• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Լոպեսի համերգը հաջողված էր, առաջիկայում ևս համաշխարհային աստղեր կժամանեն. Սիմոնյան Բաց հարթակ. Լոպեսի համերգը... 20:49
Օրը՝ 60 վայրկյանում | 04.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 04.04.2026 20:32
Օրակարգում միջուկային գլոբալ մրցավազքն է Օրակարգում միջուկային գլոբալ մրցավազքն է 19:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մինչ աշխարհը պատրաստվում է Ամանորի տոնակատարությանը, Արցախի հայ բնակչությունը գտնվում է ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ. դեսպան Մկրտչյան
Հասարակություն
13:1227 Դեկ, 2022

Մինչ աշխարհը պատրաստվում է Ամանորի տոնակատարությանը, Արցախի հայ բնակչությունը գտնվում է ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ. դեսպան Մկրտչյան

Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը խմբագրականով է հանդես եկել Հունաստանի ամենամեծ շրջանառություն ունեցող To Vima օրաթերթում, որը միաժամանակ հունարեն, անգլերեն և ալբաներեն տպվել է Հունաստանի, Կիպրոսի և Ալբանիայի օրաթերթերում և լրատվական կայքերում։
 
Ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը:
 
«Էթնիկ զտո՞ւմ, թե՞ գոյատևման պայքար մինչև վերջ
 
Վերջին մի քանի օրվա ընթացքում 120 հազար հայեր՝ տղամարդիկ, կանայք ու երեխաներ, իրենց պապենական հայրենիքում՝ Արցախում (Լեռնային Ղարաբաղ), Ադրբեջանի կողմից միտումնավոր կերպով հայտնվել են արգելափակման մեջ։ Ադրբեջանը շրջափակել է նրանց, և այժմ նրանք ամբողջովին կտրված են արտաքին աշխարհից։
 
Սա իսկապես հումանիտար աղետ է։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանից մի խումբ կեղծ բնապահպաններ, իբր բնապահպանական մտահոգություններով, փակել են Արցախը արտաքին աշխարհին կապող միակ մարդասիրական օղակը՝ Լաչինի միջանցքը։ Ադրբեջանի կողմից այս շրջափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է: Եռակողմ հայտարարության մեջ հստակորեն ընդգծված է հետևյալը.
 
ա) Լաչինի միջանցքը մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հսկողության տակ։
 
բ) Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով։
 
Ճանապարհի արգելափակումն արցախահայերին թողել է մեկուսացված՝ առաջին անհրաժեշտության սահմանափակ ռեսուրսներով: Սնունդը, դեղորայքը և վառելիքը հետզհետե սպառվում են ձմեռային ցրտաշունչ պայմաններում։ Ադրբեջանը նաև մի քանի օրով դադարեցրել էր Արցախ գազամատակարարումը՝ մարդկային տառապանքը էլ ավելի սաստկացնելու նպատակով։ Բնական գազը գալիս է Հայաստանից ու անցնում ադրբեջանական կողմից վերահսկվող տարածքով։ Ջեռուցման բացակայության պատճառով դպրոցները և մանկապարտեզները ստիպված էին փակվել, իսկ հիվանդանոցները դժվարությամբ էին խնամում ցրտահարված հիվանդներին: Նույնիսկ ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդներին բուժում ստանալու և կյանքը փրկելու համար դեռևս չի հաջողվում տեղափոխել Հայաստան։
 
Ադրբեջանի կողմից այս շրջափակումը արցախահայությանը մարդկային և զանգվածային տառապանք պատճառելու առաջին փորձը չէ։ Բացի վերջին 30 տարում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված երեք պատերազմներից, վերջինս արցախահայությանը ենթարկել է նաև այլ տարբեր փորձությունների։
 
Արցախահայության երեք սերունդ ապրել է մահ և դժվարություններ, ենթարկվել ջարդերի ու սպանդի և շարունակում է ապրել Ադրբեջանի կողմից բնաջնջման մշտական սպառնալիքի ներքո։
 
Սակայն արցախահայությունն այդ ամենին դիմացել է։ Չնայած այն փաստին, որ 2020 թ․ նոյեմբերին ստորագրվել է ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարությունը, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար ծայրահեղ ու անտանելի կենսապայմաններ ստեղծելու տարբեր միջոցներ է ձեռնարկում՝ այդ թվում՝ ռազմական սադրանքներ, հոգեբանական ճնշումներ և ահաբեկչություն՝ կրակելով քաղաքացիական նշանակության շենքերի վրա, բազմիցս անջատելով բնական գազի հոսքը ձմռան ցուրտ պայմաններում։ Ադրբեջանը շարունակում է օգտագործել իր զինանոցում եղած ամբողջ գործիքակազմը՝ հայերին իրենց հայրենիքից բնաջնջելու և/կամ արտաքսելու համար։ Ադրբեջանը չի ընդունում, որ գոյություն ունի այնպիսի սուբյեկտ, ինչպիսին է «Լեռնային Ղարաբաղը», և հստակ բացահայտում է իր ցեղասպան մտադրությունները։
 
Ադրբեջանի կողմից շրջափակումը առանձին գործողություն չէ։ Դա համակարգված և հետևողական քաղաքականության մի մասն է, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկ զտմանը: Հակահայկական հիստերիան ու ատելության խոսքը, ինչպես նաև ինստիտուցիոնալացված հայատյացությունը բացահայտում են Ադրբեջանի մտադրությունները։ Ոչնչացնելով և պղծելով դարավոր պատմություն ունեցող հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը, գերեզմանները և խաչքարերը, ինչպես նաև իր տիրապետության տակ գտնվող հողերից ջնջելով ամեն հայկականը՝ Ադրբեջանն ակնհայտորեն բացահայտում է ոչ միայն էթնիկ զտումների իր քաղաքականությունը, այլև իր մտադրությունը, այն է՝ հայ ժողովրդի նկատմամբ իրագործել հերթական ցեղասպանությունը։
 
Իսկապես, Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ պահանջում է Լեռնային Ղարաբաղը առանց հայերի։ Ադրբեջանը պահանջում է զուտ տարածքը, և այդ նպատակին հասնելու համար հայերի բնաջնջումը միջոց է՝ հասնելու նպատակին։ Սա գոյաբանական պահ է հայերի համար․ կյանքի և մահի հարց, քանի որ արցախահայերը՝ անտանելի ու անմարդկային պայմաններում, շարունակաբար պայքարում են իրենց հինավուրց հայրենիքում ապրելու իրավունքի համար:
 
Սա դանդաղ զարգացող ցեղասպանություն է։ Ավելի քան 120 000 բնակչությունը կարող է անհետանալ, ամբողջությամբ լիկվիդացվել՝ առանց որևէ մեկի պատասխանատվության։ Մենք նախկինում ականատես ենք եղել նման գործընթացների, որոնք տեղի են ունեցել հայերի, հույների, քրդերի և շատ ուրիշների հանդեպ:
 
Հունաստանի ԱԳՆ-ն կոչ է արել․ «Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժման և տրանսպորտի ազատությունն ու անվտանգությունը՝ առանց որևէ նախապայմանի՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության: Տեղի բնակչությունը պետք է պաշտպանված լինի դժվարություններից և տառապանքից» Ադրբեջանին նման բովանդակությամբ հայտարարություններ և կոչեր են հղել ԵՄ-ն ու ԱՄՆ-ը, Կանադան, Վատիկանը, Ֆրանսիան, Կիպրոսը, Նիդերլանդները, Գերմանիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Լիտվան, Էստոնիան և այլն։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հարցը քննարկման է դրել հատուկ նիստում։ Այդ բոլոր հայտարարություններն ընդգծում են, որ շրջափակման շարունակությունը սպառնում է հումանիտար աղետի պատճառ դառնալ։ Փաստացի՝ այն արդեն իսկ ընթացքի մեջ է, քանի որ շրջափակման պատճառով Ստեփանակերտում մահացել է մեկ հիվանդ։ Ադրբեջանը ձևացնում է, թե չի լսում այդ կոչերը և երկու կեղծ փաստարկ է ներկայացնում․
 
1. Ադրբեջանը չի փակել Լաչինի միջանցքը.
 
2. բողոքում են ոչ թե իշխանությունները, այլ «բնապահպանները»։
 
Սակայն միջազգային արձագանքներից հստակ երևում է, որ ոչ ոք, այդ թվում՝ Ադրբեջանը, չի հավատում այս փաստարկներին։
 
Մինչ աշխարհը պատրաստվում է Սուրբ Ծննդյան և Ամանորի տոնակատարությանը, Արցախի հայ բնակչությունը գտնվում է ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ՝ մեկուսացված և կտրված ողջ աշխարհից։
 
Հերթական ողբերգությունը կանխելու համար անհրաժեշտ են միջազգային հանրության հրատապ և վճռական գործողությունները: Քաղաքակիրթ աշխարհը և միջազգային մասնագիտացված կազմակերպությունները պետք է միջամտեն՝ իրավիճակի հետագա սրումը կասեցնելու ու Արցախի ժողովրդին ընթացող ցեղասպանությունից փրկելու համար։
 
Արցախի ժողովուրդը փորձելու է դիմակայել նոր ցեղասպանությանը, սակայն հնարավոր է, որ դա նրա վերջին պայքարն է՝ հանուն գոյատևման»,- գրված է խմբագրականում։
Դիտումների քանակ353
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Դեսպան Մկրտչյանը և Կոնստանդինոս Գյուլեկասը պայմանավորվել են շարունակել ջանքերը միջազգային հարթակներում միմյանց դիրքորոշումները սատարելու ուղղությամբ 14:1417 Նմբ, 2022 Դեսպան Մկրտչյանը և Կոնստանդինոս Գյուլեկասը պայմանավորվել են շարունակել ջանքերը միջազգային հարթակներում միմյանց դիրքորոշումները սատարելու ուղղությամբ Քաղաքականություն
  • Դեսպան Մկրտչյանը հայ ժողովրդի պատմության և մշակույթի վերաբերյալ գրքեր է նվիրել Հունաստանի ազգային գրադարանին 11:5720 Հլս, 2022 Դեսպան Մկրտչյանը հայ ժողովրդի պատմության և մշակույթի վերաբերյալ գրքեր է նվիրել Հունաստանի ազգային գրադարանին Քաղաքականություն
  • Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ 11:4119 Հլս, 2022 Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ Քաղաքականություն
  • Դեսպան Մկրտչյանը կարևորել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով համագործակցությունը 20:1515 Հլս, 2022 Դեսպան Մկրտչյանը կարևորել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով համագործակցությունը Քաղաքականություն
  • Դեսպան Մկրտչյանը Հունաստանի կառավարության փոխվարչապետին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները 08:1105 Մայ, 2022 Դեսպան Մկրտչյանը Հունաստանի կառավարության փոխվարչապետին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ճիշտ պատասխանը կարող է միլիոն արժենալ. «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Առաջինի եթերում 00:5405 Ապր, 2026
  • Հայ ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը 00:1205 Ապր, 2026
  • 70-ամյա Անուշի գույների աշխարհը 23:4804 Ապր, 2026
  • Հայաստանն այն երկրներից է, որտեղ բենզինը թանկացել է ամենաքիչը. Պապոյան 23:1504 Ապր, 2026
  • Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում․ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել 23:0204 Ապր, 2026
  • Իրանը չի հրաժարվել բանակցություններից. Արաղչի 22:5704 Ապր, 2026
  • Սարավան-Գորայք ավտոճանապարհին բուք է 22:5304 Ապր, 2026
  • Շնամարտի տեսանյութից հետո ոստիկանները 3 անձի են ձերբակալել․ մեքենաներում 8 շուն է հայտնաբերվել 22:4604 Ապր, 2026
  • Փաշինյան-Պուտին հանդիպման շեշտադրումները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4004 Ապր, 2026
  • Խնդրում եմ ՀՀ ոստիկանությանն արձագանքել․ Ալեն Սիմոնյանն ահազանգում է 22:2304 Ապր, 2026
  • Թերեզա Պապոյանի «Հոգուս մասնիկ»-ը 21:4904 Ապր, 2026
  • Քաղաքական տգիտության գագաթնակետն է, ժողովրդի հասցեին ինչ ասես ասում են. վարչապետը՝ ընդդիմությանը 21:3404 Ապր, 2026
  • Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ նախագահի ուղերձը 21:1304 Ապր, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | | 04.04.2026 21:0004 Ապր, 2026
  • Կստեղծվի բազմաբնակարան շենքերի տվյալների շտեմարան 20:5704 Ապր, 2026
  • Էրդողանը և Ռյուտեն քննարկել են իրավիճակն Իրանում և Ուկրաինայում 20:4404 Ապր, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին 20:3404 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.04.2026 20:3204 Ապր, 2026
  • Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ 20:1904 Ապր, 2026
  • Իրանին տրված վերջնաժամկետի ավարտին 48 ժամ է մնացել. Թրամփ 20:1404 Ապր, 2026
  • Ավոկադոյի մշակություն. լիբանանահայ ֆերմերի էկզոտիկ ջերմոցը 20:0304 Ապր, 2026
  • Հայկական մշակույթը՝ Վաշինգտոնի Կաթոլիկ համալսարանի ուշադրության կենտրոնում 19:2404 Ապր, 2026
  • Կայացել է Հալեպի «Ադամյան» թատերախմբի 638-րդ խաղը 19:0404 Ապր, 2026
  • Կրկին թիրախավորվել է Բուշերի ատոմակայանը 18:4504 Ապր, 2026
  • Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ 18:2904 Ապր, 2026
  • Մեր առաքելությունը ժողովրդին դեպի բարեկեցիկ կյանք առաջնորդելն է. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՔՊ համաժողովում 18:1304 Ապր, 2026
  • Վարչապետը շնորհավորել է հայրենակիցների Սուրբ Զատիկը 17:4004 Ապր, 2026
  • Թեհրանում հզոր պայթյուններ են որոտացել 17:3604 Ապր, 2026
  • Բուշերի ԱԷԿ-ին հարվածը կկործանի կյանքը Պարսից ծոցի երկրների մայրաքաղաքներում, այլ ոչ թե Թեհրանում. Արաղչի 17:1204 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին. վարչապետի ելույթը 17:0004 Ապր, 2026
  • «Թել-Սել» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 832 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5104 Ապր, 2026
  • Հայ կանայք՝ կինոյում 16:3204 Ապր, 2026
  • «Օրիոն» տիեզերանավը հաղթահարել է Լուսին հասնելու ճանապարհի կեսից ավելին. NASA 16:1404 Ապր, 2026
  • Հրդեհի ահազանգ Սվաճյան փողոցում 16:0604 Ապր, 2026
  • ՊՆ մամուլի քարտուղարը վրացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր 15:5104 Ապր, 2026
  • Արաղչին հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններից Իրանի հրաժարվելու մասին պնդումները 15:4604 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու 15:0804 Ապր, 2026
  • Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքում հարվածից հետո ճառագայթման մակարդակը չի բարձրացել. ԱԷՄԳ 15:0804 Ապր, 2026
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6, այնուհետ կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումները չեն դադարի 14:5904 Ապր, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև 14:5004 Ապր, 2026
  • Վարչապետը ներկայացրեց՝ ինչ ընթացակարգով են աշխատելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին 14:4704 Ապր, 2026
  • Կտրիճ Ներսիսյանը 1700-ամյա Հայ առաքելական եկեղեցին չէ. Ալեն Սիմոնյան 14:1904 Ապր, 2026
  • Թուրքիայի ոսկու պաշարները 2 շաբաթում կրճատվել են 118 տոննայով 14:1304 Ապր, 2026
  • Ուկրաինան հայտնել է Սումիի շրջանին հարվածների մասին 14:1004 Ապր, 2026
  • Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը 14:0404 Ապր, 2026
  • Աշխարհացունց անակնկալների մի՛ սպասեք, որովհետև մեր ցուցակի ձևավորման ողջ գործընթացը եղել է ձեր աչքի առաջ. Հասմիկ Հակոբյան 13:4904 Ապր, 2026
  • Գևորգ Պապոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:4504 Ապր, 2026
  • Իրանում հայտնել են «Բուշեր» ատոմակայանին հերթական հարվածի մասին 13:2604 Ապր, 2026
  • Հասմիկ Հակոբյանի և Ալեն Սիմոնյանի ճեպազրույցները | ՈՒՂԻՂ 13:1104 Ապր, 2026
  • Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից հնդիկ ձկնորսների տարհանմանը աջակցելու համար 13:0404 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրի հենք 13:0004 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝ ինչ հերթականությամբ են այսօրվա լիագումար նիստում հնչելու ելույթները 12:5704 Ապր, 2026
  • Հայաստան-Բելգիա կապերը վերջին տարիներին դարձել են ավելի ակտիվ ու բազմաշերտ 12:5104 Ապր, 2026
  • Շիրակի մարզում Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ 12:2804 Ապր, 2026
  • Ուկրաինական ուժերը հարվածել են Ռոստովի և Սամարայի շրջաններին 12:0904 Ապր, 2026
  • Վարչապետը հայտնել է՝ ինչ հարցեր են լիագումար նիստում բաց քվեարկության դրվելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին 11:5304 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Մասիս քաղաքում 11:4204 Ապր, 2026
  • Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ալիևին և Ադրբեջանի կառավարությանը աջակցության համար 11:3904 Ապր, 2026
  • Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել 11:2804 Ապր, 2026
  • Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ 11:0504 Ապր, 2026
  • Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել 10:5104 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում 10:4104 Ապր, 2026
  • Երևանի միայն մեկ վարչական շրջանում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 09:4504 Ապր, 2026
  • Մխիթար Սեբաստացի-350. հոբելյանական հուշադրամ և ցուցադրություն 09:4204 Ապր, 2026
  • Պատրաստվում եմ ՔՊ 8-րդ արտահերթ Համաժողովին․ Նիկոլ Փաշինյան 09:3404 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:1004 Ապր, 2026
  • ՃՏՊ Իսակովի պողոտայում 08:5004 Ապր, 2026
  • Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ․ Նիկոլ Փաշինյան 08:0604 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել Սևանի տեղամասի ավագ և գլխավոր էկոպարեկների թափուր պաշտոնների մրցույթի հարցազրույցի փուլը 00:5504 Ապր, 2026
  • Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 00:4404 Ապր, 2026
  • Դավթաշենի նորակառույցի խնդիրը լուծելու տարբերակ են գտել. օրենք են փոխել, որ մարդկանց վկայական տան 00:2704 Ապր, 2026
  • Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը 00:1504 Ապր, 2026
  • «Արտեմիս II»-ը լքել է Երկրի ուղեծիրը, շարժվել Լուսին 00:1104 Ապր, 2026
  • Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 00:0604 Ապր, 2026
  • 1-ին փուլում ամենաշատը քննության մասնակցել են անգլերենից. 2-րդ փուլի հայտագրումն է մեկնարկում 23:5703 Ապր, 2026
  • Պետության հարստությունը քաղաքացու հարստությունն է. Փաշինյան 23:5003 Ապր, 2026
  • «Երկրաբանների պահանջը շուկայում բավական մեծ է». մասնագիտական տոն, պարգևներ ու գնահատականներ 23:4203 Ապր, 2026
  • Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը 23:3303 Ապր, 2026
  • Կանանց գումարտակը համալրվում է. երեք կին ժամկետային ծառայությունը կփոխարինի պայմանագրայինով 23:1503 Ապր, 2026
  • Վարչապետը հրապարակել է ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը 23:0203 Ապր, 2026
  • ԱԺ-ն կընդունի Էստոնիայի խորհրդարանական պատվիրակությանը 22:4403 Ապր, 2026
  • Վարչապետը ծանոթացել է կառուցված ու հիմնանորոգված կրթական հաստատությունների պայմաններին 22:3103 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ «Վարչաբենդի» վաղվա համերգին կմասնակցեն նաև այլ խմբեր 22:2003 Ապր, 2026
  • COP17-ը մոտենում է․ ինչ փուլում են «Մերիդիան»-ի աշխատանքները 22:1503 Ապր, 2026
  • Հարցազրույց Հայկ Կոնջորյանի հետ 22:0303 Ապր, 2026
  • Անահիտ Ավանեսյանը լիցենզիաներ հանձնեց 24 օրդինատորներին 21:5103 Ապր, 2026
  • «ՀէՑ» ՓԲԸ պարտատոմսերի արժեքը վերջին շրջանում բորսայում էական աճ է գրանցում․ Ռոմանոս Պետրոսյան 21:4003 Ապր, 2026
  • Բիզնեսը գրագետ զարգացնելու հնարավորություն՝ կանանց 21:2203 Ապր, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագիրը 21:0603 Ապր, 2026
  • Ապրիլ 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:0303 Ապր, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | «Ոտքդ գազից չվերցնես». արմավիրցիների ուղերձը վարչապետին 21:0003 Ապր, 2026
  • Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին 20:5803 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.04.2026 20:5203 Ապր, 2026
  • Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Պարսից ծոցում և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը 20:4703 Ապր, 2026
  • Ռուսաստանը չի դադարեցնի Ուկրաինայում գործողությունները, մինչև չհասնի իր նպատակներին. Պեսկով 20:4203 Ապր, 2026
  • Նախադպրոցական կրթությունը՝ ավելի հասանելի 20:3703 Ապր, 2026
  • Քրիստինե Ղալեչյանը և ԱԶԲ գլխավոր տնօրենն անդրադարձել են մի շարք ճանապարհաշինական առաջնահերթ ծրագրերի 20:3103 Ապր, 2026
  • ՊԵԿ աշխատակիցների կեսից ավելին հենց կանայք են, և նրանք դարձել են համակարգի զարգացման կարևոր ուժը. Էդուարդ Հակոբյան 20:2603 Ապր, 2026
  • Ջրատարների մաքրում և նորոգում՝ ոռոգման սեզոնի մեկնարկին 20:2003 Ապր, 2026
  • Հայ ժամանակակից արվեստագետների գործերը՝ ամերիկյան թանգարանում 20:1503 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015