դրական դինամիկա ունենք կառավարությունների միջև: Հաճույքով ուզում եմ նշել, որ անցած տարի հունվար-նոյեմբեր շրջանում առևտրաշրջանառությունն աճել է մոտավորապես 70 տոկոսով և գերազանցել է 1 մլրդ դոլարը: Իսկապես դա ողջունելի արդյունք է: Հայաստանը Վրաստանի համար դարձել է 6-րդ առևտրային գործընկերը: Թոփ տասնյակում Հայաստանը 6-րդ տեղում է, ինչը մեզ շատ է ուրախացնում:

Ուզում եմ նշել նաև, որ բոլոր ուղղություններով մենք ունենք դրական առաջընթաց. զբոսաշրջություն, բեռնափոխադրումներ, բոլոր ուղղություններով աճել են տվյալները:

Պարոն վարչապետ,

հանձնաժողովի թանկագին անդամներ,

ուզում եմ նշել նաև, որ մեր իշխանությունը, մեր երկիրը, մեր ժողովուրդը շահագրգռված ենք, որ տարածաշրջանում լինի երկարաժամկետ խաղաղություն: Այս նպատակով ուզում եմ նշել, որ մենք ունենք նախաձեռնություն խաղաղ հարևանության հարթակի ձևավորման համար: Տվյալ ձևաչափը չի փոխարինի այլ ձևաչափերի և այլ նախաձեռնությունների, հակառակը՝ դա կօգնի, էլ ավելի կհզորացնի հնարավորությունները, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատվի:

Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ առանց կայունության և խաղաղության անհնար է հասնել հզոր, երկարաժամկետ տնտեսական վերելքի և մեր ժողովուրդների բարեկեցության:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների հանձնաժողովի անդամներին: Շատ արդյունավետ, արգասաբեր աշխատանք է կատարվել երկու կառավարությունների կողմից:

Մեկ անգամ ևս ողջունում եմ բոլորիդ, սրտանց շնորհավորում Ամանորն ու Սուրբ ծնունդը, հաջողություն և բարօրություն ցանկանում մեր բարեկամ հայ ժողովրդին»:

Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, արդյունաբերության, զբոսաշրջության, կրթության և մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրերին:

Նիստի արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիր: Ստորագրվել է նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը:

Դիտումների քանակ232
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. երեք քաղաքացի հոսպիտալացվել է 15:1822 Փտր, 2026
  • Վերջին 15 տարիների կտրվածքով առաջին տարին է, երբ ՀՀ քաղաքացիների միգրացիոն սալդոն դրական է. ՆԳ նախարար 15:0722 Փտր, 2026
  • Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 14:5622 Փտր, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով 13:3022 Փտր, 2026
  • Սթիվ Ուիթքոֆը հայտնել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի առաջնորդների հնարավոր հանդիպման ժամկետները 13:2622 Փտր, 2026
  • Երդման հանդիսավոր արարողություն 12:5722 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 12:4722 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում 12:1922 Փտր, 2026
  • Արտադրողականության բարձրացման մեր ծրագրերի ընդհանուր պորտֆելը հասնում է մոտ 1,5 մլրդ դոլարի. Գևորգ Պապոյան 11:3122 Փտր, 2026
  • Կանանց գումարտակի շարքերն է համալրել շարքային Սյուզաննա Տոնոյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության 11:1822 Փտր, 2026
  • Գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ Տաշքենդում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի Masters խմբի հաղթող 10:2222 Փտր, 2026
  • ՃՏՊ Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ 09:5822 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 09:3822 Փտր, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:3522 Փտր, 2026
  • Արայիկ Հարությունյանը ՍԴՀԿ ղեկավարությանն է ներկայացրել խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերը 09:1922 Փտր, 2026
  • Հոբելյանական տարի․ Հովհաննես Շարամբեյան 00:3322 Փտր, 2026
  • ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը հանդիպել է Հնդկաստանի էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարարին 23:5721 Փտր, 2026
  • Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ 23:4321 Փտր, 2026
  • Խնդիրները հիմնականում տեխնիկական են. ապահովագրական առողջապահությունը՝ կամավորների գնահատմամբ 23:3321 Փտր, 2026
  • Միսաք և Մելինե Մանուշյանների ոգեկոչումը մեզ հիշեցնում է, որ ազատությունը երբեք վերջնականապես ձեռք բերված չէ․ դեսպան 23:2421 Փտր, 2026
  • Ագարակավանի վթարային դպրոցի փոխարեն նորն է կառուցվում. մարզպետը լավատես է՝ ժամանակին կավարտեն 23:1121 Փտր, 2026
  • Մամիկոն Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել Կոտբուսում ընթացող աշխարհի գավաթի ժամանակ 22:5921 Փտր, 2026
  • Գերմանիայում անցկացվող աշխարհի գավաթի ժամանակ Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանն առաջին տեղն է զբաղեցրել 22:4621 Փտր, 2026
  • Իրան-ԱՄՆ լարվածության նոր փուլ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4021 Փտր, 2026
  • Սլովակիան սպառնացել է դադարեցնել Ուկրաինայի արտակարգ էներգամատակարարումը 22:1821 Փտր, 2026
  • Հայատառ թուրքերեն տպագիր ժառանգությունը՝ թվային հարթակում 21:5121 Փտր, 2026
  • Բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու հիմք կդառնան թվային տիրույթի տվյալները 21:3921 Փտր, 2026
  • Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանի հետ 21:2421 Փտր, 2026
  • Գոգավան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է․ կանխվել է հրդեհի տարածումը 21:0921 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Հայաստանի վարկանիշի հեռանկարը կայունից՝ դրական. S&P Global Ratings-ի կանխատեսումը 21:0021 Փտր, 2026
  • Թվային նկարչություն․ համադրելով ավանդականն ու նորը 20:5721 Փտր, 2026
  • Ռուսաստանում բջջային կապը կանջատեն ԱԴԾ-ի պահանջով. Պուտինը ստորագրել է համապատասխան օրենքը 20:4621 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 21.02.2026 20:3721 Փտր, 2026
  • Հունգարիան և Սլովակիան սպառնացել են դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումը 20:2421 Փտր, 2026
  • Քննարկվել է Վրաստանով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցումը 20:1421 Փտր, 2026
  • Իրանը դատապարտել է Իսրայելի հարվածները Լիբանանին 20:0221 Փտր, 2026
  • Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորում՝ նաև Հայաստանում 19:5121 Փտր, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2025-ին 13 մլրդ 955 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:3421 Փտր, 2026
  • Հասմիկ Քարափուլյանի երևանյան պատմությունները 19:2221 Փտր, 2026
  • Զելենսկին և Ռյուտեն քննարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հաջորդ եռակողմ հանդիպման նախապատրաստումը 19:0421 Փտր, 2026
  • «Հայկազյան» համալսարանը՝ հայապահպանության կարևոր օջախ Սփյուռքում 18:4921 Փտր, 2026
  • Առողջ մայրություն. հետծննդյան հոգեկան առողջության խթանում. քննարկում Գյումրիում 18:3121 Փտր, 2026
  • Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում․ հրդեհը մեկուսացվել է 18:1221 Փտր, 2026
  • Հարավային ճակատում հակահարձակման ենք անցել. Զելենսկի 17:5921 Փտր, 2026
  • Թրամփի վարչակազմը նախատեսում է վերաբացել Դամասկոսում ԱՄՆ դեսպանությունը 17:4121 Փտր, 2026
  • Plug and Play Armenia-ն Երևանում անցկացրեց իր երկրորդ միջազգային ցուցահանդեսը՝ ներկայացնելով բարձր աճ ունեցող 19 ստարտափ 17:2421 Փտր, 2026
  • Ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները 17:0921 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | 9 մլն դրամը հայտնաբերվել է մեքենայում. ՊԵԿ երկու աշխատակցի կաշառքի գործը | 21.02.2026 17:0021 Փտր, 2026
  • Կաշառք ստանալիս ձերբակալված ՊԵԿ օպերլիազորները կալանավորվել են 16:5621 Փտր, 2026
  • Ռուսաստանը շահագրգռված է ամրապնդելու փոխշահավետ համագործակցությունը Թուրքիայի հետ. ՌԴ փոխվարչապետ 16:4121 Փտր, 2026
  • Սյունիքի մարզում դադարեցվել է ֆիզիկական երկու անձանց հատկացված՝ 190 քմ և 475 քմ մակերեսով հողամասերի կառուցապատման իրավունքը․ դատախազություն 16:2421 Փտր, 2026
  • Միլիոն դրամ՝ Կառավարությունից, պատվոգիր՝ համայնքապետարանից. մեծարել են 100 տարեկան կենսաթոշակառուին 16:1821 Փտր, 2026
  • Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիտարկում է Չարլզ 3-րդ թագավորի եղբորը գահաժառանգների շարքից հանելու հարցը 16:0621 Փտր, 2026
  • Մեղվաբուծության դասընթաց տեղահանվածների համար 15:4921 Փտր, 2026
  • Կանադայում ՀՀ դեսպանը քանդակագործ Արտո Չաքմաքչյանի այրու հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները 15:3421 Փտր, 2026
  • ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի աշխատանքներին 15:2221 Փտր, 2026
  • Վրաստանը խորհրդանշական գին է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար 15:0721 Փտր, 2026
  • Արսեն Թորոսյանը հանդիպել է օնլայն տաքսիների վարորդների հետ 15:0121 Փտր, 2026
  • Ուկրաինան շանտաժի է ենթարկում Հունգարիային՝ դադարեցնելով նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով. Սիյարտո 14:4821 Փտր, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 14:3321 Փտր, 2026
  • Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը 2026 թ. կկազմի 5.3, իսկ 2027-ին՝ 4.8 տոկոս. S&P Global Ratings-ի կանխատեսումը 14:2421 Փտր, 2026
  • Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքին 14:1421 Փտր, 2026
  • Հանդիպում հանուն խաղաղության. մարդկային ոգու և հոգևոր արժեքների միասնությունը 14:0421 Փտր, 2026
  • Լոս Անջելեսում և Ֆրեզնոյում ՀՀ հյուպատոսները քննարկել են համագործակցության հնարավորությունները 13:4621 Փտր, 2026
  • Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիա 13:3221 Փտր, 2026
  • Իրանի հետ լարվածության ֆոնին ԱՄՆ-ը ավելի քան 60 ռազմական ինքնաթիռ է տեղակայել Հորդանանի Մուվաֆակ Սալթի ավիաբազայում 13:0721 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Չի նախանձում, չի չարանում. 100-ամյա Արեգնազ Թովմասյանի երկարակեցության գաղտնիքը 13:0021 Փտր, 2026
  • Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Գյումրու թիվ 1 ավագ դպրոց 12:5721 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պահանջում են, որ Ուկրաինան դուրս բերի ուժերը Դոնբասի ամբողջ տարածքից. Զելենսկի 12:5321 Փտր, 2026
  • Բուժառու, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի. Ավանեսյան 12:3621 Փտր, 2026
  • Պարեկներն ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել 12:2921 Փտր, 2026
  • Իրանում հրապարակվել է ցույցերի ժամանակ զոհվածների ամբողջական ցուցակը 12:1321 Փտր, 2026
  • Գարունդ հայերեն է գալիս. Վասիլիս Մարագոսը հայերենով շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը 12:0721 Փտր, 2026
  • Թրամփը 10 տոկոս մաքսատուրք է սահմանել բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ 11:3821 Փտր, 2026
  • Ազգային լեզուներն ու մշակույթներն իրենց մեջ յուրաքանչյուր ազգի պատմական փորձն ու հիշողությունն են կրում. ԿԳՄՍ նախարար 11:1621 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի և Սյունիքի մարզերում 11:1221 Փտր, 2026
  • «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել 10:4921 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 10:3521 Փտր, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 10:1521 Փտր, 2026
  • Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջաններում 09:5721 Փտր, 2026
  • ԵՊՀ-ում պարգևատրվեցին «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները 09:2921 Փտր, 2026
  • Քաղաքների օդի որակը փետրվարի 7–13-ին․ փոշու գերազանցումներ մի քանի բնակավայրում 08:4221 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար 08:1221 Փտր, 2026
  • Մահացել է Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրենը 00:3021 Փտր, 2026
  • Խաչատրյան-Շոստակովիչ երկարամյա բարեկամության արգասիքը 00:1521 Փտր, 2026
  • Փոփոխություններ խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրում. ծրագիրը բարելավվում է 23:3820 Փտր, 2026
  • 9-րդ դասարանցիներն այս տարի 1-ին անգամ քննություն կհանձնեն էսսեով. նախ ուսուցիչներն են պատրաստվում 23:1320 Փտր, 2026
  • Առողջ երկարակեցություն. կյանքը՝ 60 տարեկանից հետո 23:0020 Փտր, 2026
  • Սասունիկի «Իմ քայլը» հիմնադրամի «Կանանց ակումբ»-ում նշել են Թումանյանի ծննդյան օրը 22:4220 Փտր, 2026
  • Աննան հազարավոր կիլոմետրեր կտրեց Խաղաղության քայլերթ իրականացրած բուդդայական վանականներին հարգանքի տուրք մատուցելու․ Փաշինյան 22:3320 Փտր, 2026
  • Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ 22:2920 Փտր, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Զիմբաբվեի արտաքին գերատեսչությունների միջև 22:2120 Փտր, 2026
  • Տեխնիկական վերազինում և համագործակցության նոր ծրագրեր ՆԳՆ հանրային հաղորդակցության ոլորտում 22:1220 Փտր, 2026
  • Հարցազրույց Տիգրան Հակոբյանի հետ 22:0020 Փտր, 2026
  • Հանդիպել ենք Արարատի մարզի մի խումբ բնակիչների հետ․ Գևորգ Պապոյան 21:5120 Փտր, 2026
  • Հայաստանը կարող է մասնակցել Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ նախագծերի. Բայրաքթար 21:4320 Փտր, 2026
  • «Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան 21:2820 Փտր, 2026
  • Պետբյուջե վերադարձվող գումարը որպես «յուրացում» ձևակերպելը առնվազն չիմացության արդյունք է․ ՏԿԵՆ-ը հերքում է 21:1520 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Խաղաղությունից կարևոր ոչինչ չկա, Թրամփի աշխատակազմը հրապարակել է Փաշինյան-Ալիև ձեռքսեղմման նկարը | 20.02.2026 21:0020 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.02.2026 20:5920 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015